24 հոկտեմբեր, 2020 21:32 Ֆրանսիան հետ է կանչում Անկարայում իր դեսպանին․ պատճառը Թուրքիայի նախագահի պահվածքն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իրեն թույլ է տվել անհարկի արտահայտություններ ֆրանսիացի գործընկերոջ՝ էմանուել Մակրոնի հանդեպ և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական ուղղվածությունը։ Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնել են Ելիսեյան պալատից՝ ի պատասխան Ֆրանսիայում ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարի վերաբերյալ Էրդողանի սուր արձագանքին։
24 հոկտեմբեր, 2020 17:57 Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա․ Արմեն Սարգսյան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին, Ռուսաստանի դերակատարությանն ու այլ հարցերի։ 24 հոկտեմբեր, 2020 16:49 Մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունը ոգևորություն է ներշնչել․ Արայիկ Հարությունյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Հարությունյանը գրել է․

24 հոկտեմբեր, 2020 15:51 Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորին են պետք․ Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում կոչ է արել պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և թույլ տալ բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:

24 հոկտեմբեր, 2020 15:12 ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 36 զինծառայողի անուն.

24 հոկտեմբեր, 2020 15:02 Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ Շուշան Ստեփանյան Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. ֆեյսբուքյան էջում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

24 հոկտեմբեր, 2020 13:50 Թշնամին խաղաղ բնակչության վրա կիրառել է սմերչ հրթիռներ․ ԱԻ ՊԾ Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ․ այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

24 հոկտեմբեր, 2020 11:52 Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մահացել է առնվազն 37 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 118-ը․ Արցախի ՄԻՊ Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մահացել է առնվազն 37 քաղաքացիական անձ, առնվազն 118 քաղաքացիական անձ վիրավորվել է. այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

24 հոկտեմբեր, 2020 10:57 Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները. հայտնում է պաշտպանության բանակը։

24 October, 2020 09:42 Genocide Emergency: Azerbaijan in Artsakh In September 2020, Azerbaijani troops crossed the "Line of Contact" dividing Karabakh. Turkey intervened on the side of Azerbaijan. Armenia supports Artsakh. Azerbaijan uses laser guided drones supplied by Turkey and Israel to target Armenian troops, villages and civilians. Azerbaijani military offensives against civilians are war crimes under the Geneva Conventions. 23 հոկտեմբեր, 2020 22:56 Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամաս սնուցող գազատար Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը․ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

23 հոկտեմբեր, 2020 21:51 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի իր գործընկերոջ հետ Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ․ այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։

23 հոկտեմբեր, 2020 21:39 ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց. ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։