15 ապրիլ, 2019 20:05 Թուրքիայում գործազուրկների թիվն աճում է Ստամբուլի քաղաքապետի հարցը օդից կախված է: Թուրքիայում 15-24 տարեկանների 26,7 տոկոսը գործազուրկ է: Պետական գանձարանի և ֆինանասների նախարար Բերաթ Ալբայրաքը, որն Էրդողանի փեսան է, փորձում է երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից:

11 ապրիլ, 2019 16:25 «Եվրոպայի խորհուրդն անելիք ունի Լեռնային Ղարաբաղում»․ վարչապետի ելույթը ԵԽԽՎ-ում Ասվածն ամենեւին չի նշանակում, թե Եվրոպայի խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:

ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար:
8 ապրիլ, 2019 10:19 Թուրքիան և Ադրբեջանը մեր մշտական հարևաններն են 1991-ի ամռանը 30 հազար տպաքանակով լույս տեսավ լեզվաբան, պատմաբան Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» 200-էջանոց գրքույկը, որտեղ ամփոփված էին նրա՝ 1988-1990 թվականներին գրված հոդվածները: Իշխանյանը, շարունակաբար արժանանալով Սփյուռքի, ինչպես նաև Հայկոմկուսի և ռուսամետ ու ռուսախոս հայ մտավորականության կոշտ քննադատությանը, հետևողականորեն առաջ էր տանում իր իսկ ձևակերպումով՝ «երրորդ ուժի բացառման օրենքը»:

«Երրորդ ուժի բացառում» նշանակում է.

Հայաստանը չպետք է հույս դնի երրորդ երկրների թվացյալ կամ հավանական օգնության վրա,

Արտաքին քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր,

Հայաստանը պետք է անի հնարավորը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու համար,

Վտանգավոր, ճակատագրական վտանգավոր է ամուր բռնել Ռուսաստանի փեշը:
4 ապրիլ, 2019 19:37 Հայաստանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև. զրույց թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ Մարտի 31-ին Թուրքիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թեև նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, ընդհանուր առմամբ, սակայն, խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում, պարտվեց Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցությանը: Հայաստանի հետ սահմանակից Կարսի և Իգդիրի շրջաններում հաղթեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ: 1 ապրիլ, 2019 20:51 Էրդողանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց Մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաղթել է իր կուսակցությունը: Ընդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունն էլ իրեն է հաղթնակած համարում, որը տիրացել է Թուրքիայի խոշոր քաղաքների ղեկավարությանը: Քրդերն էլ գոհ են. վերատիրացել են քրդական քաղաքների ղեկավարությանը։
30 March, 2019 14:50 PoliTalks with Vahram Ter-Matevosyan An interview between PolitTalks host Eric Hacopian and professor Vahram Ter-Matevosyan about the upcoming Turkish election, and political developments in Turkey both current and historical.
29 մարտ, 2019 12:28 Թավշյա հեղափոխությունը մեծ հաջողություն էր իմ ազգի համար. Բագրատ Էստուկյան Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը ՍիվիլՆեթին պատմում է Թուրքիայի ու թուրքահայ համայնքի կարևոր խնդիրների՝ տնտեսական ճգնաժամի, մամուլի ազատության ու պատրիարքի ընտրության մասին Անդրադառնալով Թավշյա հեղափոխությանը՝ նա ասում է, որ Ստամբուլում հաստատված հայաստանցի մի քանի ընտանիք վերադարձել է Հայաստան, իսկ որոշ պոլսահայեր դիմել են երկքաղաքացիության համար 27 մարտ, 2019 16:30 Թուրքիան չի խոչընդոտի Պոլսի պատրիարքի ընտրությանը․ զրույց Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հետ Պոլսի պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալեանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ակնարկում է, որ ինքը կարող է լինել պատրիարքական գահի թեկնածու: Նա ասում է՝ պետությունը չի խոչընդոտի ընտրությունների անցկացմանը: Սահակ եպիսկոպոս Մաշալեանի խոսքով՝ Թուրքիան զգայուն է «ցեղասպանություն» բառի հարցում, այդ պատճառով ո՛չ Մեսրոպ պատրիարքը, ո՛չ Արամ արքեպիսկոպոսը չէին կարող այն օգտագործել։ Այդ եզրի օգտագործումից խուսափելու է նաև ապագա պատրիարքը։ 27 մարտ, 2019 13:04 Գոլանի բարձունքների մասով Թրամփի որոշումը նախադեպային է ագրեսորին պատժելու թեզի համատեքստում․ զրույց Էդուարդ Աբրահամյանի հետ Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին հուշագիր է ստորագրել: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի «անխախտ դաշինքը երբեք այդքան ամուր չի եղել, որքան հիմա»։ Սպիտակ տանը համատեղ ասուլիսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը «հետևողականորեն կատարում է իր խոստումները»։ Վաշինգտոնի որոշման դեմ հանդես են եկել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Սիրիան, Արաբական պետությունների լիգան։ Ի՞նչ է նշանակում Թրամփի այս քայլը միջազգային իրավունքի տեսանկյունից, ի՞նչ հեռանկարներ է բացում հայկական կողմի համար ղարաբաղյան կարգավորման համատեքստում՝ այս հարցերի շուրջ ՍիվիլՆեթը զրուցեց «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրաատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, բրիտանական Լեսթերի Համալսարանի «Անվտանգություն, հետախուզություն և ռազմավարական հետազոտություններ» բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի հետ։ 26 մարտ, 2019 19:46 Մարդկանց ընկալումներում Հրանտ Դինքը Ցեղասպանության զոհ է․ Հարություն Մարության «Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանը Ստամբուլում մարտի 2223ը «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած «Յիշողութեան վայրեր, յիշողութեան ուղիներ դէպի այլ ապագայ» միջազգային համաժողովի ժամանակ ներկայացրեց թանգարանինստիտուտի պատմությունն ու կառուցվածքը ՍիվիլՆեթին ազգագրագետ Հարություն Մարությանը պատմում է Ստամբուլում գտնվելու զգացողության, համաժողովի և Հայոց ցեղասպանության հիշողության մասին 25 մարտ, 2019 21:30 Ի՞նչ սպասել Պոլսո պատրիարքի վախճանից հետո. զրույց Սեւան Տէյիրմէնճեանի հետ Պոլսահայ բանասեր, գրականագետ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սեւան Տէյիրմէնճեանը ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչ զարգացուներ կարելի է սպասել Պոլսո պատրիարք Մութաֆյանի վախճանից հետո։ 22 մարտ, 2019 15:30 Արցախի պատմության համառոտ ժամանակագրություն Թաթուլ Հակոբյանը ներկայացնում է Արցախի պատմության համառոտ նկարագրությունը։ 22 մարտ, 2019 12:08 Հայերն աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել. Սերդար Քորուջու Սերդար Քորուջուն լրագրող, հետազոտող է: Նա հաճախ է Թուրքիայից գալիս Հայաստան, ուսումնասիրություն կատարում հալեպահայերի, մուսալեռցիների վերաբերյալ: ՍիվիլՆեթին Սերդարը պատմում է, թե ինչպես են Թուրքիայում արձագանքել հայաստանյան հեղափոխությանը, և թե ինչքան է փոխվել Հայաստանը վերջին տարիներին: