18 հուլիս, 2019 12:49 Ստամբուլյան պարտությունից հետո․ ինչպե՞ս է Էրդողանը վերադարձնելու ժողովրդականությունը Տնտեսության մեջ բարելավում չկա, միջազգային գործերը դոփում են տեղում, հանրությունը գնալով պառակտվում ու բևեռանում է։ Նշանակում է՝ եկել է իշխանության համակարգը վերաիմաստավորելու ժամանակը։ Թուրքիայի և նրա երկարամյա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության մասին վերլուծական հոդվածում Մոսկվայի Կարենգի կենտրոնի կայքում հրապարակած հոդվածում վերլուծաբան Կիրիլ Ժառովը ներկայացնում է հնարավոր զարգացումներն այդ երկրում։

17 հուլիս, 2019 12:17 Հայ և թուրք ուսանողները խոսում են ճարտարապետության լեզվով «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանավորությամբ` Անմիջական օգնության ասոցիացիայի (Direct Aid Association - DAA) հիվանդանոցային դպրոցն արդեն խաղահրապարակ ունի Երևանում։ Այն համատեղ ուժերով կառուցել են ճարտարապետություն սովորող հայ և թուրք ուսանողները։
16 հուլիս, 2019 11:25 Ինչպես ամերիկացիները կպատժեն Թուրքիային Ռուսական Ս-400 ռազմաօդային պաշտպանական համակարգերը օդային ճանապարհով բերվում են Թուրքիա: Թուրքիայում ռուսական համակարգերի ձեռքբերումը ներկայացվում է որպես Արևմուտքի դեմ Էրդողանի հաղթանակը:
ԱՄՆ-ը շուտով, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին:
Թուրքիան ծանր զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիայի սահման:

Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են հետևյալ յութուբյան հղումները. Al Jazeera English, Ruptly, VOA News, VICE, TRT World:
11 հուլիս, 2019 11:17 «20-րդ դարի ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից մեկը». Իսրայելի դեսպանը՝ Հայոց ցեղասպանության մասին «Դա սարսափելի ողբերգություն էր,դա 20-րդ դարի պատմության և մարդկության պատմության ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից էր: Հրեաները, հատկապես, այն մարդիկ, ովքեր ապրում են Իսրայելում, շատ ակտիվ հանդես են գալիս դրա դեմ, և դա նաև քննարկվել է մեր խորհրդարանում»,- ասել է դեսպանը: 9 հուլիս, 2019 18:35 Ի՞նչ են մտածում թուրքերը ամերիկացիների, ռուսների, հայերի ու ադրբեջանցիների մասին Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 61,2 տոկոսը Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է համարում։ Թուրքիայի քաղաքացիների 75 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ֊ը անվստահելի, գաղութատեր ու թշնամի երկիր է։

Տեսանյութը պատրաստելիս օգտվել ենք հետևյալ յութուբյան ալիքներից. Bold Medya, Türkiye Gazetesi, CBC News, BBC News, Defense Updates, OP Info, TGRT Haber TV
4 հուլիս, 2019 13:59 Պոլսի պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Պոլսի Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Թեկնածուները երկուսն էին՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջին գրառման համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը՝ 11 ձայն:

2019թ. մարտի 8-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել էր Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։
ՍիվիլՆեթը նույն ամսում զրուցել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։
1 հուլիս, 2019 20:27 Դավութօղլուն վերադառնո՞ւմ է «Այսօր լռելու ժամանակը չէ»,- հայտարարում է նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ու ձեռնոց նետում նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Էրդողանը պատմում է Թրամփի հետ իր հանդիպման մասին։ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվում է. պատճառներն անհայտ են։ 2015-2019 թվականների ընթացքում Թուրքիայի 11 նահանգում ու 51 գավառում բնակիչներին 369 անգամ արգելվել է փողոց դուրս գալ։ 27 June, 2019 18:54 The Plight of Armenian Migrants in Turkey Experts from Istanbul Bilgi University’s Center for Migration Research were in Yerevan to talk about the current plight of 15,000 to 20,000 Armenian migrants living in Turkey. Most of these migrants left Armenia to find work abroad in order to support family members who stayed behind.

Experts underlined the lack of accessibility to basic rights for thousands of those migrants, particularly for children.
25 հունիս, 2019 20:59 Էրդողանի ու Օջալանի պարտությունը կամ Թուրքիան նոր փուլի շեմին Հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Նրան արդեն շատերը համարում են Թուրքիայի հաջորդ ղեկավարը։


Թուրքիայում մեկնարկել է Օսման Քավալայի գործով դատավարությունը։ Նա ու ևս 15 հոգի մեղադրվում է 2013-ին Գեզի այգու ցույցերի ֆինանսավորման ու կառավարությունը տապալելու փորձի համար։ Քավալան, որին ցմահ ազատազրկում է սպառնում, մեղադրանքը համարում է ֆանտաստիկ հերյուրանք։

24 հունիս, 2019 16:15 Ինչ է նշանակում Էրդողանի պարտությունը Ստամբուլում․ զրույց թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ Կիրակի օրը Ստամբուլում կայացած քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր, Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։ Մարտին նա ընդամենը 13 000 քվեի առավելությամբ էր հաղթել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակից, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Էրդողանը հասավ նրան, որ նշանակվեցին նոր ընտրություններ։ Այս անգամ Իմամօղլուն հաղթեց 700 000 քվեի առավելությամբ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ։
20 հունիս, 2019 13:04 100 տարվա արդարադատություն․ 28-ամյա Գրիգոր Պետրոսյանից՝ 28-ամյա Ռուստամ Բադասյան 28-ամյա Ռուստամ Բադասյանի նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում լավ առիթ է հիշելու և հիշեցնելու, թե ովքեր են եղել Հայաստանի թիվ մեկ արդարադատները 1918-ից մինչև մեր օրերը։

Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․) երկուսուկես տարիներին երկրում նշանակվել է արդարադատության 7 նախարար։
18 հունիս, 2019 20:44 Թուրքիայում ապրող հայաստանցիները լավ գիտեն թուրքերեն և գրեթե չեն գալիս Հայաստան 17 տարվա դադարից հետո Թուրքիայում քաղաքական բանավեճ տեղի ունեցավ;

ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային չգնել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը;

Ըստ հետազոտության՝ Ստամբուլում հաստատված հայաստանցիների իրական թիվը հավանաբար 15-20 հազար է։