6 փետրվար, 2019 10:22 Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:

«Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Նա առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը հավելել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
5 փետրվար, 2019 15:04 Էրդողանին աջակցող քաղաքացիների թիվը նվազել է Էրդողանը դարձյալ կմեկնի Ռուսաստան; Էրդողանին աջակցող՝ Թուրքիայի քաղաքացիներ թիվը նվազել է; Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Կարո Փայլանն առաջադրվել է Ստամբուլի Բաքըրքոյ շրջանից։
29 հունվար, 2019 19:10 Թուրքիան ընտրությունների նախաշեմին Թուրքիայի քրդերը փորձում են քրդաբնակ շրջաններում տիրանալ իշխանությանը:

Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) խոսում է Թուրքիայում քրդերի ստատուսի մասին:

Ընտրություններում վճռորոշ կարող է լինել տնտեսական գործոնը:
29 հունվար, 2019 12:43 «Արասը»՝ Թուրքիայի տարվա հրատարակչատուն Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը թերթերի և գրքերի «Դունյա» ամսագրի կողմից ճանաչվել է Թուրքիայի «Տարվա հրատարակչատուն»:

1993թ. Հրանտ Դինքի, Մկրտիչ Մարկոսեանի և Էդուարդ Թովմասյանի հիմնադրած «Արասը» երկրում հայերեն և թուրքերեն գրքեր հրատարակող միակ հրատարակչատունն է։ Այն ստեղծվել է որպես Թուրքիայի հայերի մշակութային ժառանգությունը ապագա սերունդներին կապելու կամուրջ:
25 հունվար, 2019 11:39 Ներքին Բազմաբերդ Պարզանույշ տատիկի նախնիները գաղթել են Սասունից ու բնակություն հաստատել Թալինի շրջանում։ Արևմտյան Հայաստանում թողած գյուղի հիշողություններից մնացել է այս երգը։ 25 հունվար, 2019 10:34 Պոլսի և կայսրության հայերը 1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին Օքսֆորդի համալսարանի ուսանող Արի Շեկերյանը անգլերենով ուսումնասիրություն է հրապարակել հայոց պատմության քիչ ուսումնասիրված մի թեմայի շուրջ՝ Պոլսի և Օսմանյան կայսրության հայերի դիրքորոշումը 1920 թվականի թուրքհայկական պատերազմի ընթացքում
Թուրքհայկական վերջին պատերազմը սկսվեց 1920ի սեպտեմբերին և ավարտվեց նոյեմբերին, իսկ դեկտեմբերի 2ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որով և փաստացի գծվեցին ժամանակակից Թուրքիայի և Հայաստանի սահմանները
Հարձակման վեց շաբաթների ընթացքում քեմալականները՝ Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, գրավեցին Կարսի մարզն ու Սուրմալուն, ինչպես նաև՝ Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտը
Քեմալական շարժումը տարածվում էր Օսմանյան կայսրության կենտրոնական և արևելյան հատվածում Ինչպիսի դիրք էին բռնել կայսրության արևմտյան հատվածում, մասնավորապես Պոլսում Ստամբուլ և Զմյուռնիայիում Իզմիր բնակվող հայերը
Իր ուսումնասիրությունը գրելու ընթացքում Արի Շեքերյանը օգտվել է պալսահայ օրվա մամուլից, ինչպես նաև թուրք, հայ և օտար հեղինակների աղբյուրներից Այդ շրջանում՝ 1920ին, Պոլսում լույս էին տեսնում մի ք
21 հունվար, 2019 19:45 Դինքի հիշատակը վառ է Թուրքիայում Հունվարի 19-ը Հրանտ Դինքի սպանության օրն է:
Թուրքիայում կրկին արդիական է գլխաշորի թեման:
19 հունվար, 2019 10:00 «Ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ» «Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:
2007 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, իր խմբագրատան առաջ սպանվեց պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը: Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, պարզեցին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» գրություններով պաստառներ: Նրա հուղարկավորությունը, որին մասնակցեց ավելի քան 100 հազար մարդ, լուռ բողոք էր ընդդեմ թուրքական ժխտողականության:
15 հունվար, 2019 20:42 Թրա՞մփը «կվերացնի» Թուրքիան, թե՞ Թուրքիան՝ քրդերին «Մենք տնտեսապես կոչնչացնենք Թուրքիան, եթե նա հարվածի քրդերին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Երկուսուկես տարվա արգելքից հետո Թուրքիան թույլ է տալիս տեսակցել Աբդուլլահ Օջալանին։ 301-րդ հոդվածը կրկին հետապնդում է Կարո Փայլանին։ Պոլսի «Արասը» ճանաչվել է տարվա լավագույն հրատարակչատուն։ 15 հունվար, 2019 17:31 Առավել քան ուրախ կլինենք բարձրացնելու Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը. Մնացականյան ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական Jerusalem Post պարբերականին։ Մնացականյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ է բարձրացնել Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը: «Մենք շատ տարբեր ենք մեր հարևաններից, ունենք երկար պատմություն, վերապրել ենք բազմաթիվ պատերազմներ և նվաճումներ։ Մենք գիտենք՝ ինչպես հարմարվել տարբեր մշակույթների։ Հայաստանն այնքան բան ունի առաջարկելու Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիայի, կրթության և նորարարության ոլորտներում»,- ասել է Մնացականյանը։ 11 հունվար, 2019 11:26 Կարո Փայլանին սպառնում է տխրահռչակ 301-րդ հոդվածը Դիարբեքիրի դատախազությունը Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան և հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության նախարարության թույլտվությունը: Հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 301-րդ տխրահռչակ հոդվածի հատկանիշներով, որը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 10 հունվար, 2019 11:57 Rebel Images: Sergei Parajanov's Films on Istanbul Screen Pera Film's "Rebel images: Sergei Parajanov" program, presented as a part of "Parajanov with Sarkis" exhibition, consists of documentaries that are witnesses to the artists who were inspired by their directors' unrestrained imagination.