10 հոկտեմբեր, 2019 09:47 Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: 8 հոկտեմբեր, 2019 15:23 Թուրքիան՝ Սիրիայի Քրդստան ներխուժելու նախօրեին․ զրույց Հայկ Գաբրիելյանի հետ Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Թուրքիան է և թուրքական զորքերի հավանական ներխուժումը Սիրիայի Քրդստան։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ։ Զրույցի ընթացքում հիշեցվում է, որ թուրքական զորքերը Երկրորդ աշխարհամարտից առաջ զավթել են Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, այսօրվա Հաթայը, 1970-ական թթ․ Կիպրոսի մեկ երրորդից ավելին, 90-ական թթ ներխուժումներ են կատարել Իրաք, ներխուժման սպառնալիքի տակ պահել Հայաստանը 1993-ի հոկտեմբերին, իսկ նախկին մի քանի տարիներին ներխուժել և հաստատվել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում։ 8 հոկտեմբեր, 2019 14:23 Թուրքիան 1993-ի աշնանը Հայաստան ներխուժելու հարմար պահ և առիթ էր փնտրում Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Թուրքիան է և թուրքական զորքերի հավանական ներխուժումը Սիրիայի Քրդստան։ Թուրքական զորքերը Երկրորդ աշխարհամարտից առաջ զավթել են Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, այսօրվա Հաթայը, 1970-ական թթ․ Կիպրոսի մեկ երրորդից ավելին, 90-ական թթ ներխուժումներ են կատարել Իրաք, ներխուժման սպառնալիքի տակ պահել Հայաստանը 1993-ի հոկտեմբերին, իսկ նախկին մի քանի տարիներին ներխուժել և հաստատվել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հիշեցնում է, թե ինչ հանգամանքներում և ինչպես էր Թուրքիան նախապատրաստվում անցնել Ախուրյանը։

8 հոկտեմբեր, 2019 10:30 Օրակարգը այլեւս միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չէ... Ֆրանսաբնակ հասարակական գործիչ Հիլտա Չոպոյեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց տարածաշրջանին մէջ Եւրոպական միութեան դերակատարութեան ու յարաբերութիւններուն, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ տեղի ունեցած յեղափոխութեան նկատմամբ Ֆրանսահայութեան ցուցաբերած վերաբերմունքին մասին։ 7 հոկտեմբեր, 2019 21:41 Սիրիայի քրդերը սպասում են Թուրքիայի հարձակմանը Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին. ամերիկյան ուժերը դուրս են գալիս տարածքից: Քրդերը սպասում են թուրքական ու օժանդակ ուժերի հարձակմանը:
3 October, 2019 14:19 Turkish philanthropist Osman Kavala spends 700th day behind bars ISTANBUL — Human rights defenders on Monday called the continued detention of Osman Kavala, a philanthropist who promoted reconciliation with Armenians and Kurds in Turkey, a “political decision” that seeks to instill fear among Turkey's civil society.

On Tuesday, Kavala, who turns 62 this week, will have spent 700 days in prison on charges he organized mass protests to save an Istanbul park in 2013 in a secret effort to topple the government. He and 15 others return to court next week and, if convicted, face life imprisonment without the possibility of parole in a case decried by the European Union as undermining human rights.

President Recep Tayyip Erdogan has accused Kavala of “financing the terrorists in the Gezi events” and of receiving support from the “famous Hungarian Jew Soros,” referring to the American billionaire George Soros, who has become a bogeyman in Turkey and in far-right circles in the United States and Europe for his support for democratic causes.
1 հոկտեմբեր, 2019 15:56 Պուտինն ու Ռոհանին՝ Երևանում․ 1827-ի այս օրը ռուսները պարսիկներից գրավեցին Հայաստանի մայրաքաղաքը Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում հավաքվել են ԵԱՏՄ երկրների և Մոլդովայի, Իրանի ու Սինգապուրի առաջնորդները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ հոկտեմբերի 1-ին միաժամանակ Երևանում գտնվելը խորհրդանշական է։

1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը Երևանը և ապա Արևելյան Հայաստանը գրավեցին պարսիկներից։ Պատմության մեջ առաջին անգամ Երևանը մաս կազմեց Ռոմանովների կայսրության, իսկ հետագա երկու հարյուրամյակների ընթացքում այս կամ կերպ գտնվեց ռուսական քաղաքականության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ։
1 հոկտեմբեր, 2019 10:46 Թուրքիան պայման է դնում պոլսահայ համայնքի առաջ Թուրքիան պայման է դնում հայ համայնքի առաջ՝ պատրիարքի թեկնածու կարող է լինել միայն Թուրքիայում գործող հոգևորականը: «Ներքին գործերի նախարարությունը միջամտել է Հայոց պատրիարքի ընտրություններին»,- ահազանգում է Կարո Փայլանը: Էրդողանը շարունակում է բարձրացնել միջուկային զենքի խնդիրը՝ կամ բոլորի համար կամ ոչ մեկի: Քուրդ գործիչների ձերբակալությունները շարունակվում են:
26 September, 2019 20:10 US Commission on Religious Freedom Concerned about Turkish Government's Interference in the Election of Armenian Patriarch According to the press release issued by USCIRF on September 26, Turkish authorities have issued guidelines for the election of a new patriarch for the Armenian Apostolic Church. The guidelines reportedly include a new condition that would preclude clerics serving outside of Turkey from participating in the election and severely restrict the number of individuals eligible to stand for election. The election for patriarch is scheduled to take place on December 11, 2019.

26 սեպտեմբեր, 2019 09:06 Փաշինյանն Ալիևին կոչ է արել պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ի շարս տարբեր խնդիրների, Հայաստանում Թավշյա հեղափոխության նվաճումների և կոռուպցիայի դեմ պայքարի՝ Փաշինյանը խոսել է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին։ Փաշինյանը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պայմաններ ստեղծել ԼՂ խաղաղ գործընթացում առաջընթացի համար: 24 սեպտեմբեր, 2019 15:38 Շուրջօրյա հերթապահություն Անիում՝ Հայաստանի դրոշն արգելելու համար Անիում 24 ժամ հերթապահություն կիրականացվի. նպատակն է թույլ չտալ հայ ուխտավորներին գաղտնաբար կամ ցուցադրական Հայաստանի դրոշը ծածանել: Քրդական Խիյան աշիրեթի անդամները հայտարարել են, թե ՊԿԿ-ականները գյավուրներ են, հայեր և հետապնդում են հայկական հարցը: Սիրիայի հարցերով մասնագետ Ֆահիմ Թաշթեքինի կարծիքով՝ առավել քան երբևէ մոտեցել է Անկարայի ու Դամասկոսի ձեռքսեղմումը:
16 սեպտեմբեր, 2019 19:24 Հրեաները, հայերն ու հույները՝ թուրքական մեդիայի թիրախում Թուրքական մեդիադաշտում 2018 թվականին ամենից շատ թիրախավորվել, ատելության ու խրական խոսքի զոհ են դարձել հրեաները, հայերն ու սիրիացիները, վկայում է «Հրանտ Դինք» հիմնադրամի պատրաստած զեկույցը: Հայտնի են Հրանտ Դինքի անվան մրցանակակիրները: Թուրքիայում են Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոուհանին: