25 հոկտեմբեր, 2019 17:53 Քրդերի ցույցը Երևանում՝ ընդդեմ Թուրքիայի գործողությունների Սիրիայի Հյուսիսում Թուրքիայի ներխուժումը և քուրդ բնակչության նկատմամբ ռազմական ագրեսիան անհանգստացնում են նաև Հայաստանում բնակվող քրդերին։ Նրանք ցույց անցկացրին Երևանում՝ դատապարտելով Թուրքիայի գործողությունները։
24 հոկտեմբեր, 2019 09:46 Սիրիայի հարցով Սոչիի համաձայնությունները առնչվում են Սիրիայի հայության անվտանգությանը․ վարչապետ Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 23 հոկտեմբեր, 2019 18:49 Այս խաղակեսը Մոսկվան ջախջախիչ հաշվով հաղթեց․ եվրոպական մամուլը՝ Պուտին-Էրդողան բանակցությունների մասին Հրաժեշտ Ռոժավային։ Քոբանի քաղաքը շուտով նորից կհայտնվի թուրքական զորքերի ձեռքում։ Արևմտյան Քրդստանի մասին երազանքը Սիրիայի հյուսիսում վերջնականապես թաղվեց՝ Սև ծովի ափին՝ Սոչիում ընթացող բանակցությունների 7-րդ ժամին։ Իրենց հանդիպման ընթացքում ցարն ու սուլթանը իրար մեջ բաժանեցին քրդերի ինքնավար տարածքների մնացորդները։ Դրանով Պուտին-Էրդողան դաշինքը հաստատում է Ռոժավայի՝ քրդական ինքնավարության փորձի տապալումը, և դա այն բանից հետո, երբ հակամարտության զոհ դարձան հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Քրդական բնակչությանը մնում է կամ փախչել հարավ՝ Սիրիա, որը ղեկավարում է Ասադը, կամ ենթարկվել օկուպացիոն նոր ռեժիմին։ 23 հոկտեմբեր, 2019 15:30 Ինչ են պայմանավորվել Էրդողանն ու Պուտինը Սիրիայի հարցի շուրջ Հոկտեմբերի 22ին Սոչիում կայացել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 6 ժամ։ Ղեկավարները ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուսթուրքական համատեղ պարեկություն։ Նախագհները քննարկել են Սիրիայի հյուսիսարևելքում տիրող իրավիճակն ու թուրքական գործողությունը։
«Պարոն Էրդողանը տվեց մանրամասն պարզաբանումներ, որոնք առնչվում են թուրքական գործողության նպատակներին ու խնդիրներին։ Մենք բազմիցս ենք նշել, որ ըմբռնումով ենք մոտենում Թուրքիայի ձգտմանը՝ իր ազգային անվտանգությունը հուսալիորեն ապահովելու հարցում», հանդիպման արդյունքներով ասել է Պուտինը։ Նա շեշտել է՝ կարևոր է, որ թուրքական բանակի գործողություններից չօգտվի Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը, որի անդամները պատանդ են պահվում քրդական ուժերի կողմից։
«Սիրիան պետք է ազատվի օտարերկրյա ապօրինի ռազմական ներկայությունից։ Սիրիայում ամուր և երկարաժամկետ կայունացման, մեր կարծիքով, կարելի է հասնել այդ երկրի ինքնիշխանության
23 հոկտեմբեր, 2019 10:06 Ակնարկ Պոլիսէն. Թրքական Իշխանութիւնները Կ՝արգիլեն Կեսարիոյ Պատմութեան Նուիրուած Գիտաժողովը Երկու շաբաթէ ի վեր համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը կեդրոնացած է Սուրիոյ Հիւսիս Արեւելքի մէջ ընթացող բախումներուն վրայ, որոնք յառաջացան Թրքական բանակի շղթայազերծած լայնածաւալ ռազմական գործողութիւններուն պատճառվ: Մինչ մամուլի աշխատակիցներու եւ փորձագէտներու մեկնաբանութիններու կիզակէտը կը մնայ շրջանին մէջ ընթացող Քիւրտ-Թրքական առճակատումը կամ պատերազմը, անցեալ շաբաթուայ ընթացքին ուշագրաւ այլ դէպք մը պատահեցաւ Թուրքիոյ, այս անգամ Պոլսոյ մէջ: 21 հոկտեմբեր, 2019 20:36 Թուրք-քրդական պատերազմն ու միջազգային դերակատարները Հիմք ընդունելով թուրք-ամերիկյան համաձայնությունը՝ քրդական ուժերը դուրս են եկել Սիրիայի Ռաս Ալ-Այն քաղաքից: Թուրքիան փորձում է նման համաձայնության հասնել նաև Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում ռազմական գործողությունների վերսկսումը շատ հավանական է թվում: Էրդողանը հոկտեմբերի 22-ին հանդիպելու է Պուտինի հետ:
Քրդերի հաղորդած պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 235 խաղաղ բնակիչ, 22-ը՝ երեխա: Amnesty International-ը մեղադրում է Թուրքիային ու նրա կողքին կռվող ծայրահեղական ուժերին Սիրիայի հյուսիսում պատերազմական հանցագործություններ ու այլ բռնություններ իրականացնելու համար:
21 հոկտեմբեր, 2019 13:54 Ովքեր և ինչու են հարձակվել Nouvelles d'Arménie-ի վրա․ զրույց հայաստանյան թղթակից Սեդա Մավյանի հետ Հոկտեմբերի 19ի լույս 20ի գիշերը ֆրանսալեզու Nouvelles dArménie ասմագրի խմբագրության վրա տեղի է ունեցել հարձակում․ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և համակարգիչները, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը

L’Ambassade d’Arménie condamne avec la plus grande fermeté cette attaque ignoble contre les locaux de Nouvelles dArménie C’est une atteinte grave à la liberté d’expression et aux valeurs républicaines https//tco/fU9GrOGmgi
— Hasmik Tolmajian @tolmajian October 20, 2019
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles dArménie ասմագրի խմբագրության վրա հարձակումը Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»։
Տեղի ունեցածը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը CCAF։ Հայտարարությա
19 հոկտեմբեր, 2019 09:17 Թրքական Վտանգը եւ Հայկական Առաջնահերթութիւնը Միջին արեւելքի ռազմական ու քաղաքական բեմը եռացող կաթսայի նման կրակներու վրայ է: Սուրիոյ հիւսիս արեւելեան քրտաբնակ շրջաններու վրայ թրքական յարձակումները՝ մեծ պետութիւններու դաւադրութեամբ, շրջանի ուժերու հաւարակշռութիւնը փոխելու զուգահեռ, թրքական յարձակողական՝ ագրեսիւ ու ծաւալական քաղաքականութեան մը ապացոյցերն են անկասկած: Իսկ Լիբանանի ընկերատնտեսական ու քաղաքական տագնապն ու բողոքաւորներով թէժացած փողոցները՝ երկրի տնտեսութեան քանդումին եւ վտանգաւոր բախումներու ազդանշանը կու տան: Պէտք է փառք տանք Աստուծոյ, եթէ այսքանով վերջանայ պատմութիւնը եւ շրջանային ու քաղաքացիական պատերազմներու գեհենի դուռը կրկին չբացուի:

18 հոկտեմբեր, 2019 15:48 Թրամփը շատ դրական է նայում Էրդողանին, և դա զարմանալի չէ․ զրույց Էրիկ Հակոբյանի հետ Ամերիկյան քաղաքականության հարցերով խորհրդատու Էրիկ Հակոբյանն այս պայմանավորվածությունը ժամանակավոր է համարում և կարծում է, որ մի քանի օրից բախումները կվերսկսվեն։

Արդյոք այս համաձայնությունը և ընդհանրապես, ամերիկյան գործողությունները, Թրամփի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը, արվում են հանրության ուշադրությունը շեղելո՞ւ համար։ Էրիկ Հակոբյանի կարծիքով՝ դժվար է հասկանալ, քանի որ Թրամփն անկանխատեսելի գործիչ է․ Թրամփն ու Թուրքիայի նախագահը շատ մոտ են միմյանց հետ, և պայմանավորվածությունն ավելի շատ Թրամփի և Էրդողանի անձնական հարաբերությունների տիրույթում է։

«Թրամփը շատ խորը մտածող մեկը չէ, և բոլոր այս որոշումները կայացնում է հասարակ ձևով, անձնական հաշիվներով»,- նկատեց Էրիկ Հակոբյանը։
17 հոկտեմբեր, 2019 11:35 Մի՛ եղեք մաչո, մի՛ եղեք հիմար․ Թրամփի նամակը Էրդողանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում կրկին սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը և առաջարկում է համաձայնության գալ Սիրիայի հյուսիսի քրդական ուժերի հետ։ Նամակի տեքստը հրապարակել է CNN-ը։

15 հոկտեմբեր, 2019 10:12 Թուրքիան, քրդերն ու հայկական գործոնը Արդյոք Թուրքիայի՝ Սիրիայում սկսված «Խաղաղության աղբյուր» կոչվող գործողության շուրջ Թուրքիայի ներսում առկա՞ է լայն քաղաքական և հանրային կոնսենսուս, ինչպե՞ս է հայկական գործոնն օգտագործվում Թուրքիայի և քրդերի կողմից, ո՞րն է Թուրքիայի վերջնական նպատակը Սիրիայում, և ի՞նչ դիրքորոշում ունի Դամասկոսը․ այս և այլ հարցերի շուրջ զրուցում են ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանն ու Գոռ Երանյանը։
14 հոկտեմբեր, 2019 23:01 «Ցեղասպանություն, թե համագործակցություն»․ քրդերը կատարեցին իրենց ընտրությունը Արդեն վեցերորդ օրն է, ինչ Թուրքիան ռազմական գործողություններ է վարում Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններում։ Ամերիկացիների երբեմնի դաշնակից քրդերը ստիպված են համագործակցել Սիրիայի կառավարական ուժերի ու ռուսների հետ։

*****
Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են հետևյալ յութուբյան հղումները. BBC News Türkçe, Cumhuriyet TV, Demirören Haber Ajansı, YPJ Media Center, İlke Haber Ajansı, Vox, فرانس 24 / FRANCE 24 Arabic, Anadolu Agency: