8 հոկտեմբեր, 2018 20:07 Թուրքիայում անհետացած լրագրողն ու Սաուդյան Արաբիան Թուրքական և միջազգային մամուլի առաջին էջերին Սաուդյան Արաբիայի քաղաքացի, Washington Post-ի լրագրող Ջեմալ Ահմեթ Խաշողիի (Քաշըքչը) անհետացումն է Թուրքիայում իր երկրի հյուպատոսությունից; Թուրքիայում ուսուցիչը երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալին կոչել է «20-րդ դարի ամենամեծ սատանան»; Ավստրիայում նախատեսվում է արգելել «Բոզքուրթ» (Գորշ գայլ) և «Ռաբիա» նշանները:
27 սեպտեմբեր, 2018 12:42 «Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ» Անկարայի Բիլքենթ համալսարանի Քաղաքագիտության ու Հանրային կառավարման բաժնի դասախոս, ազգությամբ հույն Իոաննիս Գրիգորիադիսը ՍիվիլՆեթի Գոռ Երանյանի հետ հարցազրույցում պատմում է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի, թուրք-ամերիկյան ու թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին: Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայում տիրապետում է հետևյալ մոտեցումը. «Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ»:

26 սեպտեմբեր, 2018 12:28 Թուրքիան ու Ադրբեջանը ունեն տարբեր օրակարգեր ու առաջնահերթություններ Անկարայի Բիլքենթ համալսարանի Քաղաքագիտության ու Հանրային կառավարման բաժնի դասախոս, ազգությամբ հույն Իոաննիս Գրիգորիադիսը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում պատմում է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի, թուրք-ամերիկյան ու թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին: Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայում տիրապետում է հետևյալ մոտեցումը. «Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ»: 24 սեպտեմբեր, 2018 19:48 ԱՄՆ-ում Թրամփ-Էրդողան հանդիպում չի սպասվում Թուրքական մամուլում վերջին օրերին քննարկվում է 45-ամյա իզմիթցի Իսմայիլ Դ-ի ինքնասպանության հարցը: ԱՄՆ-ում Թրամփ-Էրդողան հանդիպում չի սպասվում: Թուրքիայի դպրոցական դասագրքերում կրճատվում են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին նյութերը: Աշխարհի հանրահայտ համալսարանների մի խումբ ակադեմիականներ հիշեցնում են բանտում գտնվող Օսման Քավալայի մասին: 17 սեպտեմբեր, 2018 21:18 Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը. Էրդողան Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նաև Թուրքիայի խնդիրն է: Փաշինյանն ու Էրդողանը չեն զրուցել հեռախոսով: Վանի Աղթամար կղզում երեք տարվա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել:
15 սեպտեմբեր, 2018 19:09 Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է՝ Էրդողանը չի զանգել Փաշինյանին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ին հերքել է լուրը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սահմանը խախտած և Հայաստանում հայտնված երիտասարդի հարցով։
Թուրքական Հուրիյեթ թերթն այսօր գրել է, որ օգոստոսի 14-ին երկրի նախագահ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ թերթի՝ հեռախոսազանգի պատճառ է դարձել Հայաստանի սահմանին գտնվող Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հուլիսի 24-ին Ումութ Ալին անասուններին արածեցնելու է տարել: Անասունները անցել են սահմանը, նրանց հետ բերելու նպատակով տղան հատել է սահմանը, հայտնվել Հայաստանում և ձերբակալվել:
15 սեպտեմբեր, 2018 10:28 Էրդողանը զանգել է Փաշինյանին. Հուրիյեթ Թուրքական Հուրիյեթ թերթը գրում է, որ օգոստոսի 14-ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռախոսազանգի պատճառ է դարձել Հայաստանի Հանարպետության սահմանին գտնվող Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հուլիսի 24-ին Ումութ Ալին անասուններին արածեցնելու է տարել: Անասունները անցել են սահմանը, նրանց հետ բերելու նպատակով տղան հատել է սահմանը, հայտնվել Հայաստանում և ձերբակալվել:

9 սեպտեմբեր, 2018 12:29 Պուտինը Փաշինյանին սա է հիշեցնում. Հայկական մարզից՝ Հայաստան (1828-2018) Հայաստանի ապրիլյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր
Պուտինը, հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, ի թիվս երկկողմ և բազմակողմ դիվանագիտական
հարցերի, նախընտրում են անդրադառնալ նաև պատմությանը, մասնավորապես՝ ինչպես է ձևավորվել այսօրվա
Հայաստանի Հանրապետությունը: Կրեմլի պաշտոնյաները պատահական չեն անդրադառնում պատմական դեպքերին: Նրանք դրանով փորձում են հիշեցնել, որ եթե չլիներ ցարական Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումը/ազատագրումը շուրջ 200 տարի առաջ, ապա հավանական է, որ այսօր Հայաստանի անկախ Հանրապետություն չէր լինի:
7 սեպտեմբեր, 2018 23:50 Քեմալ Օքսյուզին հայկական կողմը մեղադրում է խոշոր չափերով հարկեր չվճարելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն չի տրամադրում ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Քեմալ Քևին Օքսուզի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան դատախազությունից տեղեկացնում են, որ այդ տեղեկատվության տնօրինողը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Դատախազության պատասխանից նաև տեղեկանում ենք, որ Օքսուզի խափանման միջոց է կիրառվել 30օրյա կալանավորումը օգոստոսի 31ին։
Հաղորդվում է, որ Օքսուզի տնօրինության տակ գտնվող ընկերությունը կատարել է հանցագործություն Հայաստանում, ինչի համար էլ քրեական գործ է հարուցվել․ ««Դ Սենա գրուպ» ՍՊ ընկերության հիմնադիր՝ Քեմալ Քևին Օքսուզ տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ևս հնարավոր է ՀՀ իրավասու մարմնի կողմից կատարել համապատասխան քննչական գործողություններ», ասված է
6 սեպտեմբեր, 2018 16:10 Գյուլի երևանյան 6 ժամերը․ 6 սեպտեմբեր, 2008 թվական 2008-ի այս օրը՝ սեպտեմբերի 6-ի կեսօրին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյրբաս-319» օդանավը, որի թևերի վրա ամբողջությամբ պատկերված էր մահիկ-աստղով թուրքական վառ կարմիր դրոշը:

Օդանավի շարժասանդուղքով իջնում և բեղերի տակից ինքնագոհ ժպտում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Երիտասարդ դաշնակցականների սուլոցների և «ճա-նա-չում» վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանում իրեն դիմավորող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղավորվեց հատուկ Թուրքիայից ուղարկված զրահապատ մեքենայի մեջ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի Գյուլին հնարավորինս հեռու պահեն Դաշնակցություն կուսակցության բողոքի գործողություններից:
4 սեպտեմբեր, 2018 19:17 Թուրքիան այս շաբաթ. թուրքական մամուլը՝ Հայաստանում ձերբակալված Օքսյուզի մասին Հայաստանում ձերբակալված Քեմալ Օքսյուզին թուրքական մամուլը համարում է ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կառույցի նշանավոր անդամներից մեկը; Թուրքիայի Քոնիա նահանգում սեպտեմբերի 3-ին մեկնարկել է «Թուրազ շահին» կոչվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը; թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել, ապրանքները՝ թանկանալ; սիրիական պատերազմը կարծես թևակախում է վերջնական փուլ: 31 August, 2018 14:55 Former Top Turkish Lobbyist Detained in Armenia In February 2013, Kemal Oksuz attended then recently re-elected President Obama’s State of the Union speech and before that a $30,000 a person dinner to get a photo op with the president. Three months later, he organized and partly bankrolled a visit by 317 American politicians from 42 states to the event hosted by Azerbaijani ruler Ilham Aliyev. The guests included ten incumbent members of Congress, retired Sen. Richard Lugar (R-Ind.), Bush-era deputy defense secretary and later World Bank president Paul Wolfowitz, as well as former Obama aides, making it the biggest such junket Baku ever hosted. Oksuz shared a podium with David Plouffe, election strategist credited with Obama’s success.