14 դեկտեմբեր, 2017 11:56 «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» Արևելյան Երուսաղեմը հռչակել է Պաղեստինի մայրաքաղաք «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» Ստամբուլում գումարված արտահերթ գագաթաժողովի ընթացքում Արևելյան Երուսաղեմը ճանաչել է Պաղեստին պետության մայրաքաղաք։ Այս որոշումն ընդունվել է ի հակակշիռ ավելի վաղ ԱՄՆ-ի ընդունած որոշման, որով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք։

«Արևելյան Երուսաղեմը հայտարարում ենք Պաղեստին պետության մայրաքաղաք և կոչ ենք անում բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունն ու Արևելյան Երուսաղեմը որպես նրա նվաճված մայրաքաղաք»,- ասված է գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ հռչակագրում։ Դրանում նաև նշվում է, որ կազմակերպությունը հանձնառու է մնում «երկպետության վրա հիմնված արդար և համապարփակ խաղաղությանը»։
13 դեկտեմբեր, 2017 15:09 Ճանաչե՛լ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք․ Էրդողանի կոչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր միջազգային հանրությանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության մայրաքաղաք։

«Միջազգային իրավունքի ու հավասարության սկզբունքների մասին հայտարարող երկրներին կոչ եմ անում Երուսաղեմը ճանաչել որպես նվաճման տակ գտնվող Պաղեստին պետության մայրաքաղաք»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովին հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Պաղեստին պետությունը դեռ չճանաչած երկրները «պարտավոր են անել կարևոր այս քայլը՝ հավասարակշռությունը պահպանելու համար»։

Կրեմլը արձագանքել է Էրդողանի կոչին՝ նշելով, որ «այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»։
13 դեկտեմբեր, 2017 11:03 Երուսաղեմի հարցով Ստամբուլում արտահերթ գագաթաժողով է հրավիրվել 57 անդամ ունեցող Իսլամական կոնֆերանս կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչները դեկտեմբերի 13-ին հավաքվում են Ստամբուլում՝ արտահերթ գագաթաժողովի։ Նպատակն է՝ մշակել ընդհանուր մոտեցում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում։

Գագաթաժողովը նախագահում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Միջոցառմանը մասնակցում են Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բանգլադեշի նախագահ Աբդուլ Համիդը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Մյուս երկրները ներկայացված են կառավարությունների ղեկավարների ու նախարարների մակարդակով։
5 դեկտեմբեր, 2017 12:37 Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է․ Մասիս Մայիլյան Ընդհանրապես, մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդեպ: Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: 30 նոյեմբեր, 2017 12:13 Իրանն առաջարկում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հասցնել մինչև Թավրիզ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահմադ Ախունդին հայտարարել է, որ հարցի շուրջ քննարկում է տեղի ունեցել թուրքական կողմի հետ, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

«Սա մեծ նախագիծ է։ Եթե այն կյանքի կոչվի, կստեղծվի օղակաձև երկաթուղի։ Իրանն ու Թուրքիան նախագիծն իրականացնելու համաձայնության են եկել»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքին՝ Ախունդին ասել է, որ այն կկարողանա մրցել տարածաշրջանային և գլոբալ միջանցքների հետ։
29 նոյեմբեր, 2017 10:54 Իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուտափույթ բացմամբ․ Իրանի ԱԳ նախարար Իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում․ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և՛ հայաստանցի, և՛ իրանցի, և՛ երրորդ երկրների գործարարների համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում:

Կողմերը համակարծիք էին, որ հայկական «Մեղրի» և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործակցությանը և արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը կարող է երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել:
29 նոյեմբեր, 2017 10:07 Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան. Զարիֆ Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ չնայած հայ-իրանական միջպետական հարաբերություններն արդեն 25 տարեկան են՝ ամրապնդված քաղաքական սերտ կապերով, սակայն երկու ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր են: Նախարար Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի, այդ թվում՝ նրա մաս կազմող Իրանի հայ համայնքի հանդեպ: 28 նոյեմբեր, 2017 15:25 Հայաստանն ու Իրանը կարող են օգտագործել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը․ Զարիֆ Հայկական և իրանական կողմերը վճռական են վերացնելու երկկողմ համագործակցության խոչընդոտները․ այսօր Երևանում բացված հայ-իրանական գործարար համաժողովին, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Զարիֆի խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի մասնավոր հատվածի հետ բոլոր ոլորտներում, օրինակ՝ գեներատորների արտադրության։

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ հավելելով, որ երկու կողմերը կարող են իրացնել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը։

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Նախատեսված են իրանցի նախարարի հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ։
27 նոյեմբեր, 2017 14:49 Նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարը Նոյեմբերի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանության կայքը, այցի ընթացքում նախատեսված են Զարիֆի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Օրակարգում՝ տարածաշրջանային հարցերի, տնտեսական կապերի քննարկում։
16 նոյեմբեր, 2017 13:38 Հայաստան-Իրան երկաթուղին չի դառնում իրականություն Հայաստան-Իրան երկաթուղին իրականություն չի դառնում, բայց կառավարությունը չի հրաժարվում դրանից։
13 նոյեմբեր, 2017 09:28 Ավերիչ երկրաշարժ Իրանում, 140-ից ավելի զոհ Նոյեմբերի 12-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որի հետևանքով, նախնական տվյալներով, կա ավելի քան 140 զոհ և 1000-ից ավելի վիրավոր։

Հայաստանի արտակարգ իրավիճակներ նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին)։ Երկրաշարժի էպկինետրոնը եղել է Իրան-Իրաք սահմանի Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս՝ օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
11 նոյեմբեր, 2017 14:54 Հայաստանը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղու գաղափարից Հայաստանի կառավարությունը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղի կառուցելու մտքից, որի մասին դեռ 2008թ․ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: 2012թ․ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարոթյունը օֆշորային Դուբայ քաղաքում գրանցված «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերության հետ սկսեց բանակցություններ ու ստորագրեց պայմանագիր: Երկաթուղի կառուցելու ծրագիրի կոնցեսիոն կառավարիչ դարձավ «Ռասիա ՖԶԷ»-ն: Նոյեմբերի 9-ին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, ժամկետները, ուստի Հայաստանը պատրաստվում է կառուցել երկաթուղին՝ «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ: