20 դեկտեմբեր, 2017 14:52 Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով միասնական դիրքորոշմամբ հանդես կգան Այսօր Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես են եկել հայտարարություններով։ Գլխավոր հարցերից մեկը վերաբերել է ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը։

Together with my brothers Foreign Ministers of Azerbaijan and Iran, Elmar Mammadyarov and Javad Zarif, we concluded a very successful 5 trilateral TurkeyAzerbaijanIran Foreign Ministers meeting in #Baku pictwittercom/Hiud6R4kdW
— Mevlüt Çavuşoğlu @MevlutCavusoglu December 20, 2017
Նախարարները համակարծիք են, որ այդ կերպ չէր կարելի լուծել այդ հարցը։ Նրանք մտադիր են դեկտեմբերի 21ին ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի հարցով հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատամիջոցները, Բաքվում Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաև հայթուրքական արձանագրություններին ու ղարաբաղյան հակամարտությանը։ Չավուշօղլուի խոսքով՝ ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանի ստորա
20 դեկտեմբեր, 2017 12:23 Հայաստանը դառնում է զբոսաշրջային հիթ ռուսաստանցիների շրջանում Ամանորյա տոներին ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղությունների առաջին քսանյակում Հայաստանը 18-րդն է (+4 տոկոս հայտեր անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), Վրաստանը՝ 8-րդը (+46 տոկոս հայտեր անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), Ադրբեջանը՝ 10-րդը +118 տոկոս հայտեր անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ «Կոմերսանտ» թերթը գրում է, որ ճգնաժամի տարիները ռուսաստանցի զբոսաշրջիկներին ստիպել են փնտրել նոր, առավել հարմար ուղղություններ, և Վրաստանն ու Հայաստանը երկու տարում դարձել են իսկական զբոսաշրջային հիթեր։ Նոր ֆավորիտ է դառնում նաև Ադրբեջանը։ 15 դեկտեմբեր, 2017 20:07 Երբ կլինի խաղաղություն Ղարաբաղում․ Ժերար Շալյանի դիտարկումները Ղարաբաղի հարցում ներկայում և նախորդ ավելի քան քսան տարիներին ամեն ինչ հիմնականում կախված է եղել Ռուսաստանից: Վերջերս դա նորից տեսանք․ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինն իր մոտ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին և, ենթադրաբար ասաց՝ բավական է` վերադարձեք Ձեզ մոտ, հերիք է խաղաք:

Եթե Ռուսաստանն է որոշողը, ճի՞շտ էր արդյոք Հայաստանի ընտրությունը՝ դաշնակցելու Ռուսաստանին․ իրականում Հայաստանը դաշնակից ընտրելու ընտրանք չուներ էլ։ Դաշնակից փոխելու համար՝ լինեք Հայաստան, թե իքս կամ իգրեկ երկիր, պետք է միջոցներ ունենաք, պետք է ընտրություն ունենաք: Հայերն իրականում ի՞նչ ընտրություն ունեն այսօր։ Անկեղծ ասենք՝ հազիվ թե Հայաստանը սուվերեն պետություն է։ Կներեք, որ այսպես եմ ասում, բայց պետք է իրականությունն ընդունել այնպիսին, ինչպիսին կա:
15 դեկտեմբեր, 2017 18:45 Բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին Այսօր տեղի է ունեցել Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այնտեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
14 դեկտեմբեր, 2017 15:52 Ճանապարհի վերանորոգման խնդիրը իրանցիների, ոչ թե ռուսների հետ է կապված Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հերքել է լրտվամիջոցներում հրապարակված այն լուրը, որ Իրանին սահմանակից ավտոճանապարհի վերանորոգումը հնարավոր չի եղել ռուսական սահմանապահ զորամասի պատճառով։
Այսօր կառավարության նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ասել է, որ խնդիրը ոչ թե ռուս սահմանապահների, այլ իրանական կողմի հետ է կապված։ Նա բացատրել է,որ ափապաշտպան աշխատանքներ են կատարվում, ու Արաքս գետի հունի հետ կապված հարց է, որը ռուսական սահմանապահների հետ կապ չունի, վրիպակ է եղել։
«Ափապաշտպան աշխատանքներ են եղել, գետի հունը փոխվում է ու դրա հետ իրանական կողմն ունի որոշակի առարկություններ, որովհետև գետը թեքվում է դեպի մեր կողմը։ Ռուսական կողմի համաձայնությունն ընդհանրապես կապ չունի այս թեմայի հետ, որոշող կողմը Հայաստանն ու Իրանն են»,- ասել է պաշտոնյան։
14 դեկտեմբեր, 2017 13:14 Ռուսական սահմանապահ զորամասը խոչընդոտ է եղել Իրանին սահմանամերձ ճանապարհի վերանորոգմանը (լրացված) Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց որոշման մի նախագծի, որով պետության ու մասնավոր մի ընկերության միջև գնման պայմանագիրը դադարեցվել է։ Այդ պայմանագրով Հայաստանը վերանորոգելու էր Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածի 40 կիլոմետրը, սակայն Իրանի հետ սահմանի ռուսական համապատասխան զորամասից վերանորոգման թույլտվություն Հայաստանը չի ստացել։

Կառավարության որոշման մեջ նշված է. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»:
14 դեկտեմբեր, 2017 11:56 «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» Արևելյան Երուսաղեմը հռչակել է Պաղեստինի մայրաքաղաք «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» Ստամբուլում գումարված արտահերթ գագաթաժողովի ընթացքում Արևելյան Երուսաղեմը ճանաչել է Պաղեստին պետության մայրաքաղաք։ Այս որոշումն ընդունվել է ի հակակշիռ ավելի վաղ ԱՄՆ-ի ընդունած որոշման, որով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք։

«Արևելյան Երուսաղեմը հայտարարում ենք Պաղեստին պետության մայրաքաղաք և կոչ ենք անում բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունն ու Արևելյան Երուսաղեմը որպես նրա նվաճված մայրաքաղաք»,- ասված է գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ հռչակագրում։ Դրանում նաև նշվում է, որ կազմակերպությունը հանձնառու է մնում «երկպետության վրա հիմնված արդար և համապարփակ խաղաղությանը»։
13 դեկտեմբեր, 2017 15:09 Ճանաչե՛լ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք․ Էրդողանի կոչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր միջազգային հանրությանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության մայրաքաղաք։

«Միջազգային իրավունքի ու հավասարության սկզբունքների մասին հայտարարող երկրներին կոչ եմ անում Երուսաղեմը ճանաչել որպես նվաճման տակ գտնվող Պաղեստին պետության մայրաքաղաք»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովին հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Պաղեստին պետությունը դեռ չճանաչած երկրները «պարտավոր են անել կարևոր այս քայլը՝ հավասարակշռությունը պահպանելու համար»։

Կրեմլը արձագանքել է Էրդողանի կոչին՝ նշելով, որ «այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»։
13 դեկտեմբեր, 2017 11:03 Երուսաղեմի հարցով Ստամբուլում արտահերթ գագաթաժողով է հրավիրվել 57 անդամ ունեցող Իսլամական կոնֆերանս կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչները դեկտեմբերի 13-ին հավաքվում են Ստամբուլում՝ արտահերթ գագաթաժողովի։ Նպատակն է՝ մշակել ընդհանուր մոտեցում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում։

Գագաթաժողովը նախագահում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Միջոցառմանը մասնակցում են Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բանգլադեշի նախագահ Աբդուլ Համիդը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Մյուս երկրները ներկայացված են կառավարությունների ղեկավարների ու նախարարների մակարդակով։
5 դեկտեմբեր, 2017 12:37 Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է․ Մասիս Մայիլյան Ընդհանրապես, մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդեպ: Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: 30 նոյեմբեր, 2017 12:13 Իրանն առաջարկում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հասցնել մինչև Թավրիզ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահմադ Ախունդին հայտարարել է, որ հարցի շուրջ քննարկում է տեղի ունեցել թուրքական կողմի հետ, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

«Սա մեծ նախագիծ է։ Եթե այն կյանքի կոչվի, կստեղծվի օղակաձև երկաթուղի։ Իրանն ու Թուրքիան նախագիծն իրականացնելու համաձայնության են եկել»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքին՝ Ախունդին ասել է, որ այն կկարողանա մրցել տարածաշրջանային և գլոբալ միջանցքների հետ։
29 նոյեմբեր, 2017 10:54 Իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուտափույթ բացմամբ․ Իրանի ԱԳ նախարար Իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում․ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և՛ հայաստանցի, և՛ իրանցի, և՛ երրորդ երկրների գործարարների համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում:

Կողմերը համակարծիք էին, որ հայկական «Մեղրի» և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործակցությանը և արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը կարող է երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել: