22 օգոստոս, 2017 12:41 Թուրքիայի և Իրանի ժամանակավոր ընկերությունը՝ ընդդեմ «ընդհանուր գլխացավանքի» Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «օրակարգում է Իրանի հետ համատեղ օպերացիան Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ»։ Էրդողանի այս հայտարարությունը հետևում է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի՝ Անկարա կատարած այցին, որը վերլուծաբաններն անվանում են «աննախադեպ»։ Այցի նախաշեմին Բաղերին ասել է, որ Իրանն ու Թուրքիան միակարծիք են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցում։ Բաղերիի խոսքով՝ և՛ Թուրքիան, և՛ Իրանը համաձայն են, որ եթե անկախության հանրաքվեն տեղի ունենա, այն «նոր լարվածության և հակամարտությունների պատճառ կդառնա Իրաքի ներսում, ինչն էլ իր հերթին իր արձագանքը կունենա հարևան պետություններում»։ Գեներալը շեշտել է, որ իր այցը Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Թուրքիա 1979թ․ Իսլամական հեղափոխությունից ի վեր։ 21 օգոստոս, 2017 12:29 Անկարան հայտարարում է ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու ցանկության մասին, Երևանը դա «զավեշտալի» է համարում «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 18 օգոստոս, 2017 14:57 Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու Թաթուլ Հակոբյանի հոդվածի հիման վրա ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է՝ օրերս ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել։

«Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ, որում մասնավորապես նկարագրվում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։
Սպասենք արձագանքի ․․․»,- նշում է Մարուքյանը։
18 օգոստոս, 2017 13:38 Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունն ամրագրվեց հուշագրով Ինչպես նշում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերտեսչությունների միջև։

Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։
17 օգոստոս, 2017 11:50 Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված ՍիվիլՆեթը սեպտեմբերի 21-ի նախաշեմին պատրաստում է ֆիլմ, որը կրում է «Փշալարից այս կողմ․ Հայաստան-Իրան հարաբերությունները» պայմանական վերնագիրը։

Հերթական անգամ անցա Արաքս գետի երկայնքով՝ Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև այն կետը, որտեղ վերջանում է Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն պետական և միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ մոտ 40 կիլոմետր, ապա սկսվում է Արցախ-Իրան ավելի քան 100-կիլոմետրանոց և միջազգայնորեն չճանաչված հատվածը։

Ես, անշուշտ, առաջին անգամ չէի անցնում այդ սահմանի՝ Արաքս գետի երկայնքով և առաջին անգամ չէ, որ տեսնում էի թալանված երկաթգիծը։

Այս անգամ առավել ուշադիր հետևեցի և տեսա, որ 40-կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել։ Երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգը ուղղակի գոյություն չունեն։

Երևան-Բաքու երկաթգծի Մեղրու՝ մերձարաքսյա հատվածը կառուցվել է 1930-ականների վերջերին -1940-ականների սկզբին։
7 օգոստոս, 2017 12:40 Ինչ ուղերձ հղեց Ռոհանին աշխարհին և հարևաններին 2013թ., երբ Հասան Ռոհանին առաջին անգամ նախագահ դարձավ, նա ուսուցիչ ուներ՝ ի դեմս երկու ժամկետ նախագահած Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի: Այդ ժամանակ Ռոհանիի մրցակիցներն ակնարկում էին, որ իրական նախագահը կլինի Ռաֆսանջանին՝ չնայած դիվանագիտության և անվտանգության հարցերում, խորհրդարանում և բարձրաստիճան հոգևորականի դիրքում Ռոհանիի ունեցած անզուգական փորձին:

Այժմ, երբ Ռաֆսանջանին մահացել է, Ռոհանին սկսում է նախագահության երկրորդ ժամկետը և կարծես պատրաստ է նոր գլուխ սկսել, որը կարող է տարբերվել նախորդից՝ հաշվի առնելով իր առաջին ժամկետում ունեցած նվաճումները, ձախողումները և փոփոխությունները, այդ թվում՝ աշխարհի տերությունների հետ Միջուկային գործարքը և Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում նախագահ ընտրվելը, որն իր մտահոգությունն է հայտնել գործարքի վերաբերյալ:
6 օգոստոս, 2017 14:44 Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարևան Հայաստանի նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:
5 օգոստոս, 2017 13:21 Մոգերինին կմասնակցի Ռոհանիի երդմնակալության արարողությանը Երդմնակալությանը, ըստ իրանական Irna գործակալության, մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 3 օգոստոս, 2017 16:14 Հիմնադրվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին և ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: 1 օգոստոս, 2017 17:06 Ամեն կերպ նպաստելու ենք Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը․ Սերժ Սարգսյանի զրույցը իրանական թերթին - Մենք կարևորում ենք մեր երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչն իր դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա: Ինչպես մի առիթով նշել է իմ գործընկեր հարգարժան պարոն Հասան Ռոհանին, այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել: Իմ կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է: Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, 25 հուլիս, 2017 14:02 Մերձավոր Արևելքի հաջորդ պատերազմը Արդյոք երբևե խաղաղություն և կայունություն կհաստատվի Սիրիայում և Իրաքում։ Ի՞նչ է սպասվում Մերձավոր Արևելքին առաջիկայում։ Projectsyndicate.org կայքում հրապարակած հոդվածում այս և այլ հարցերի մասին է գրում Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար և փոխկանցլեր Յոշկա Ֆիշերը։ Ֆիշերը արտգործնախարար էր (1998-2005 թթ.), և նրա օրոք Գերմանիան աջակեց հակասադամյան միջազգային կոալիցիային Իրաքում։

Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո իսլամական պետությունը (ISIS) շուտով կարող է անցնել պատմության գիրկը։ Սակայն ԻՊ- ի պարտությունը և նրանց հռչակած Իրաքա-սիրիական խալիֆաթի վախճանը չի հանգեցնի խաղաղության Մերձավոր Արևելքում կամ թեկուզ վերջ դնի Սիրիայի ողբերգությանը։ Փոխարենը, հնարավոր է` նոր էջ բացվի տարածաշրջանի արյունալի և քաոսային պատմության մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան նախորդ՝ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օսմանյան կայսրության անկմանը հաջորդած էջերը։
19 հուլիս, 2017 15:47 Իրանի խորհրդարանը հաստատել է Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և Իրանի միջև «ՄեղրիՆորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը Ինչպես հաղորդում է Mehr News գործակալությունը, Իրանի խորհրդարանի այսօրվա նիստին ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել 145, դեմ՝ 3 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Նիստին ներկա էր 203 օրենսդիր։
ՄեղրիՆորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով
Ինչպես հաղորդում է Թեհրանի «Ալիք» օրաթերթը, վկայակոչելով խորհրդարանի հյուսիսային իրանահայության պատգամաւոր դոկտոր Կարեն Խանլարյանին, օրինագծի հաստատումը «պատմական նշանակություն ունի» և «տրամաբանական շարունակությունն է» 2016թ․ դեկտեմբերի 21ին Իրանի և ՀՀ նախագահներ Հասան Ռոհանիի և Սերժ Սարգսյանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու շուրջ պայմանավորվածության։
Խանլարյանի տեղեկություններով՝ դեմ է քվեարկել երկու պատգամավոր՝ Լա