5 օգոստոս, 2017 13:21 Մոգերինին կմասնակցի Ռոհանիի երդմնակալության արարողությանը Երդմնակալությանը, ըստ իրանական Irna գործակալության, մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 3 օգոստոս, 2017 16:14 Հիմնադրվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին և ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: 1 օգոստոս, 2017 17:06 Ամեն կերպ նպաստելու ենք Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը․ Սերժ Սարգսյանի զրույցը իրանական թերթին - Մենք կարևորում ենք մեր երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչն իր դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա: Ինչպես մի առիթով նշել է իմ գործընկեր հարգարժան պարոն Հասան Ռոհանին, այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել: Իմ կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է: Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, 25 հուլիս, 2017 14:02 Մերձավոր Արևելքի հաջորդ պատերազմը Արդյոք երբևե խաղաղություն և կայունություն կհաստատվի Սիրիայում և Իրաքում։ Ի՞նչ է սպասվում Մերձավոր Արևելքին առաջիկայում։ Projectsyndicate.org կայքում հրապարակած հոդվածում այս և այլ հարցերի մասին է գրում Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար և փոխկանցլեր Յոշկա Ֆիշերը։ Ֆիշերը արտգործնախարար էր (1998-2005 թթ.), և նրա օրոք Գերմանիան աջակեց հակասադամյան միջազգային կոալիցիային Իրաքում։

Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո իսլամական պետությունը (ISIS) շուտով կարող է անցնել պատմության գիրկը։ Սակայն ԻՊ- ի պարտությունը և նրանց հռչակած Իրաքա-սիրիական խալիֆաթի վախճանը չի հանգեցնի խաղաղության Մերձավոր Արևելքում կամ թեկուզ վերջ դնի Սիրիայի ողբերգությանը։ Փոխարենը, հնարավոր է` նոր էջ բացվի տարածաշրջանի արյունալի և քաոսային պատմության մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան նախորդ՝ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օսմանյան կայսրության անկմանը հաջորդած էջերը։
19 հուլիս, 2017 15:47 Իրանի խորհրդարանը հաստատել է Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և Իրանի միջև «ՄեղրիՆորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը Ինչպես հաղորդում է Mehr News գործակալությունը, Իրանի խորհրդարանի այսօրվա նիստին ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել 145, դեմ՝ 3 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Նիստին ներկա էր 203 օրենսդիր։
ՄեղրիՆորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով
Ինչպես հաղորդում է Թեհրանի «Ալիք» օրաթերթը, վկայակոչելով խորհրդարանի հյուսիսային իրանահայության պատգամաւոր դոկտոր Կարեն Խանլարյանին, օրինագծի հաստատումը «պատմական նշանակություն ունի» և «տրամաբանական շարունակությունն է» 2016թ․ դեկտեմբերի 21ին Իրանի և ՀՀ նախագահներ Հասան Ռոհանիի և Սերժ Սարգսյանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու շուրջ պայմանավորվածության։
Խանլարյանի տեղեկություններով՝ դեմ է քվեարկել երկու պատգամավոր՝ Լա
18 հուլիս, 2017 12:21 Սիրիայում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայման հարցում Մոսկվան «կարող է ճնշել գործընկերներին, սակայն չի անի դա» Հուլիսի 17-ին Մինսկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Դիվանագետներն ընդունել են երկու համատեղ հայտարարություն՝ համացանցում սպառնալիքների դեմ պայքարի միջոցների և Երկրորդ աշխարհամարտի հուշարձանների պղծման անթույլատրելիության մասին։ Ռուսական «Կոմերսանտը» անդրադարձել է թեմային՝ նշելով, որ կազմակերպության ներսում «գործնական համագործակցության վիճակը շատ ավելի վատ է․ Մոսկվայի առաջարկած գաղափարը՝ ՀԱՊԿ-ի ուժեր տեղակայել Սիրիայում՝ դեէսկալացիայի գոտիներում, կազմակերպության անդամներն ընդունել են հոռետեսորեն» և, «ըստ ամենայնի, կյանքի կոչել չեն պատրաստվում»։ 17 հուլիս, 2017 17:09 Թբիլիսիում անցել է «Վրացիների քայլերթը»՝ ընդդեմ ապօրինի ներգաղթյալների Հուլիսի 14-ին Թբիլիսիի կենտրոնական՝ Աղմաշենեբելի պողոտայում, տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա՝ «Վրացիների քայլերթ» խորագրով։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին ապօրինի ներգաղթյալների դեմ՝ պահանջելով խստացնել Վրաստանի միգրացիոն օրենսդրությունը և սահմանափակել օտարեկրացիներին կեցության իրավունքի տրամադրումը։ Պահանջների թվում է նաև հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորման արգելքը։ Ինչպես ՍիվիլՆեթին պատմեց Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի լրագրող և ցույցի ականատես Աննա Պեչենևսկայան, նախորդ տարվա նմանատիպ բողոքի ակցիայի համեմատ՝ այս տարվա հավաքն ավելի զանգվածային էր՝ ոստիկանական ուժերի ներգրավմամբ, բացի այդ, «աննախադեպ էր հոգևորականների մասնակցությունը»։ Ուրբաթ օրվա ակցիային մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ։ Վրաստանյան լրատվամիջոցները բողոքի ակցիան բնութագրում են որպես «ազգայնականների, ծայրահեղ ազգայնականների» քայլերթ։ Հաղորդվում է, որ ակտիվիստները երգել են ազգային երգեր և կրել ազգայնական կոչերով պաստառներ։ 13 հուլիս, 2017 12:00 Ադրբեջանը $60 մլն կներդնի Իրանին կապող երկաթուղու նախագծում Իրանի ազգային երկաթուղային ընկերությունը համաձայնագիր է կնքել Ադրբեջանի երկաթուղային տրանսպորտի ընկերության հետ՝ Իրանի հյուսիսում՝ Ադրբեջանին սահմանակից Աստարայում երկաթուղային տերմինալի շինարարության և շահագործման վերաբերյալ, հաղորդում է իրանական Farsnews.com-ը։

Իրանի ազգային երկաթուղային ընկերությունը համաձայնագիր է կնքել Ադրբեջանի երկաթուղային տրանսպորտի ընկերության հետ՝ Իրանի հյուսիսում՝ Ադրբեջանին սահմանակից Աստարայում երկաթուղային տերմինալի շինարարության և շահագործման վերաբերյալ, հաղորդում է իրանական Farsnews.com-ը։
11 հուլիս, 2017 12:53 Իրանը նախազգուշացնում է Ղարաբաղում «բռնություն հրահրող դավադրությունների» մասին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ՝ նշելով, որ հակամարտության թեժացումը «չի բխում ոչ հայ, ոչ ադրբեջանցի ժողովուրդների շահերից»։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, արտաքին գերատեսչության խոսնակ Բահրամ Քասեմին հույս է հայտնել, որ տարածաշրջանում «կլինի ավելի շատ կայունություն և խաղաղություն» և նախազգուշացրել «բռնություն հրահրող թշնամական դավադրությունների մասին»։

«Իրանը ջանք չի խնայի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Քասեմին։
29 հունիս, 2017 12:13 Իսրայելի ներգրավվածությունը ԼՂ հակամարտությունում կունենա բացասական հետևանքներ․ Ալի Լարիջանի Բաբլոյանի և Լարիջանիի հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների տարեկան հանդիպման շրջանակում։ Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադդրբեջանի միջև «հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»։

Լարիջանին նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ էներգետիկ, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։
26 հունիս, 2017 15:39 Ծոցի ճգնաժամի շուրջ․ Թիլերսոնի հայտարարությունը, Դոհայի դիրքորոշումն ու Էրդողանի մերժումը Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզած արաբական չորս երկրներ 13 պահանջից բաղկացած ցանկ են ներկայացրել Դոհային։ Պահանջների թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակում, տարածաշրջանային հակառակորդ Իրանի հետ կապերի կրճատում, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցում և այլն։
Ինչպես հաղորդում է Аl Jazeera-ն, Դոհան մերժել է պահանջները՝ դրանք որակելով «ո՛չ ողջամիտ, ո՛չ էլ՝ իրագործելի»։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը ցանկը ստացել է հունիսի 22-ին։
26 հունիս, 2017 10:59 Ռուսական զենքի հերթական խմբաքանակն Ադրբեջանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպառազինությունները առաջիկայում ուղարկվելու են մերձճակատային գոտի։ Նշվում է, որ ռուսաստանյան ռազմատեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին կշարունակվի։

Ռուսական զենքի նախորդ խմբաքանակը Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին։