26 հունիս, 2017 15:39 Ծոցի ճգնաժամի շուրջ․ Թիլերսոնի հայտարարությունը, Դոհայի դիրքորոշումն ու Էրդողանի մերժումը Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզած արաբական չորս երկրներ 13 պահանջից բաղկացած ցանկ են ներկայացրել Դոհային։ Պահանջների թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակում, տարածաշրջանային հակառակորդ Իրանի հետ կապերի կրճատում, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցում և այլն։
Ինչպես հաղորդում է Аl Jazeera-ն, Դոհան մերժել է պահանջները՝ դրանք որակելով «ո՛չ ողջամիտ, ո՛չ էլ՝ իրագործելի»։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը ցանկը ստացել է հունիսի 22-ին։
26 հունիս, 2017 10:59 Ռուսական զենքի հերթական խմբաքանակն Ադրբեջանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպառազինությունները առաջիկայում ուղարկվելու են մերձճակատային գոտի։ Նշվում է, որ ռուսաստանյան ռազմատեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին կշարունակվի։

Ռուսական զենքի նախորդ խմբաքանակը Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին։
19 հունիս, 2017 16:48 Իրանը հրթիռակոծել է Սիրիայում ահաբեկիչների դիրքերը, զգուշացնում է, որ դա «ընդամենը թեթև ապտակ էր» Իրանը հայտարարում է, որ կիրակի օրը Սիրիայում ահաբեկիչների թիրախներին հասցված հրթիռային հարվածները, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական գործողությունների, «ընդամենը թեթև ապտակ էին ահաբեկիչների և նրանց հովանավորողների երեսին»։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին այն բանից հետո, երբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վեց միջին հեռահարության բալիստիկ հրթռիռ է արձակել Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի շրջակայքում ահաբեկիչների թիրախներին։
Ինչպես Ֆեյսբուքի իր էջում նկատել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, բալիստիկ հրթիռներն արձակվել են Իրանի երկու քրդաբնակ նահանգների՝ Քրդստանի և Քերմանշահանի տարածքներից Ոսկանյանի կարծիքով՝ նշված տարածքներն ընտրվել են «ոչ միայն զուտ ռազմական նպատակահարմարության առումով, այլ նաև քարոզչական բաղադրիչը հաշվի առնելով, քանի որ թեհրանյան վերջին ահաբեկչություններն իրականացնողները սերում էին Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից»

Վրեժխնդրության այս գործողությունը, ըստ Քասեմիի, «ընդամենը նախազգուշացում էր նրանց, ովք
15 հունիս, 2017 12:40 Իրաքյան Քուրդիստանը` անկախության ճանապարհին. զրույց Վահրամ Պետրոսյանի հետ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին ներկայացնում է Իրաքյան Քուրդիստանի շուրջ իրավիճակը: Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին ինքնավարությունը, որ դե յուրե Իրաքի կազմում է, սակայն դե ֆակտո անկախ է, անկախության հանրաքվե է անցկացնելու: 14 հունիս, 2017 13:26 Քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվեի․ ինչպես են դրան վերաբերվում հարևաններն ու ԱՄՆ-ը Անցյալ շաբաթ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում քրդերը կանցկացնեն անկախության հանրաքվե։ Al Monitor կայքում հրապարակած հոդվածում լրագրող Ամբերին Զամանը վերլուծում է, թե ինչ ազդեցություն կունենա քրդերի անկախությունը տարածաշրջանում։

ԱՄՆ արձագանքը միանշանակ չէր, ինչպես միշտ։ Պետքարտուղարությունը կրկնեց ստանդարտ արտահայտությունը, որ Միացյալ Նահանգները աջակցում է «միասնական, կայուն, ժողովրդավարական և դաշնային Իրաքին»: Բայց նաև ասաց, որ ճանաչում է քուրդ ժողովրդի «օրինական ձգտումները»։ ԱՄՆ-ի հիմնական անհանգստությունը վերաբերում է նշանակված հանրաքվեի ժամկետին, որը կարող է «շեղել» «Իսլամական պետության» դեմ պայքարից։ Օրինակ, Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին կարող է որոշել ամերիկյան հետագա ֆինանսական միջոցներից չվճարել քուրդ գրոհայինների աշխատավարձերը: Անհանգստանալու մյուս խոշոր առիթն այն է, թե ինչպես դա կանդրադառնա Վաշինգտոնի ջանքերի վրա՝ աջակցելու Աբադիին 2018 թ. խորհրդարանական կարևոր ընտրություններից առաջ։
12 հունիս, 2017 11:05 Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը քննարկում են էլեկտրաէներգետիկ միասնական գոտու ստեղծումը Ռուսաստանն, Իրանն ու Ադրբեջանը համագործակցում են էլեկտրաէներգետիկ միասնական գոտու ստեղծման հարցում․ այս մասին ադրբեջանական AzerTag գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի հուղարկավորությանը։ 
«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը, Ադրբեջանի ու Իրանի հետ աշխատում ենք էլեկտրաէներգետիկ միասնական գոտու ստեղծման ուղղությամբ», ասել է Նովակը՝ շեշտելով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին են իրագործում պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության OPEC մեջ չմտնող երկրների միջև նավթային շուկայի հավասարակշռմանը։
Նովակի խոսքով՝ «Ադրբեջանն այստեղ զբաղեցնում է առանցքային տեղերից մեկը», բացի այդ, երկու երկրները «շարունակում են համագործակցությունը գազի ոլորտում»։ ՌԴ էներգետիկայի նախարարի համոզմամբ՝ դա Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության «ամենահեռանկարային ուղղություններից է&raq
9 հունիս, 2017 15:18 Ղարաբաղում նոր հակամարտությունը կարող է վերածվել սիրիական պատերազմի երկրորդ բեմի․ Քարնեգի հիմնադրամ Վերջին քառորդ դարում Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ է արել Հարավային Կովկասում և երկարաժամկետ հանձնառություններ ստանձնել։ Նա աջակցել է հարավկովկասյան հանրապետությունների անկախությանն ու ինքնիշխանությանը, շարունակում է Մինսկի խմբի համանախագահ լինել։

ԱՄՆ-ը նշանակալի մշակութային կապեր ունի երեք պետություններից առնվազն երկուսի հետ․ Ամերիկայի հայկական համայնքը լայն կապեր ունի տարածաշրջանի հետ, ընդլայնվում են Վրաստանի հետ կրթական, մշակութային, քաղաքական կապերը։

Հեղինակները, հերթական անգամ շեշտելով, որ այս տարածարջանում ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի սառեցված հակամարտությունների սրման կանխումը, փաստում են, որ անցյալ տարվա ապրիլի պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ցույց տվեց, թե որքան վտանգավոր են այս հակամարտությունները ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։
8 հունիս, 2017 17:49 Իրանցիները «մերժում են ամերիկյան բարեկամության նման հավաստիացումները» Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը խիստ քննադատության է ենթարկել Սպիտակ տան հայտարարությունը, որն արվել է երեկ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։ 
Հայտարարությունը սկսվում է իրանցի ժողովրդին ցավակցությամբ և ապա շարունակվում՝ զգուշացնելով, որ «պետությունները, որոնք հովանավորում են ահաբեկչությունը, կարող են դառնալ իրենց տարածած չարիքի զոհը»։
Զարիֆը Սպիտակ տան հայտարարությանն արձագանքել է Թվիթերում։
«Սպիտակ տան հակասական հայտարարությունն ու Սենատի պատժամիջոցները այն ժամանակ, երբ իրանցիները հակազդում են ահաբեկչությանը, որին աջակցում են ԱՄՆի հաճախորդները։ Իրանցի ժողովուրդը մերժում է ԱՄՆից բարեկամության նման հավաստիացումները», գրել է Զարիֆը։

Repugnant WH statement & Senate sanctions as Iranians counter terror backed by US clientsIranian people reject such US claims of friendship
— Javad Zarif @JZarif June 8, 2017
Մինչդեռ հունիսի 7ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 17ի։
8 հունիս, 2017 14:24 Ծոցի ճգնաժամը՝ Մերձավոր Արևելքում նոր կոնֆիգուրացիայի սկի՞զբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ունեցած ելույթից հետո կարճ ժամանակ անց, որի նպատակն էր միավորել Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին Իրանի և նրա տարածաշրջանային օրակարգի դեմ, մերձավորրաևելյան նոր ճգնաժամ ծագեց Կատարի և Ծոցի իր գործընկերների միջև։ Վեճը սպառնում է ունենալ հեռահար աշխարհաքաղաքական հետևանքներ։ 7 հունիս, 2017 11:14 Հարձակում Իրանի խորհրդարանի վրա, պայթյուն Խոմեյնիի դամբարանի մոտ. 12 զոհ Չորս զինված անձինք փորձել են ներխուժել Իրանի խորհրդարան՝ կրակ բացելով անվտանգության աշխատակիցների վրա, հաղորդում է Press TVն։
Իրանական լրատվամիջոցները նշում են, որ փոխհրաձգության ընթացքում առնվազն ութ մարդ վիրավորվել է։ Թեհրանից պատգամավոր Էլիաս Հազրաթին ասել է, որ հարձակվողները զինված էին Կալաշնիկով տիպի երկու հրացանով և մեկ ատրճանակով։ 
Fars News գործակալությունը տեղեկացնում է, որ առանձին հարձակում է տեղի ունեցել Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա՝ կրակ է բացվել ներսի մարդկանց վրա, նրանցից մեկը վիրավորվել է։ 

#Iran Shooting Spree at Imam Khomeini Shrinehttps//tco/VmYNSIx0mT pictwittercom/8iV8PIAK1H
— Fars News Agency @EnglishFars June 7, 2017
 
2 հունիս, 2017 15:25 Համաշխարհային խաղաղության համաթիվ 2017․ Հայաստանը 112-րդն է՝ 163 երկրների թվում Հունիսի 1ին Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2017թ․ Համաշխարհային խաղաղության համաթիվը, որի համաձայն՝ աշխարհի 163 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 112րդ տեղը՝ գրանցելով անկում երկու հորիզոնականով։ Վարկանիշի առաջատարը Իսլանդիան է, որն այդ դիրքը պահպանում է 2008ից ի վեր։ Առաջին հնգյակում են նաև Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան։ Բավական մեծ անկում է գրանցել ԱՄՆը՝ հայտնվելով 114րդ տեղում և ունենալով անկում 11 կետով։ 
Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին, Եվրոպայում մոլեգնող ահաբեկչությանը և Ռուսաստանի ու ԱՄՆի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածությանը, 2017թ․ համաթիվն արձանագրում է, որ աշխարհը փոքրինչ ավելի խաղաղ է։ Երկրների խաղաղության միջին մակարդակը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0,28 տոկոսով։ 

Գլոբալ ցանկում Հայաստանի հարևաններից Ադրբեջանը 132րդն է՝ բարձրանալով երկու կետով, Վրաստանը՝ 94րդը՝ նույնպես բարելավում երկու կետով, Թուրքիան 146րդն է՝ անկում մեկ կետով, Իրանը՝ 129րդը՝ բարելավում 4 կետով։ 
Զեկույցում առանձին ամփոփվա
29 մայիս, 2017 14:05 Ռուսաստանը պատրաստ չէ անցնել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը, սակայն կարող է փոխել դիրքորոշումը․ Մարկեդոնով Կովկասյան հարցերով ռուսաստանցի առաջատար քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Ռուսաստանի քաղաքականության շուրջ զրուցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտի կայքի՝ «Ղարաբաղը՝ դիտակետում» բաժնի խմբագիր Էմիլ Սանամյանի հետ։ Մարկեդոնովն ասում է՝ Ղարաբաղի հարցը Ռուսաստանի օրակարգի թիվ մեկ հարցը չէ․ կան խնդիրներ Արևմուտքի, Ուկրաինայի հետ, հարցեր Հեռավոր Արևելքում Չինաստանի հետ, որոնք ավելի կարևոր են։ Ղարաբաղյան հարցի համատեքստում վերլուծելով տարածաշրջանային ուժեր Իրանի և Թուրքիայի քաղաքականությունը՝ Մարկեդոնովը նկատում է, որ վերջինս ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որն ուղղակիորեն սատարում է Ադրբեջանին։ Իրանը ստատուս քվո-ի կողմնակից ուժ է, որը դեմ է և ռազմական սրմանը, և հնարավոր խաղաղապահ գործողություններին արտաքին ուժերի ներգրավմանը։ Ռուսաստանի դիրքորոշումը մոտ է իրանականին, սակայն՝ տարբեր, երբ հարցը վերաբերում է նորացված մադրիդյան սկզբունքներին, որոնք նախատեսում են միջազգային խաղաղապահների ներկայություն։