12 ապրիլ, 2017 15:02 Ահմադինեջադը՝ Իրանի նախագահի թեկնածու Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի նախագահական մրցապայքարին․ նա գրանցվել է որպես Իրանի նախագահի թեկնածու, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ահմադինեջադի այս որոշումը կարելի է անակնկալ համարել, քանի որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խորհուրդ էր տվել Ահմադինեջադին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցությունից՝ նշելով, որ դա կարող է բևեռացնել երկրի կառավարման մթնոլորտը։

Այս շաբաթ Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը․ ընտրությունները անցկացվելու են մայիսի 19-ին։
10 ապրիլ, 2017 12:46 Vartan Oskanian: Armenia’s Hampered Development. External Threats or Domestic Deficiencies? Armenia’s former foreign minister Vartan Oskanian talks about the factors hampering Armenia’s development at the University of Southern California’s conference - “END OF TRANSITION: Armenia 25 Years On. Now What?”
The April 9 conference was hosted by the USC Institute of Armenian Studies.
20 մարտ, 2017 20:24 Apricot Groves: A film made in Armenia but not for Armenia Apricot Groves, a film made in Armenia by Iranian director, writer and producer Pouria Heidary Oureh, brings together three true stories that tackle social issues between Armenia and Iran; two neighboring countries of different religions. Apricot Groves has been accepted to participate in more than 20 international festivals and recently won the "Best of the Fest" award in 5th Speechless Film Festival in USA but the film still has a long way to reach its audience in Armenia. 20 մարտ, 2017 13:24 Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին Նովրուզի առթիվ
Սերժ Սարգսյանը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։
«ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայիրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայիրանական միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի», ասված է ՀՀ նախագահականի հաղորդագրության մեջ
 
14 մարտ, 2017 20:56 Ադրբեջանը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է գազ ներմուծել 2016թ․` 2006-ից ի վեր առաջին անգամ, Ադրբեջանը գազ է ներմուծել (294 մլն խորանարդ մետր): Թուրքմենստանը նրա միակ մատակարարն է:

Ինչպես հաղորդում է էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսը (մարտի 13-ի համարը), Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016թ․ նվազել է մինչև 18.75 մլրդ խմ՝ 2015թ․ 19.44 մլրդ խմ-ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8.06 մլրդ խմ՝ 2015 թ. 8.14 մլրդ խմ-ի համեմատ։
14 մարտ, 2017 20:03 Իրանից վառելիք ներկրած գործարարը սպասում է «մաքսավորների բարի կամքին» Իրանից վառենայութի ներկրմամբ զբաղվող, «Արագգ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Թումանյանը ահազանգում է՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ չի կարողանում մաքսազերծել Իրանից ներկրված 318 տոննա կերոսինը։ Թումանյանը համոզված է, որ այս խոչընդոտները արհեստական են։ 14 մարտ, 2017 11:03 Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել Նովրուզին խուսափել Թուրքիա այցելելուց Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին Նովրուզի տոներին խուսափել Թուրքիա ավելորդ ուղևորություններից։

«Թուրքիայում վերջին ամիսներին անվտանգության պայմանները և Իրանի քաղաքացիների անվտանգության համար մտահոգությունները հաշվի առնելով, բոլոր իրանցիներին, որոնք մտադիր են այցելել Թուրքիա, լրջորեն խորհուրդ է տրվում խուսափել անհարկի գործուղումներից և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, եթե այցը անխուսափելի է», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
13 մարտ, 2017 16:02 Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի ղարաբաղյան հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցի մասին ավելի վաղ գրել էր Իզվեստիա թերթը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռաբար այցելում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկիր՝ Ֆրանսիա, որտեղ ժամանել է երեկ։ Վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
 
6 մարտ, 2017 12:48 Ադրբեջանի հետ հարաբերությունները ընկերական են, եղբայրական և ռազմավարական․ Ռոհանի Ադրբեջանի հետ հարաբերությունները ընկերական են, եղբայրական և ռազմավարական․ մարտի 5-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Կիրակի օրը Ալիևը մեկօրյա այցով ժամանել էր Իրան։

Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Ռոհանին նշել է, որ բոլոր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
28 փետրվար, 2017 17:46 Հայաստանը մասնակից է Կոսովոյի ճանաչման գործընթացին․ Սերժ Սարգսյան Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից:
Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:
27 փետրվար, 2017 11:26 Իրանը Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է անում Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է արել՝ նշելով, որ «երկխոսությունն ու բանակցությունները վեճերի կարգավորման խաղաղ ուղիներ են»։ Ի տարբերություն Անկարայից հնչած հայտարարության՝ Թեհրանի կոչը հավասարակշռված է և ուղղված երկու կողմերին էլ։

Ինչպես փոխանցում է իրանական IRNA գործակալությունը, նոր բախումների և բռնության ֆոնին Իրանը կոչ է անում «հյուսիսային իր երկու հարևաններին անել առավելագույնը տեղում իրավիճակը կայունացնելու համար՝ երկխոսության և բանակցությունների ճանապարհով»։
Թեհրանը լիահույս է, որ իրավասու միջազգային կառույցները «պատասխանատվություն կդրսևորեն հակամարտությունը կարգավորելու հարցում»։

Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու հարցում։

Փետրվարի 25ին՝ ժամը 0300ի և 0400ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան Մարտունի և ար
23 փետրվար, 2017 16:35 Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը․ անհայտ ներդրողներ, փոշիացած փողեր և խաբված հանրություն 2008թ․ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «առաջիկա ամիսներին սկսվելու է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»։ Ինը տարի անց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրում որևէ առաջընթաց չկա։ Սակայն Հայաստանի կառավարությունն այս տարիների ընթացքում «Ռասիա ՖԶԷ» անունով կասկածելի օֆշորային ընկերություն էր գտել, 2009թ․ էլ ստեղծել էր «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ, որին (լուծարվեց 2017թ․ հունվարին) հատկացվել է 253 միլիոն դրամ։

Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի շուրջ եղել են նաև ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե Ասիական զարգացման բանկը 1.5 միլիոն դոլար է հատկացրել երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար, մինչդեռ Բանկը նշում է, որ երբևէ որևէ մասնակցություն չի ունեցել այս ծրագրին։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը։