14 մարտ, 2017 20:56 Ադրբեջանը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է գազ ներմուծել 2016թ․` 2006-ից ի վեր առաջին անգամ, Ադրբեջանը գազ է ներմուծել (294 մլն խորանարդ մետր): Թուրքմենստանը նրա միակ մատակարարն է:

Ինչպես հաղորդում է էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսը (մարտի 13-ի համարը), Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016թ․ նվազել է մինչև 18.75 մլրդ խմ՝ 2015թ․ 19.44 մլրդ խմ-ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8.06 մլրդ խմ՝ 2015 թ. 8.14 մլրդ խմ-ի համեմատ։
14 մարտ, 2017 20:03 Իրանից վառելիք ներկրած գործարարը սպասում է «մաքսավորների բարի կամքին» Իրանից վառենայութի ներկրմամբ զբաղվող, «Արագգ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Թումանյանը ահազանգում է՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ չի կարողանում մաքսազերծել Իրանից ներկրված 318 տոննա կերոսինը։ Թումանյանը համոզված է, որ այս խոչընդոտները արհեստական են։ 14 մարտ, 2017 11:03 Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել Նովրուզին խուսափել Թուրքիա այցելելուց Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին Նովրուզի տոներին խուսափել Թուրքիա ավելորդ ուղևորություններից։

«Թուրքիայում վերջին ամիսներին անվտանգության պայմանները և Իրանի քաղաքացիների անվտանգության համար մտահոգությունները հաշվի առնելով, բոլոր իրանցիներին, որոնք մտադիր են այցելել Թուրքիա, լրջորեն խորհուրդ է տրվում խուսափել անհարկի գործուղումներից և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, եթե այցը անխուսափելի է», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
13 մարտ, 2017 16:02 Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի ղարաբաղյան հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցի մասին ավելի վաղ գրել էր Իզվեստիա թերթը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռաբար այցելում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկիր՝ Ֆրանսիա, որտեղ ժամանել է երեկ։ Վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
 
6 մարտ, 2017 12:48 Ադրբեջանի հետ հարաբերությունները ընկերական են, եղբայրական և ռազմավարական․ Ռոհանի Ադրբեջանի հետ հարաբերությունները ընկերական են, եղբայրական և ռազմավարական․ մարտի 5-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Կիրակի օրը Ալիևը մեկօրյա այցով ժամանել էր Իրան։

Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Ռոհանին նշել է, որ բոլոր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
28 փետրվար, 2017 17:46 Հայաստանը մասնակից է Կոսովոյի ճանաչման գործընթացին․ Սերժ Սարգսյան Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից:
Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:
27 փետրվար, 2017 11:26 Իրանը Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է անում Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է արել՝ նշելով, որ «երկխոսությունն ու բանակցությունները վեճերի կարգավորման խաղաղ ուղիներ են»։ Ի տարբերություն Անկարայից հնչած հայտարարության՝ Թեհրանի կոչը հավասարակշռված է և ուղղված երկու կողմերին էլ։

Ինչպես փոխանցում է իրանական IRNA գործակալությունը, նոր բախումների և բռնության ֆոնին Իրանը կոչ է անում «հյուսիսային իր երկու հարևաններին անել առավելագույնը տեղում իրավիճակը կայունացնելու համար՝ երկխոսության և բանակցությունների ճանապարհով»։
Թեհրանը լիահույս է, որ իրավասու միջազգային կառույցները «պատասխանատվություն կդրսևորեն հակամարտությունը կարգավորելու հարցում»։

Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու հարցում։

Փետրվարի 25ին՝ ժամը 0300ի և 0400ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան Մարտունի և ար
23 փետրվար, 2017 16:35 Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը․ անհայտ ներդրողներ, փոշիացած փողեր և խաբված հանրություն 2008թ․ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «առաջիկա ամիսներին սկսվելու է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»։ Ինը տարի անց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրում որևէ առաջընթաց չկա։ Սակայն Հայաստանի կառավարությունն այս տարիների ընթացքում «Ռասիա ՖԶԷ» անունով կասկածելի օֆշորային ընկերություն էր գտել, 2009թ․ էլ ստեղծել էր «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ, որին (լուծարվեց 2017թ․ հունվարին) հատկացվել է 253 միլիոն դրամ։

Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի շուրջ եղել են նաև ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե Ասիական զարգացման բանկը 1.5 միլիոն դոլար է հատկացրել երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար, մինչդեռ Բանկը նշում է, որ երբևէ որևէ մասնակցություն չի ունեցել այս ծրագրին։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը։
21 փետրվար, 2017 13:05 Բելառուսը նավթ է գնում Իրանից Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթի վաճառքի գործարք է կնքել BelOil Polska ընկերության հետ, որը «Բելառուսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունն է։

«Բելառուսը գնել է 600 հազ․ բարել իրանական թեթև և ծանր հում նավթ Իրանի Ազգային նավթային ընկերությունից»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ սա Բելառուսի՝ իրանական նավթի առաջին գնումն է Թեհրանից միջազգային պատժամիջոցների վերացումից ի վեր։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ակնկալվում է, որ իրանական նավթով բեռնված նավերը պետք է ժամանեն կա՛մ ուկրաինական Օդեսայի սևծովյան նավահանգիստ, կա՛մ լատվիկան Վենթսպիլսի բալթյան նավահանգիստ, որից հետո նավթը փոխադրվելու է երկաթուղով։ Նշվում է, որ լոգիստիկ մանրամասները դեռ պետք է հստակեցվեն։
20 փետրվար, 2017 14:31 Իրանը Թուրքիային զգուշացնում է, որ «իր համբերությունն անսահման չէ» Պաշտոնական Թեհրանը հակադարձել է Թուրքայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, որը Մյունխենի անվտանգության համաժողովում քննադատել էր Իրանին։

Tehran Times-ի հաղորդմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բարհամ Քասեմին լրագրողներին ասել է, որ «Թուրքիան չպետք է փորձարկի Իրանի համբերությունը»։
«Թուրքիան մեր հզոր հարևանն է, բայց Իրանի համբերությունն անսահման չէ»,- ասել է Քասեմին։
20 փետրվար, 2017 12:57 Ֆինլանդիան հետաքրքրված է դեպի Իրան երկաթուղու ծրագրով Իրանում Ֆինլանդիայի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է Թեհրանի և Հելսինկիի միջև երկաթուղային հաղորդակցություն հաստատելու ծրագրով։

Tehran Times թերթին տված հարցազրույցում Ֆինլանդիայի դեսպան Հարրի Քամարաինենը (Harri Kämäräinen) հայտարարել է, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործումը Իրանը կվերածի տրանսպորտային առանցքի, ինչպիսին որ եղել է դարեր առաջ։ «Ես միշտ ասել եմ, որ Իրանից չեմ հեռանա, քանի դեռ գնացքով չկարողանամ տուն գնալ»,- կատակել է դեսպանը։

Հարցազրույցում դեսպանն ուղղակիորեն չի նշել Ադրբեջանի կամ Հայաստանի անունը, սակայն պարզ է, որ ծրագիրը վերաբերում է Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության հաստատմանը՝ Իրանի և Ադրբեջանի սահմանային Աստարա գետի վրայով։
16 փետրվար, 2017 15:20 Ադրբեջանական վարչակարգն իր ազգայնական քաղաքականության հետևանքով կտապալվի, կարծում է թալիշ քաղաքական գործիչը Դա նախևառաջ քաղաքական նշանակալի իրադարձություն է, որը մեծ արձագանք է գտել Ադրբեջանի թալիշական հանրության շրջանում․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Թալիշի ազատագրական շարժման անդամ, Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզալիի կողմից ապաստանի հայցումը Հայաստանում թալիշ քաղաքական և հասարակական գործիչ Զահիրադդին Իբրահիմին։ Նրա գնահատմամբ՝ «դա շատ խիզախ քայլ է»։

«Շատերն ունեն նման ցանկություն, սակայն վախը հետ է պահում նրանց»,- կարծում է Իբրահիմին։

Վերջինս պատմում է, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները ցնցված են․ ոչ ոք նման բան չէր ակնկալում, չնայած՝ իրավիճակը վաղուց էր հասունանում՝ պայմանավորված «ադրբեջանական պետության ազգայնական քաղաքականությամբ»։

Իբրահիմին համոզված է՝ ամբողջ թալիշ ժողովուրդը, չհաշված մարգինալացված որոշ հատվածներ, «ատում է այս պետությունն ու իշխանությունների ցեղապաշտական քաղաքականությունը»։