28 նոյեմբեր, 2017 15:25 Հայաստանն ու Իրանը կարող են օգտագործել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը․ Զարիֆ Հայկական և իրանական կողմերը վճռական են վերացնելու երկկողմ համագործակցության խոչընդոտները․ այսօր Երևանում բացված հայ-իրանական գործարար համաժողովին, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Զարիֆի խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի մասնավոր հատվածի հետ բոլոր ոլորտներում, օրինակ՝ գեներատորների արտադրության։

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ հավելելով, որ երկու կողմերը կարող են իրացնել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը։

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Նախատեսված են իրանցի նախարարի հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ։
27 նոյեմբեր, 2017 14:49 Նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարը Նոյեմբերի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանության կայքը, այցի ընթացքում նախատեսված են Զարիֆի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Օրակարգում՝ տարածաշրջանային հարցերի, տնտեսական կապերի քննարկում։
16 նոյեմբեր, 2017 13:38 Հայաստան-Իրան երկաթուղին չի դառնում իրականություն Հայաստան-Իրան երկաթուղին իրականություն չի դառնում, բայց կառավարությունը չի հրաժարվում դրանից։
13 նոյեմբեր, 2017 09:28 Ավերիչ երկրաշարժ Իրանում, 140-ից ավելի զոհ Նոյեմբերի 12-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որի հետևանքով, նախնական տվյալներով, կա ավելի քան 140 զոհ և 1000-ից ավելի վիրավոր։

Հայաստանի արտակարգ իրավիճակներ նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին)։ Երկրաշարժի էպկինետրոնը եղել է Իրան-Իրաք սահմանի Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս՝ օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
11 նոյեմբեր, 2017 14:54 Հայաստանը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղու գաղափարից Հայաստանի կառավարությունը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղի կառուցելու մտքից, որի մասին դեռ 2008թ․ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: 2012թ․ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարոթյունը օֆշորային Դուբայ քաղաքում գրանցված «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերության հետ սկսեց բանակցություններ ու ստորագրեց պայմանագիր: Երկաթուղի կառուցելու ծրագիրի կոնցեսիոն կառավարիչ դարձավ «Ռասիա ՖԶԷ»-ն: Նոյեմբերի 9-ին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, ժամկետները, ուստի Հայաստանը պատրաստվում է կառուցել երկաթուղին՝ «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ:

2 նոյեմբեր, 2017 16:03 Ադրբեջանն ու Իրանը խորացնում են ռազմական համագործակցությունը․ որքան հեռու այն կարող է գնալ Հոկտեմբերի 24-ին և 25-ին Բաքվում տեղի է ունեցել ռազմական համագործակցության ադրբեջանա-իրանական համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Հոջաթոլահ Ղորեիշին:

Այս աշխատանքային խումբը հիմնվել է 2015 թ. Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանի Բաքու կատարած այցի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր աճել են ռազմական մակարդակով շփումները․ նախ մարտին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ հետո՝ ապրիլին՝ Հասանովի Թեհրան կատարած այցերով։ Հոկտեմբերին Ադրբեջանի ռազմանավերը առաջին անգամ այց կատարեցին Իրան:
2 նոյեմբեր, 2017 11:57 Պուտին-Ռոհանի-Ալիև գագաթաժողով Թեհրանում․ կողմերը գոհ են արդյունքներից Երեկ Թեհրանում կայացած՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ գագաթաժողովն ամփոփվել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանի գագաթաժողովը բնութագրել է որպես անցյալ տարվա օգոստոսին Բաքվում եռակողմ հանդիպման շարունակություն։ Ռոհանիի խոսքով՝ բավական լավ քայլեր են ձեռնարկվել Հյուսիս-Հարավ միջանցքի, գազի և նավթի ոլորտում համագործակցության առումով։

Իրանի նախագահը տեղեկացրել է, որ ռուսաստանյան մեծ նավթային ընկերությունները ներկայում բանակցություններ են վարում իրանական կողմի հետ՝ վերջինիս նավթային նախագծերում ներգրավվելու համար։
1 նոյեմբեր, 2017 12:50 Որքանո՞վ է մրցունակ Կարս-Ախալքալաք երկաթուղին․ Eurasianet-ի անդրադարձը Eurasianet.org կայքի հոդվածագիր Գիորգի Լոմսաձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրին, որի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին։ Հոդվածագիրը մեջբերում է Վանո Սիրադեղյանի խոսքը, որն ասել է «Հայաստանը, դուրս մնալով երկաթուղային խաղից, դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա թառած հազարամյա քոռ բու»:
ԲԹԿ-ն առաջարկում է Եվրոպայից Ասիա առաքման ժամանակահատվածը կրճատել 12-15 օրով, սակայն մինչ այժմ այն առաջարկում է երկաթուղային փոխադրումներ միայն Կասպից ծովից դեպի Մարմարի ծով: Արևմտյան հատվածում երկաթուղին կարող է ուղղակիորեն հասնել Եվրոպա՝ Բոսֆորի նեղուցի տակ գտնվող երկաթուղային թունելի կառուցումից հետո միայն։ Արևելքում դեպի Չինաստան նախատեսվող երթուղին հասնում է մինչև Կասպից ծով: Երկաթուղու առաջին բեռը՝ Ղազախստանից ցորենը, ստիպված էին առաքել ծովով:
1 նոյեմբեր, 2017 12:18 Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպում Թեհրանում․ ինչ կա օրակարգում Նոյեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրագույն ղեկավարության հետ։ Թեհրանում նախատեսված է նաև Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2016թ․ օգոստոսին Բաքվում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ թեմաներից մեկը փոխգործակցությունն է էներգետիկ ոլորտում։ Առանցքային մյուս թեմաներից են Իրանի միջուկային ծրագիրն ու սիրիական հարցը։

«Իրանը ցանկանում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը միջուկային համաձայնագրի հարցում լինի ավելի հստակ և աջակցող, քանի որ դրան սպառնում է ԱՄՆ-ի դիրքորոշումը»,- Bloomberg-ին ասել է վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն։
26 հոկտեմբեր, 2017 14:07 Կկառուցապատվի Մեղրիի մաքսակետի հարակից տարածքը՝ Ազատ տնտեսական գոտու համար Սյունիքի մարզում Իրանի հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն` ազատ գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով հիմնադրվել է ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը:

Ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։
25 հոկտեմբեր, 2017 17:08 Քրդստանը պատրաստ է սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները Էրբիլի և Բաղդադի միջև լարվածությունը ծագել է սեպտեմբերի 25-ին Քրդստանի տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեից հետո։ Հանրաքվեն քննադատեցին ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանությունները, այլև Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունները։ Պետքարտուղարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում քուրդ առաջնորդներին կոչ արեց գնալ այլընտրանքային ճանապարհով, որը ենթադրում է «լուրջ և երկարատև երկխոսություն» կենտրոնական կառավարության հետ։ 25 հոկտեմբեր, 2017 09:49 Ռուսաստանը հետաքրքրված է Մեղրիի ազատ տնտեսական գոտով «Մենք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Այդ իսկ պատճառով, եթե Եվրասիական տնտեսական միության մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը: Գործընկերները մեզ այսօր առաջարկել են համաներդրման այլ ձևաչափեր: Մենք կմտածենք՝ ինչպես այդ ամենն ամբողջականացնել, միգուցե օգտագործելով ռուսական զարգացման ինստիտուտներ, ինչպիսիք են Ուղղակի ներդրումների հիմնադրամը, Վնեշէկոնոմբանկը և Ռոստէքսպորտցենտրը: Կարևորրը, որ դա տա իր պտուղները»։