7 փետրվար, 2017 13:24 Լոգիստիկ առումով Հայաստանն աշխարհի ետնապահների թվում է․ ՀԲ զեկույց Համաշխարհային բանկի խմբի «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում» 2016թ․ զեկույցը գնահատում և դասակարգում է երկրներն ըստ լոգիստիկ կատարողականի ինդեքսի։ Այն կազմված է մի շարք ցուցանիշներից, օրինակ՝ մաքսային ընթացակարգեր, ենթակառուցվածքների որակ, բեռնափոխադրումների ժամանակայնություն։ Հայաստանի 2016թ․ Լոգիստիկ կատարողականի ինդեքսի գնահատականը 2,21 է (առավելագույն 5-ից), իսկ 160 երկրների շարքում դասակարգումը՝ 141։ Երկրի կատարողականը վատթարացել է․ ամենամեծ անկումը գրանցվել է մաքսային գործառույթների ոլորտում (2014-ի 75-րդ տեղից 2016-ին հասնելով 148-րդ տեղին)։
6 փետրվար, 2017 18:20 Հայաստանի հետ հարաբերությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ․ Իրանի ԱԳՆ Հայաստանի հետ հարաբերությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ, այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆի խոսնակ Բահրամ Քասեմին։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, խոսնակն ասել է, որ Իրանն առաջին երկիրն էր, որը միջնորդել է ղարաբաղյան հարցում։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրանական այցին՝ Քասեմին ասել է, որ այն առաջինն էր, և Թեհրանը «փորձում է ավելի խոր կապեր ունենալ կովկասյան մյուս երկրների հետ նույնպես»։
Նա շեշտել է, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները «բացարձակապես պարզ են»․ վերջին երեք տարիներին երկու նախագահները միմյանց երկրներ են այցելել ավելի քան վեց անգամ։
 
6 փետրվար, 2017 11:47 Ադրբեջան․ ընդդիմադիրներին ազատազրկել են «Իրանի հետ կապերի համար» Այն բանից հետո, երբ Բաքվի դատարանը երկարատև ազատազրկման դատապարտեց Իրանի հրահրմամբ հեղաշրջման դավադրության մեջ մեղադրվող 18 տղամարդու, հերթը հասավ արևմտամետ քաղաքական ReAl շարժմանը («Հանրապետական այլընտրանք»), որին ևս մեղադրում են իրանցի դիվանագետների հետ համագործակցության և նրանցից ֆինանսավորում ընդունելու մեջ։

Այդ մեղադրանքները, որոնք ReAl-ը որակել է «բացարձակ աղբ», տեղ
էին գտել անհայտ «հավաստի աղբյուրի» վրա հիմնված 1080 բառանոց հոդվածում, որը
հունվարի 27-ին տեղադրված էր ընդդիմադիր կուսակցությունների քննադատությամբ հայտնի Haqqin.az կայքում։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ Բաքվում Իրանի դեսպանության աշխատակիցների հետ հանդիպմանը ReAl-ի առաջնորդները համաձայնել են հանդես գալ որպես միջնորդներ դեսպանատան անձնակազմի ներկայացուցիչների և ադրբեջանական այլ ընդդիմադիր խմբերի միջև։ Ըստ Haqqin.az-ի` քննարկվել է նաև ReAl-ի՝ Թեհրանից ֆինանսավորում ստանալու հնարավորությունը։
1 փետրվար, 2017 15:44 «Գազպրոմ»-ը կարող է փոխել Իրան-Հայաստան գազի ենթակառուցվածքը և փոխարինել վրացական երթուղին «Իրանից Հայաստան գազատար գոյություն ունի, դրա թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խմ, ինչը գերազանցում է Հայաստանի ընդհանուր գազի պահանջարկը։ Եթե Ռուսաստանն իր առաջ այդ ենթակառուցվածքի փոփոխության խնդիր դնի, ինչպես դա Ուկրաինայի դեպքում էր, չի բացառվում, որ այսօր Իրանից Հայաստան գնացող գազի թիրախային նշանակությունը կփոխեն, և դա կհամարվի մաքուր ներմուծում։ Որոշումների ընդունման ձևաչափում «Գազպրոմ»-ը չի առաջնորդվում առևտրային գործոնով, այն ունի համալիր դրդապատճառներ»,- պարզաբանել է վրաց պաշտոնյան։

Նա վերահաստատել է՝ «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը գաղտնի է, ինչպես «Շահ Դենիզ»-ի և «Սոկար»-ի դեպքում, և նախարարությունը չի կարող այն հրապարակել։
31 հունվար, 2017 13:55 Տարածաշրջանային հարցերը ուժով լուծելու փորձերն ապարդյուն են․ Իրանի ՊՆ ղեկավար Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Վիգեն Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը դեմ է տարածաշրջանային լարվածությանը և ողջունել Իրանի ջանքերը առկա ճգնաժամերի կարգավորման հարցում։

Դեհղանը շեշտել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունն է շարունակական և վճռական պայքարը ահաբեկչության, անկայունության և վտանգի աղբյուրների դեմ։
31 հունվար, 2017 12:05 Հայաստանն ու ԼՂ-ն կրկին «մասամբ ազատ» են, ըստ Freedom House-ի Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017» ամենամյա զեկույցը, որում ներկայացվում է աշխարհի 195 երկրներում և 14 տարածքում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հաﬔմատական գնահատականը: Հայաստանն այս տարի, ինչպես և նախորդ տարում, դասվել է «մասամբ ազատ»-ների շարքին։

Հայաստանին տրված է 45 ﬕավոր՝ նախորդ տարվա 46 միավորի համեմատ (երկրներին տրվող միավորները 0-100-ն են, որտեղ 100-ը լավագույն ցուցանիշն է)։ «Քաղաքական իրավունքների» համար տրված է 5 ﬕավոր, «Քաղաքացիական ազատությունների» համար` 4 (կիրառվում է 1-7 գնահատման համակարգ, 1 միավոր՝ ամենաաազատ, 7՝ ամենաանազատ):
24 հունվար, 2017 15:37 Իրանը հայտարարում է, որ պատրաստ է շատ արագ վերականգնել իր միջուկային գործունեությունը Իրանը ԱՄՆի նոր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ որևէ հրատապ հայտարարություն չունի, The Iran Projectի փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳՆի խոսնակ Բահրամ Քասեմին։
Նրա խոսքով՝ «չափազանց վաղ է գնահատել Թրամփին և վերլուծել նրա մեկնաբանությունները, դիրքորոշումը, տեսակետերը»։
Քասեմիի այս հայտարարությունը Թրամփի երդմնակալությունից հետո Թեհրանից հնչած առաջին մեկնաբանությունն է։
Իրանի և ԱՄՆի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1979թ․ իսլամական հեղափոխությունից և Թեհրանում ԱՄՆի դեսպանության գրավումից ի վեր։
Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրին
Ինչ վերաբերում է 2015թ․ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված ԻրանՎեցյակ շրջանակային համաձայնագրին՝  պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ լիովին կատարում է իր ստանձնած պարտավորությունները։
AlJazeeraին տված հարցազրույցում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ իրավական տեսանկյունից խնդիրներ չկան, սակայն քաղաքական առումով և պատժամիջոցների տեսանկյունից կան հարցեր, քանի որ ԱՄՆը չի կատարում իր խո
23 հունվար, 2017 12:38 Հայկական համարանիշերով Իրան մեքենաների մուտքը դյուրացվել է Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետև կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար
Հղում անելով իրանական լրատվամիջոցներին, Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը, ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը
2015թ․ օգոստոսի 11ին ուժի մեջ էր մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը 
«Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 իննսուն օր չգերազանցող ժամկետով՝ 180 հարյուր ութսուն օրվա ընթացքում», ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ
Այցագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը Հայաստանն ու
14 հունվար, 2017 20:39 Հայաստանում «հալալ» սննդամթերքի գրասենյակ կստեղծվի   Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանության հետ քննարկել է «հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ հիմնելու հարցը:

Հունվարի 14-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է Իրանի դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:
12 հունվար, 2017 17:28 Հայաստան-Իրան երկաթգծի վրա գիծ քաշեցին Կառավարությունն այսօր լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը 2009թ․ ստեղծվել էր կյանքի կոչելու Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը։ Ընկերությունը բանակցություններ էր սկսել «Ռասիա ՖԶԷ» անունով մի կազմակերպության հետ, 2011-ից ի վեր պետբյուջեից ստացել 253 միլիոն դրամ, սակայն այդ բանակցությունները դադարել են։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը կարծում է, որ 253 միլիոն դրամի դիմաց աշխատանք կատարվել է։ 11 հունվար, 2017 12:59 Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված ընկերությունը լուծարվում է Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը լուծարվում է։

Կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը։ Սա կառավարության կողմից 2009թ. հիմնված այն ընկերությունն է, որը պետք է իրականացներ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումն ու այդ նպատակի համար վարկեր ներգրավեր։ Այդ մասին կառավարությունը հայտարարել էր դեռ 2009թ․։
9 հունվար, 2017 14:28 Ռաֆսանջանի․ Իրանը հրաժեշտ է տալիս դարաշրջան մարմնավորող գործչին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին՝ Իրանի նորագույն պատմության ամենաականավոր գործիչներից մեկը։

Իրանում եռօրյա սուգ է հայտարարել և նրա հուղարկավորության օրը՝ երեքշաբթին, սահմանել է ոչ աշխատանքային օր։

1989-1997 թ նախագահած Ռաֆսանջանին առանցքային դեր է ունեցել 1979թ. հեղափոխության գործում, սակայն ավելի ուշ նա դարձել անզիջում պահպանողականների զորեղ հակառակորդը, գրում է BBC-ն։ «Այս երկար ժամանակահատվածում մեր միջև եղած տարակարծությունն ու տարբեր տեսակետները ի վիճակի չեղան խզելու մեր բարեկամությունը, - ասել է Այաթոլլահ Խամենեին: