8 հունիս, 2017 17:49 Իրանցիները «մերժում են ամերիկյան բարեկամության նման հավաստիացումները» Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը խիստ քննադատության է ենթարկել Սպիտակ տան հայտարարությունը, որն արվել է երեկ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։ 
Հայտարարությունը սկսվում է իրանցի ժողովրդին ցավակցությամբ և ապա շարունակվում՝ զգուշացնելով, որ «պետությունները, որոնք հովանավորում են ահաբեկչությունը, կարող են դառնալ իրենց տարածած չարիքի զոհը»։
Զարիֆը Սպիտակ տան հայտարարությանն արձագանքել է Թվիթերում։
«Սպիտակ տան հակասական հայտարարությունն ու Սենատի պատժամիջոցները այն ժամանակ, երբ իրանցիները հակազդում են ահաբեկչությանը, որին աջակցում են ԱՄՆի հաճախորդները։ Իրանցի ժողովուրդը մերժում է ԱՄՆից բարեկամության նման հավաստիացումները», գրել է Զարիֆը։

Repugnant WH statement & Senate sanctions as Iranians counter terror backed by US clientsIranian people reject such US claims of friendship
— Javad Zarif @JZarif June 8, 2017
Մինչդեռ հունիսի 7ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 17ի։
8 հունիս, 2017 14:24 Ծոցի ճգնաժամը՝ Մերձավոր Արևելքում նոր կոնֆիգուրացիայի սկի՞զբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ունեցած ելույթից հետո կարճ ժամանակ անց, որի նպատակն էր միավորել Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին Իրանի և նրա տարածաշրջանային օրակարգի դեմ, մերձավորրաևելյան նոր ճգնաժամ ծագեց Կատարի և Ծոցի իր գործընկերների միջև։ Վեճը սպառնում է ունենալ հեռահար աշխարհաքաղաքական հետևանքներ։ 7 հունիս, 2017 11:14 Հարձակում Իրանի խորհրդարանի վրա, պայթյուն Խոմեյնիի դամբարանի մոտ. 12 զոհ Չորս զինված անձինք փորձել են ներխուժել Իրանի խորհրդարան՝ կրակ բացելով անվտանգության աշխատակիցների վրա, հաղորդում է Press TVն։
Իրանական լրատվամիջոցները նշում են, որ փոխհրաձգության ընթացքում առնվազն ութ մարդ վիրավորվել է։ Թեհրանից պատգամավոր Էլիաս Հազրաթին ասել է, որ հարձակվողները զինված էին Կալաշնիկով տիպի երկու հրացանով և մեկ ատրճանակով։ 
Fars News գործակալությունը տեղեկացնում է, որ առանձին հարձակում է տեղի ունեցել Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա՝ կրակ է բացվել ներսի մարդկանց վրա, նրանցից մեկը վիրավորվել է։ 

#Iran Shooting Spree at Imam Khomeini Shrinehttps//tco/VmYNSIx0mT pictwittercom/8iV8PIAK1H
— Fars News Agency @EnglishFars June 7, 2017
 
2 հունիս, 2017 15:25 Համաշխարհային խաղաղության համաթիվ 2017․ Հայաստանը 112-րդն է՝ 163 երկրների թվում Հունիսի 1ին Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2017թ․ Համաշխարհային խաղաղության համաթիվը, որի համաձայն՝ աշխարհի 163 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 112րդ տեղը՝ գրանցելով անկում երկու հորիզոնականով։ Վարկանիշի առաջատարը Իսլանդիան է, որն այդ դիրքը պահպանում է 2008ից ի վեր։ Առաջին հնգյակում են նաև Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան։ Բավական մեծ անկում է գրանցել ԱՄՆը՝ հայտնվելով 114րդ տեղում և ունենալով անկում 11 կետով։ 
Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին, Եվրոպայում մոլեգնող ահաբեկչությանը և Ռուսաստանի ու ԱՄՆի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածությանը, 2017թ․ համաթիվն արձանագրում է, որ աշխարհը փոքրինչ ավելի խաղաղ է։ Երկրների խաղաղության միջին մակարդակը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0,28 տոկոսով։ 

Գլոբալ ցանկում Հայաստանի հարևաններից Ադրբեջանը 132րդն է՝ բարձրանալով երկու կետով, Վրաստանը՝ 94րդը՝ նույնպես բարելավում երկու կետով, Թուրքիան 146րդն է՝ անկում մեկ կետով, Իրանը՝ 129րդը՝ բարելավում 4 կետով։ 
Զեկույցում առանձին ամփոփվա
29 մայիս, 2017 14:05 Ռուսաստանը պատրաստ չէ անցնել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը, սակայն կարող է փոխել դիրքորոշումը․ Մարկեդոնով Կովկասյան հարցերով ռուսաստանցի առաջատար քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Ռուսաստանի քաղաքականության շուրջ զրուցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտի կայքի՝ «Ղարաբաղը՝ դիտակետում» բաժնի խմբագիր Էմիլ Սանամյանի հետ։ Մարկեդոնովն ասում է՝ Ղարաբաղի հարցը Ռուսաստանի օրակարգի թիվ մեկ հարցը չէ․ կան խնդիրներ Արևմուտքի, Ուկրաինայի հետ, հարցեր Հեռավոր Արևելքում Չինաստանի հետ, որոնք ավելի կարևոր են։ Ղարաբաղյան հարցի համատեքստում վերլուծելով տարածաշրջանային ուժեր Իրանի և Թուրքիայի քաղաքականությունը՝ Մարկեդոնովը նկատում է, որ վերջինս ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որն ուղղակիորեն սատարում է Ադրբեջանին։ Իրանը ստատուս քվո-ի կողմնակից ուժ է, որը դեմ է և ռազմական սրմանը, և հնարավոր խաղաղապահ գործողություններին արտաքին ուժերի ներգրավմանը։ Ռուսաստանի դիրքորոշումը մոտ է իրանականին, սակայն՝ տարբեր, երբ հարցը վերաբերում է նորացված մադրիդյան սկզբունքներին, որոնք նախատեսում են միջազգային խաղաղապահների ներկայություն։ 25 մայիս, 2017 14:30 Ընտրական գործընթացը կարևոր է, սակայն միայն ընտրություններով ժողովրդավարության չես հասնի․ Էդվարդ Ջերեջյան Կյանքում և քաղաքականության մեջ մարդիկ են քաղաքականություն մշակում, երբեք չպետք է մոռանանք դա։ Սակայն հավասարապես կարևոր են երկրի ինստիտուտները․ մայիսի 23-24-ը Երևանում «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով անցած գիտաժողովին իր ելույթում նշեց ամերիկյան փորձառու դիվանագետ Էդվարդ Ջերեջյանը, որը դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի ութ նախագահների օրոք։ «Անցումային շրջանի դասերը» խորագրով իր բանախոսությունը դեսպանը սկսեց անցած դիվանագիտական ճանապարհից մի շարք ուշագրավ դրվագներով, որոնց թվում՝ ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի հետ հանդիպումն էր Վաշինգտոնում։ 24 մայիս, 2017 16:49 Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան․ Ռուբեն Վարդանյան Անցման, փոփոխության և մեկ համակարգից մյուսը անցնելու համար անհրաժեշտ է ցատկել վերև, հակառակ դեպքում դու չես փոխվի․ Երևանում մայիսի 23-24-ն անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին անցումային հաջորդ փուլին մոտենալու մասին ասաց մարդասեր, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատմելով ՏաԹևեր նախագծի, Դիլիջանի միջազգային դպրոցի և այլ հաջողված նախագծերի մասին, որոնց սկզբնական շրջանում շատերը, նրա խոսքով, չէին հավատում, և իրեն փորձում էին հետ պահել այդ «խենթ գաղափարներից»։ 22 մայիս, 2017 15:19 Թրամփը այցելում է Իսրայել Երկուշաբթի օրը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իսրայել և Պաղեստինի ինքնավարություն։ Թրամփի այցի կապակցությամբ իսրայելցի, ինչպես և ամերիկացի պաշտոնյաներին մեկ հարց է հետաքրքրում՝ ինչ է նա դնելու իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին։ Այցի հետ կապված հետաքրքիր դրվագներից մեկն էլ այն է, որ Թրամփը Իսրայել է ժամանել աննախադեպ՝ ուղիղ չվերթով Սաուդյան Արաբիայից, որտեղ հանդես է եկել պատմական ելույթով։ Նա քննադատել է Իրանին՝ ասելով, որ իրանցիներն «իրենց երկրի վարած քաղաքականության զոհերն են, իսկ Իսլամական պետություն, ԱլԿաիդա, Հեզբոլլահ և Համաս ահաբեկչական կազմակերպությունները պատասխանատու են ոչ միայն մարդկային զոհերի, այլև սերունդների երազանքների անէացման համար»։
 

«Բեն Գուրիոն» օդանավակայանում Թրամփին դիմավորել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տասնյակ պաշտոնյաներ։
Ինչպես հաղորդում է Times of Israel պարբերականը, Թրամփն ու Նեթանյահուն ողջույնի ժամանակ միմյանց անվանել են «լավ ընկեր»՝
20 մայիս, 2017 12:46 Իրանի ընտրություններում առջևում է գործող նախագահ Հասան Ռոհանին Մայիսի 19ին Իրանում կայացած նախագահական ընտրություներում առջևում է գործող նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է BBCն։
26 միլիոն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքով՝ Հասան Ռոհանին ստացել է 14,6 միլիոն ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ 56ամյա հոգևորական Էբրահիմ Ռայիսին, որը վայելում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի աջակցությունը, ստացել է 10,1 միլիոն ձայն։ Ընդհանուր քվեարկել է 40 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների մոտ 70 տոկոսը։
Ռայիսին արդեն բողոքարկումներ է ներկայացրել՝ հայտարարելով ընտրախախտումների մասին։ Նա Ռոհանիի կողմնակիցներին մեղադրել է ընտրատեղամասերում պրոպագանդայի համար, ինչն արգելված է օրենքով։
Ընտրություններին քվեարկողների բարձր՝ 70 տոկոս մասնակցության պատճառով Իրանի իշխանությունները ստիպված են եղել հինգ ժամով երկարաձգել ընտրատեղամասերի աշխատանքը։
Կարդացեք նաև՝ Իրանի նախագահական ընտրությունները ով ով է
Ո՞վ է Էբրահիմ Ռայիսին
Ռայիսին պահպանողական հոգևորական է և «սեյիդ» ըստ շիական ավանդույթի՝ այդպես են կոչվում նրանք, ում տոհմը անմիջապես սերում
18 մայիս, 2017 13:41 Իրանի նախագահական ընտրությունները. ով ով է Ուրբաթ Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց շուրջ ինտրիգը կարծես կպահպանվի մինչև վերջ։ Այս մասին գրում է BBC ռուսական ծառայության լրագրող Օլգա Իվշինան։ Ըստ նրա, թե՛բարեփոխական ուժերը և թե՛ ՛պահպանողականները հաջողության հասնելու հնարավորություն ունեն։ Երկու ուժերն էլ այժմ անում են հնարավոր ամեն ինչ՝ առաջին փուլում հաղթանակի հասնելու համար: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հետաքրքիր է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին չի թույլատրվել մասնակցել ընտրություններին։

Հիմնական պայքարը ծավալվելու է Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի և «կոշտ գծի» կողմնակից Էբրահիմ Ռայիսիի միջև: Իրանում կատակում են, որ սա լինելու է պայքար «սպիտակի» ու «սևի» միջև, քանի որ Ռոհանին կրում է սպիտակ չալմա, իսկ Ռայիսին՝ սև։
26 ապրիլ, 2017 12:35 Հայաստանը մամուլի ազատության առումով հետընթաց է գրանցել․ զեկույց «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ապրիլի 25-ին հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան վարկանիշը: Իրավապաշտպանները փաստում են, որ մամուլի ազատությունը երբեք այնքան վտանգված չի եղել, որքան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո հաստատված «հետճշմարտության, ապատեղեկատվության և կեղծ լուրերի ժամանակաշրջանում»։

180 երկրներ ընդգրկող վարկանիշի առաջատարն այս տարի Նորվեգիան է։ Նրան հետևում են Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդեռլանդները։ Վարկանիշը եզրափակում է Հյուսիսային Կորեան։

Հայաստանը այս տարի 79-րդն է՝ անցյալ տարվա համեմատ գրանցելով անկում 4 կետով։ Ուշագրավ է, որ 2016թ․ լինելով 74-րդ տեղում` Հայաստանը 4 հորիզոնականով բարելավել էր դիրքը։ 2015թ. համաթվում Հայաստանը 78-րդն էր:
21 ապրիլ, 2017 10:56 Իրանում հաստատվել է նախագահական 6 թեկնածություն․ Ահմադինեջադը դուրս է մնում մրցապայքարից Իրանում հաստատվել է նախագահի պաշտոնի համար առաջադրվածներից վեցի թեկնածությունը, որոնց թվում՝ ներկայիս նախագահ Հասան Ռոհանին է և պահպանողական ճամբարի առաջնորդներից մեկը՝ Էբրահիմ Ռայիսին։ Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի թեկնածությունը չի հաստատվել։
Համանման որոշում Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդն ընդունել է Ահմադինեջադի համախոհ Համիդ Բաղայիի նկատմամբ։
Մայիսի 19ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակից թեկնածուների վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլի 27ին։
Ավելին՝ Ահմադինեջադը՝ Իրանի նախագահի թեկնածու։