4 հունվար, 2020 22:27 Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել. Reuters Բաղդադի՝ ուժեղացված պաշտպանության տակ գտնվող Կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, ընկել է «Կատյուշա» տեսակի հրթիռ:

Reuters գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ զոհեր չկան:

Հրթիռն ընկել է Կանաչ գոտու տոնակատարությունների հրապարակում՝ ԱՄՆ դեսպանության մոտ: Այս գոտում են տեղակայված կառավարական շենքեր և օտարերկրյա առաքելություններ:

#Սիվիլնեթ #Լուրեր
4 հունվար, 2020 18:21 Վրիժառության կոչեր և զսպվածության հորդորներ. աշխարհն արձագանքում է Սոլեյմանիի սպանությանը 2020թ. հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն արձագանքել են աշխարհի առաջնորդներն ու միջազգային կառույցները՝ զսպվածության ու լարվածության թուլացման կոչեր հնչեցնելով: Ստորև՝ հայտարարություններից մի քանիսը: 4 հունվար, 2020 15:25 Գեներալի սպանությունը նախադեպային երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ  ԱՄՆ-ի կողմից Իրաքի տարածքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը որպես միջազգային իրավունքի շրջանակում տեղավորվող գործողություն ներկայացնելու փորձերը կարող են նաև Ադրբեջանում որոշակի ընկալումներ ձևավորել երրորդ պետությունների տարածքում ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ գործողությունների իրականացման հնարավորության վերաբերյալ։ 4 հունվար, 2020 13:22 ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին․ Վրաստանի ԱԳ նախարար «Մենք դատապարտում ենք վերջին բռնությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այժմ դիավանագիտության և լարվածությունը թուլացնելու ժամանակն է»,- Թվիթերում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։

4 հունվար, 2020 11:42 Մնացականյանը տարածաշրջանի իրավիճակը քննարկել է դեսպանների հետ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

3 հունվար, 2020 22:00 Բաղդադի իրադարձությունները կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասված է հաղորդագրությունում:
3 հունվար, 2020 10:59 Ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի գլխավոր ռազմավար Ղասեմ Սոլեյմանին Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը: Տեղեկությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, հղում անելով Պենտագոնի հաղորդագրությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով տեղի է ունեցել «վճռական պաշտպանական գործողություն՝ պաշտպանելու արտերկրում ամերիկյան անձնակազմին»:
28 նոյեմբեր, 2019 12:18 Al-Monitor: How Iran's protests could impact foreign policy The Iranian administration’s controversial decision Nov. 15 to triple gasoline prices sparked protests across the country. Although the Iranian government has managed to contain the protests, discussions over various aspects of the recent events are still ongoing. However, much of the international attention has been so far directed toward domestic causes and consequences of the protests, while their possible implications for Iran’s foreign policy have remained underdiscussed. 27 November, 2019 15:10 Armenia Confirms Iran’s Concerns about Polluting the Araxes River, Commits to a Clean-up The Armenian Ministry of the Environment also confirmed to Civilnet that the Iranian claims are indeed true and that the source has been pinpointed to be the Agarak Copper and Molybdenum Plant in the southernmost part of Armenia. 27 նոյեմբեր, 2019 11:33 Երևանը հաստատում է Արաքսի աղտոտման Իրանի մտահոգությունը, քայլեր է ձեռնարկում Անցյալ շաբաթ հայ-իրանական աշխատանքային խումբը Թավրիզում քննարկել է հայկական կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ՍվիլիՆեթին հաստատել է, որ նոյեմբերի 19-22-ին Թավրիզում կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի 24-րդ նիստը։

26 նոյեմբեր, 2019 13:33 Հայաստանն աղտոտում է Արաքս գետը. Tehran Times  Հոդվածում հստակ չի նշվում, թե կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խոսքը, և արդյոք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով: Հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Խնդիրը քննարկվեց նաև հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում:

22 November, 2019 13:15 Protests in Iran and Implications for Armenia The bigger source of concern, however, is the possible influx of Iranian refugees into both Armenia and Republic of Artsakh (Nagorno Karabakh Republic) in case of state collapse in Iran. Given the fact that Iranian provinces along the Armenia and Artsakh borders are mainly populated by millions of Azeri speaking people, the possible refugee crisis may become a vital security threat for both Armenia and the Republic of Artsakh.