18 նոյեմբեր, 2019 19:29 Բիոլաբորատորիաներ, Ամուլսար, ՀՀ-Իրան համագործակցություն. զրույց ԱՄՆ դեսպանի հետ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է հայ-ամերիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգի շուրջ։ Լին Թրեյսին շեշտել է՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում 2019թ. ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով, և այն «ծառայելու է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը»: Դեսպանն անդրադարձել է Հայաստան-Իրան փոխգործակցությանը՝ նշելով, որ Թեհրանի և Երևանի միջև օրինական առևտրի հարցում Վաշինգտոնը խնդիր չի տեսնում։ Անդրադարձ է կատարվել Ամուլսարի ոսկու հանքին, վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին և դրա ապագային։ 18 նոյեմբեր, 2019 17:21 Բենզինի թանկացումը իրանցիներին դուրս է բերել փողոցներ Իրանը համակել է զանգվածային բողոքի ալիքը․ տասնյակ հազարավոր մարդիկ Իրանի մոտ 100 քաղաքներում դուրս են եկել փողոց ի նշան բենզինի թանկացման դեմ բողոքի: Երկրում երրրդ օրն է՝ անջատված է համացանցը։ Հաղորդվում է զոհերի և ձերբակալվածների մասին։ Իրանում տեղի ունեցող զարգացումների շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման Մոնասյանի հետ։ 18 նոյեմբեր, 2019 12:24 ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրան-Հայաստան համագործակցության հարցում. դեսպան Լին Թրեյսի ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով․ այս մասին ՍվիլիՆեթի տաղավարում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ հավելելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար: 16 հոկտեմբեր, 2019 13:21 Armenia Should Be Cautious in Managing its Relations with Israel Respecting Iran’s Redlines: Iranian Expert Iranian public opinion and the Iranian government alike, highly value the country’s ties with Armenia and the overall perception about Tehran-Yerevan relations have been always positive. As a result, almost all the analyses about Rouhani’s recent visit to Armenia were positive, both in terms of bilateral ties with Yerevan and multilateral diplomacy within the EAEU. As for the Iranian view toward political changes in Armenia, the overwhelming view in Iran was that it’s a purely domestic issue. Iran’s only concern was the possibility that the events might have caused instability in Armenia, which would affect Iran directly because of its neighborhood with Iran. But fortunately, the calm came back to Armenia very soon and the new administration showed that it’s stick to the policy of good relations with Iran. 4 հոկտեմբեր, 2019 14:10 Հայաստանի անվտանգության երեք հիմնական սպառնալիքները․ Բենիամին Պողոսյան Եթե օրինակ թեկուզ երկու հարյուր հազար էթնիկ ադրբեջանցի որպես փախստական հայտնվի Արցախի Հանրապետության տարածքում, ապա նրանք կդառնան բնակչության մեծամասնություն, էլ չեմ խոսում տնտեսական և այլ խնդիրների մասին։ 2 October, 2019 09:10 Perspectives of EAEU – EU Relations: A Look from Armenia The relations or the lack thereof between the Eurasian Economic Union (EAEU) and European Union (EU) are one of the key topics of debates between international relations pundits. There are different assessments regarding the current situation and forward progress. However, almost all experts agree that the key issue here is the relations between Russia and the West (US/EU/NATO). As long as these relations are at their lowest point since the end of the Cold War, there is almost no chance of any substantial cooperation between these two organizations. The reason behind this logic is clear – the West collectively perceives the EAEU as another offspring of Russian regional policy. From this perspective, Russia is the key decision maker in the EAEU and you may not foster relations with this Union without first having Russia’s approval. 1 հոկտեմբեր, 2019 15:56 Պուտինն ու Ռոհանին՝ Երևանում․ 1827-ի այս օրը ռուսները պարսիկներից գրավեցին Հայաստանի մայրաքաղաքը Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում հավաքվել են ԵԱՏՄ երկրների և Մոլդովայի, Իրանի ու Սինգապուրի առաջնորդները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ հոկտեմբերի 1-ին միաժամանակ Երևանում գտնվելը խորհրդանշական է։

1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը Երևանը և ապա Արևելյան Հայաստանը գրավեցին պարսիկներից։ Պատմության մեջ առաջին անգամ Երևանը մաս կազմեց Ռոմանովների կայսրության, իսկ հետագա երկու հարյուրամյակների ընթացքում այս կամ կերպ գտնվեց ռուսական քաղաքականության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ։
1 հոկտեմբեր, 2019 12:05 Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները և խորացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ այսօր Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ռոհանին Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

30 սեպտեմբեր, 2019 17:45 Երևանում Պուտինը բանակցություններ է վարելու Փաշինյանի և Ռոհանիի հետ․ Կրեմլ Երևանում կայանալիք՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ․ այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։

Պուտինը Երևան է ժամանելու հոկտեմբերի 1-ին։ Հաղորդագրությունում նշվում է, որ ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ղեկավարներից բացի, հանդիպմանը հրավիրված են Մոլդովայի նախագահը՝ որպես միությունում դիտորդ-պետության ղեկավար և պատվավոր հյուրեր՝ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։

«Միջոցառման շրջանակում տեղի կունենան ՌԴ ղեկավարի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
30 սեպտեմբեր, 2019 09:24 Սեպտեմբերի 30-ին Հայաստան կայցելի Իրանի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստան կայցելի Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Իրանի նախագահական գրասենյակի ներկայացուցիչներից Փարվիզ Էսմայելին հայտնել է, որ Ռոհանին մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին։

Նա հավելել է, որ բացի գագաթաժողովին ելույթ ունենալուց նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվելու Երևանի և Թեհրանի հարաբերություններին։

Ռոհանին նաև առանձնազրույցներ է ունենալու գագաթաժողովի մասնակից այլ առաջնորդների հետ։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհդրի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 1-ին Երևան կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցելու է նաև Սինգապուրի վարչապետը․ նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:
24 սեպտեմբեր, 2019 10:48 Gulf tensions may spill over into the Caucasus The September 14 attacks against Saudi Arabia's oil facilities have dangerously increased tensions in the Middle East. Regardless of the author of these actions - the Houthi rebels from Yemen or the Islamic Revolutionary Guard Corps using Iraqi or Iranian territories - a clear message was sent to the Gulf monarchies and the US. Iran with its own or through proxy forces is capable of inflicting serious damage to the Gulf States vital national interests, and the "maximum economic pressure" campaign led by the US since May 2018 has as yet failed to change Iranian regional policy. Another aspect arising from the current situation is the devaluation of US security guarantees to its Gulf allies. Neither the US weapons systems deployed in Saudi Arabia, nor the growing number of US troops in the Middle East, could deter Iranian actions. 19 սեպտեմբեր, 2019 13:20 Ինչ կլինի նավթի շուկայում սաուդյան նավթահորերի վրա հարձակումից հետո Չնայած արդյունահանման գործող բոլոր սահմանափակումներին («ՕՊԵԿ պլյուս» գործարքը, Իրանի դեմ պատժամիջոցները)՝ նավթի համաշխարհային արդյունահանման 6 տոկոսի կորուստն արագ լրացնելը անհնար է։ Եթե նույնիսկ «ՕՊԵԿ պլյուսի» երկրները ամբողջ ուժով աշխատեն, ԱՄՆ-ը հանկարծ վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, իսկ ամերիկացիներն ավելացնեն թերթաքարային նավթի արդյունահանումը, արդյունքում կստացվի լրացնել կորսված ծավալի ընդամենը 50 տոկոսը։ Մնացած ծավալը լրացնելու համար երկար ժամանակ է հարկավոր, չնայած նավթային ոլորտը կարող է սա էլ հաղթահարել։