1 փետրվար, 2018 13:57 Հայաստանն այլևս «ավտորիտար» չէ, ըստ Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության համաթվի Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2017» զեկույցը, ըստ որի Հայաստանը կրկին դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ»։ 2016-ին Հայաստանը դասվել էր ավտորիտար երկրների շարքին, 2015-ին՝ դարձյալ «հիբրիդային», այսինքն ունի ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ:

167 երկրների շարքում այս տարի Հայաստանը 111-րդն է (4․11 միավոր), 2016-ի զեկույցում՝ 120-րդն էր (3.88 միավոր)։ Ուշագրավ է, որ 2015թ․ Հայաստանը կրկին «հիբրիդային» էր։
31 հունվար, 2018 16:55 Իրանում կանայք բողոքում են պարտադիր հիջաբ կրելու դեմ Իրանում կանայք բողոքի ակցիաներ են իրականացնում գլխաշորի՝ հիջաբի պարտադիր կրման դեմ։ Ինչպես փոխանցում է Guardian-ի իրանական թղթակիցը, ի նշան բողոքի՝ կանայք հանում են գլխաշորը, կապում այն փայտից և կանգնում հեռահաղորդակցության արկղի վրա։ Անհնազանդության այս գործողության համար Իրանում մի քանի կին բերման է ենթարկվել։

These two women are being hailed as heroes by many Iranians for protesting the compulsory hijab rule that has violated womens rights in Iran for nearly four decades pictwittercom/qSFOZpOkrg
— Golnaz Esfandiari @GEsfandiari January 29, 2018
Սոցիալական ցանցերում տեղադրվող լուսանկարներում երևում են կանայք, որոնք վերարտադրում են 31ամյա Վիդա Մովահեդի՝ օրեր առաջ առաջին նման ակցիան իրականացրած կնոջ գործողությունը։
Մովահեդի նկարը արագ տարածվել է իրանցի օգտատերերի շրջանում՝ ուղեկցվելով հեշթեգով, որը թարգմանվում է «Էնղելաբի փողոցի աղջիկը»։

Արձագանքելով կանանց բողոքին՝ իրանցի հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեհը գրել է․ «Ուղերձը հստակ է․ աղջիկներն ու կանայք հոգնել են պարտադր
27 հունվար, 2018 10:05 Շարունակելու ենք բարեփոխումների օրակարգը․ վարչապետի հարցազրույցը Euronews-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ին։ Վարչապետի պաշտոնում սա նրա առաջին հարցազրույցն է անգլերենով։

Շվեյցարական Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հարցազրույցում Կարապետյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումների օրակարգը։

«Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը Հայաստանը դարձնելու ավելի գրավիչ՝ հարմարավետ գործարար միջավայրով, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ դարձնելու ուղղությամբ։ Մենք հիմա փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել՝ ձգտելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները կարող են կողք կողքի լինել»,- ասել է Կարապետյանը:
25 հունվար, 2018 11:55 Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի շատ գազ մատակարարել, եթե վերջինս վճարի Թեհրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գազի առևտուրը, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Արաղին։

Ինչպես տեղեկացնում է FARS գործակալությունը, Արաղին մասնավորապես ասել է, որ բացի Հայաստանի հետ ունեցած «ապրանք գազի դիմաց» գործարքից, Թեհրանը պատրաստ է խթանել Հայաստանին գազի մատակարարումը։

Գործարքով, պարզաբանել է պաշտոնյան, Իրանը Հայաստանից ստանում է 3 կՎտժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր մեկ խմ բնական գազի դիմաց։
24 հունվար, 2018 11:45 Աֆրինում թուրքական օպերացիայում մոտ երեք տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել․ դիտորդներ Թուրքիան Սիրիայի Աֆրինում սկսած ռազմական օպերացիայի չորս օրերի ընթացքում սպանել է առնվազն 260 քուրդ մարտիկի և Իսլամական պետություն խմբավորման զինյալի, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք զինվորական աղբյուրների։

Թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով զինվորականների պաշտոնական հայտարարությունը, նշում է, որ մարտիկները «չեզոքացվել են»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան գործում է «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։
23 հունվար, 2018 13:45 Պոլսի Հայոց պատրիարքարանն աջակցություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի օպերացիային Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությանն աջակցություն հայտնելու համար: Այդ մասին հաղորդում է թուրքական Aqsam պարբերականը:

Իբրահիմ Քալընը մասնավորապես գրել է. «Համայնքային հիմնադրամները, Պոլսո հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Միասնականության այդ ոգին մեր ամենամեծ ուժն է: Շնորհակալ ենք նրանց»:
16 հունվար, 2018 11:37 Հայաստանը՝ կրկին «մասամբ ազատ»․ Freedom House Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2018» զեկույցը, որում ներկայացվում է աշխարհի 195 երկրներում և 14 տարածքում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հաﬔմատական գնահատականը: Հայաստանն այս տարի, ինչպես և նախորդ տարի, դասվել է «մասամբ ազատ»-ների շարքին՝ 45 միավորով (2017թ․՝ կրկին 45 միավոր)։ Լեռնային Ղարաբաղը նույնպես «մասամբ ազատ է»՝ 30 միավորով (2017թ․՝ 33 միավոր)։ 15 հունվար, 2018 10:04 100-ամյակի տարում բացել պատմության բոլո՛ր էջերը 1918 թվականի մայիս-հունիսից առաջ ավելի քան 500 տարի հայ ժողովուրդը չուներ պետականություն, 1918-ի Մայիսյան հերոսամարտերով և հունիսի 4-ի հայ-թուրքական դաշնագրով Հայաստանը հռչակվեց անկախ պետություն և ստացավ առաջին ճանաչումը։

12 January, 2018 22:35 Historic Ordination of a Deaconess in the Tehran Diocese of the Armenian Church The Primate of the Diocese of Tehran ordained a young woman as a deaconess in Tehran’s St. Sarkis Mother Church on September 25, 2017. Even as the office of deaconess had existed in Armenian Church convents for centuries, this was a historic first. It is the first time that a lay woman, not a nun, was ordained a “parish deacon.”

Twenty-four year old Ani-Kristi Manvelian, an anesthesiologist by profession, was ordained -- along with Mayis Mateosian -- by Archbishop Sebouh Sarkissian, the Primate of the Diocese of Tehran.
12 հունվար, 2018 11:30 Հայաստանը ամերիկացիների համար առավել անվտանգ երկրների շարքում է Պետքարտուղարության ուղեցույցում Հայաստանը նշված է որպես անվտանգ՝ առաջին կատեգորիայում։ Պետքարտուղարությունը տեղեկացնում է միայն, որ «որոշ տարածքներ ավելի վտանգավոր են»։

Արցախի Հանրապետությունը ցանկում ներառված չէ որպես առանձին միավոր։ Նրա մասին տեղեկությունը զետեղված է և Ադրբեջանի, և Հայաստանի մասին բաժիններում։ Պետքարտուղարությունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ՝ զինված հակամարտությամբ պայմանավորված։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում են զոհեր գրանցվել։ Պարբերական կրակոցները և ժամանակ առ ժամանակ հրետանային համակարգերի կիրառումը, այդ թվում՝ ականառումբերն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում են զոհերի ու վիրավորների։ Խուսափեք շփման գծի և Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով ձգվող ճանապարհներից։
11 հունվար, 2018 16:38 Իրանը կոչ է անում պահպանել վեց տերությունների հետ կնքված համաձայնությունը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միջազգային համագործակցության կոչ է արել՝ փրկելու Իրանի և վեց տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015թ․ կնքած «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը», որը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Զարիֆն այս մասին հայտարարել է Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը․ «Մենք, դուք և «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» մյուս բոլոր անդամները պետք է սերտորեն համագործակցենք և հետամուտ լինենք այս նպատակի իրագործմանը»։
10 հունվար, 2018 17:13 Խամենեին ասել է, թե ովքեր էին կանգնած իրանական ցույցերի հետևում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին անդրադարձել է երկրում տեղի ունեցած վերջին ցույցերին և մեղադրանքի սլաքն ուղղել ԱՄՆ-ի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։
Հունվարի 9-ին Ղոմ սուրբ քաղաքում հնչեցրած իր ուղերձում Խամենեին տարբերակում է դրել իրենց բողոքը խաղաղ ճանապարհով արտահայտողների և հանրային սեփականությունը ոչնչացնողների միջև․ «Վերջին իրադարձությունների առնչությամբ տարբեր վերլուծություններ են կատարվել: Կա հաճախ նշվող ճիշտ տեսակետ՝ առանձնացնել մարդկանց ազնիվ և օրինական պահանջները որոշակի խմբի կողմից կատարվող բռնության և վանդալիզմի դրսևորումներից: Այս երկուսը պետք է տարանջատվեն»: