15 նոյեմբեր, 2019 15:52 Վրաններ՝ Թբիլիսիի կենտրոնում․ Վրաստանը՝ նոր իշխանափոխության շեմի՞ն Նոյեմբերի 14-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին կրկին անհանգիստ է․ ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ սկսվել են բողոքի ցույցեր․ խորհրդարանի մոտ ցուցարարները խփել են վրանային ճամբար՝ պահանջելով վարչապետի հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Բողոքի պատճառ է դարձել այն, որ նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում է 2020-ից անցում լիարժեք համամասնական ընտրակարգի։ Վերլուծաբանները նկատում են, որ վերջին զարգացումները նման են 2003-ի Վարդերի հեղափոխության և 2012-ի իշխանափոխության սցենարներին։ Իրադարձությունների մանրամասները Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում Թբիլիսիից ներկայացնում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը։ 15 նոյեմբեր, 2019 11:45 Վրաններ՝ Թբիլիսիի կենտրոնում․ Վրաստանը՝ նոր իշխանափոխության շեմի՞ն Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում է 2020-ից անցում համամասնական ընտրակարգի։ Քվեարկությունից հետո ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ազդարարել են զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ 4 նոյեմբեր, 2019 14:47 Ադրբեջանը մտել է Վրաստանի տարածք՝ հայկական դիրքերը վերահսկելու հույսով Ադրբեջանական զինված ուժերը մտել են Վրաստանի տարածք, որպեսզի հնարավորություն ունենան վերահսկելու հայկական դիրքերը։ Խոսքը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունու, ավելի հստակ՝ Պապաքար բլուրների մասին է, որոնք գտնվում են հենց եռանկյունում։ Գուգլի նոր քարտեզները հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական ուժերը մի քանի կիլոմետր լայնությամբ մի քանի հարյուր մետր խորությամբ դիրքավորվել են Վրաստանի տարածքում։ Հայկական ուժերը ևս նոր դիրքերում են հաստատվել՝ ճիշտ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկարությամբ։ Այս թեմայի մասին Bellingcat.com կայքում հոդված են հրապարակել «Օրբելի» կենտրոնի փորձագետներ Տարոն Հովհաննիսյանը և Վլադ Վարդանյանը։
ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
3 November, 2019 11:34 Azerbaijan Encroaches Into Georgian Territory Recently, a dispute in the Babakyar mountains, which includes territory from all three states in the Caucasus, have spurred a number of misrepresentations in the media and condemnations from respective governments. Azerbaijan has strengthened its position on new heights on the peak of the Babakyar mountains, which is situated within Georgian territory. Consequently, Azerbaijani media outlets have reported that strategic heights on the border with Armenia have been taken under their government’s control. In response, the Armenian media have reported that the Armenian Armed Forces took control over territory of around 140 hectares, reportedly done to counteract Azerbaijan’s initial thrust into the Babakyar Mountains. This new area under Azerbaijani control within the mountains held tactical value for Azerbaijan against Armenia up until Armenia’s response neutralising the threat. 15 հոկտեմբեր, 2019 16:52 Վրաստանի հետ կառուցել ռազմավարական զարգացման տեսլական․ Փաշինյան Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ: «Դրա ամենակարևոր արդյունքը հետևյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»,- նշել է ՀՀ վարչապետը: 14 հոկտեմբեր, 2019 13:35 Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գախարիան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ 1 հոկտեմբեր, 2019 15:56 Պուտինն ու Ռոհանին՝ Երևանում․ 1827-ի այս օրը ռուսները պարսիկներից գրավեցին Հայաստանի մայրաքաղաքը Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում հավաքվել են ԵԱՏՄ երկրների և Մոլդովայի, Իրանի ու Սինգապուրի առաջնորդները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ հոկտեմբերի 1-ին միաժամանակ Երևանում գտնվելը խորհրդանշական է։

1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը Երևանը և ապա Արևելյան Հայաստանը գրավեցին պարսիկներից։ Պատմության մեջ առաջին անգամ Երևանը մաս կազմեց Ռոմանովների կայսրության, իսկ հետագա երկու հարյուրամյակների ընթացքում այս կամ կերպ գտնվեց ռուսական քաղաքականության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ։
26 սեպտեմբեր, 2019 15:12 Ես կվերականգնեի այդ թռիչքները․ Լավրովը՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցության մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմ է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը․ այս մասին նա ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։

Հարցին, թե հունիսյան հայտնի իրադարձություններից հետո իրավիճակը հանդարտվել է, արժե՞ ակնկալել թռիչքների վերականգնում տեսանելի ապագայում, Լավրովը պատասխանել է․ «Ես այդ թռիչքները, երևի, կվերադարձնեի։ Եվ կարծում եմ՝ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաստանյան բնակչության մեծ մասը գիտակցել է այն արարքի ապակառուցողական, սադրիչ բնույթը, որը տեղի էր ունեցել վրացական խորհրդարանում»։
10 սեպտեմբեր, 2019 10:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր վարչապետին «Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
4 սեպտեմբեր, 2019 12:51 Վրաստանի ՆԳ նախարարը՝ վարչապետի թեկնածու Սեպտեմբերի 3-ին Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը։ ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարինը՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 2 սեպտեմբեր, 2019 17:04 Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել․ այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խոսելով իր հրաժարականի մասին, ասել է՝ «իր առաքելությունը համարում է կատարված»։ Նա նշել է, որ վարչապետի պաշտոնում նշանակվելու իր նպատակը երկրի հետագա զարգացման մարտավարության շրջանակի ստեղծումն էր։ Նրա խոսքով՝ մարտավարության այդ շրջանակը ստեղծված է, իսկ իր առաքելությունը այս փուլում՝ կատարված։
Բախտաձեն նաև գրել է, որ կմնա իշխող «Վրացական երազանք» կուսակցության թիմի անդամ։
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Բախտաձեն հայտարարել էր վարչապետի իր լիազորությունների դադարեցման մասին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գեորգի Վոլսկիի խոսքով՝ վարչապետի նոր թեկնածուի անունը կհայտարարվի երեքշաբթի օրը՝ կուսակցության քաղխորհրդի նիստից հետո։ 
 
Լուսինե Վարդանյան
5 օգոստոս, 2019 17:56 Հայաստանը ռուսների նախընտրած գաստրոտուրիզմի երեք երկրներից մեկն է Մոսկվայի կողմից դեպի Վրաստան ավիափոխադրումների արգելքից հետ Վրաստան ռուս զբոսաշրջիկների այցելությունն էապես նվազել է, գրում է թերթը՝ վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած թվերը։ 2019-ի հուլիսին Սև ծովի վրացական ափերին 14,8 տոկոսով քիչ ռուսաստանցի է հանգստացել` 108,210, քան հունիսին` 127,060: 31 հուլիս, 2019 12:10 Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Կովկասի մերձակայքում Չորեքշաբթի Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 6-ից 16-ը Հարավային ռազմական շրջանի Օդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի 4-րդ բանակից ավելի քան 100 ինքնաթիռ և ուղղաթիռ կմասնակցեն Ռուսաստանի հարավում լայնածավալ զորավարժություններին։