29 մայիս, 2018 14:11 Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հաղորդում են ռուսաստանյան և սիրիական լրատվամիջոցները։
«Սիրիան, Աբխազիան և Օսիան համաձայնության են եկել փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ», հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հանձնառության և համագործակցելու ձգտման մասին։
Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Գաուրուն, Վանուատուն և Տուվալուն։
  
28 մայիս, 2018 11:27 Ինչո՞ւ Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը Հայոց պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց ստեղծվում էր անկախ Հայաստան: Չլիներ Առաջին Հանրապետությունը, հավանաբար չէին լինի խորհրդային և մեր օրերի Հայաստանները:

Որքան էլ քննադատություն և հեգնանք հնչի, թե Առաջին Հանրապետությունը ընդամենը 11-12 հազար քառակուսի կիլոմետր էր (հիմնադրման օրերին՝ 1918-ի մայիս-հունիսին), ակնհայտ է, որ օրվա հիմնական պատասխանատու քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, կատարել է պատմականորեն արդարացված և ճիշտ որոշում՝ հռչակելով Հայաստանն ու Բաթումում պայմանագիր կնքելով Օսմանյան կայսրության հետ:
25 մայիս, 2018 23:39 Հայաստանի նախագահը ժամանել է Թբիլիսի․ ֆոտոշարք Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի կայքը, Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նաև ասել է, որ մայիսի 28-ին Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը։
22 մայիս, 2018 14:49 Նախագահն ու վարչապետը մայիսի վերջին կայցելեն Վրաստան Մայիսի 25ից 26ը նախատեսված է ՀՀ նախագահի այցելությունը Վրաստան Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը
«Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100ամյակի միջոցառումներին Իսկ մայիսի 3031ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան», նշեց Տիգրան Բալայանը
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որի ընթացքում Վրաստանի նախագահը հայաստանցի պաշտոնակցին հրավիրել է Թբիլիսի՝ մայիսի 26ին ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100ամյակի տոնակատարությանը
 
13 մայիս, 2018 15:24 Բողոքի ցույցեր Վրաստանում՝ գիշերային ակումբներում հատուկ գործողությունից հետո Մայիսի 12ին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, հավաքվել էր մի քանի հազար մարդ՝ գերազանցապես երիտասարդություն՝ բողոք հղելու իրավապահների գործողությունների դեմ, որոնք իրականացվել էին մայրաքաղաքի գիշերային ակումբներում
Հատուկ գործողությունը, որը բողոքի ալիք է բարձրացրել, իրականացվել է մայիսի 12ի լույս գիշերը Bassiani и Gallery գիշերային ակումբներում Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են զինված իրավապահները մտնում ակումբներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ակումբներից բերման է ենթարկվել ութ մարդ, որոնք կասկածվում են թմրամիջոցների վաճառքի մեջ «Սպիտակ աղմուկ» կազմակերպությունը, որը հանդես է գալիս Վրաստանում թմրանյութային քաղաքականության բարեփոխման օգտին, պնդում է, որ միայն Bassiani ակումբից բերման է ենթարկվել 60 մարդ, որոնց գտնվելու վայրն անհայտ է
Խորհրդարանի մոտ հավաքվածները պահանջել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը «Սպիտակ աղմուկ» կազմակերպության ակտիվիստները հայտարարում են, որ տեղի ունեցածը
11 մայիս, 2018 13:44 Վրաստանի վարչապետը Փաշինյանին հրավիրել է Վրաստան Հայկական կողմի նախաձեռնությամբ` Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև կայացել է հեռախոսազրույցՎրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններիառավել խորացման կարևորությունը
Հայաստանի վարչապետն, իր հերթին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունըպետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ Նրա խոսքով՝ կարևոր է, երկկողմտնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկկապերին
Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները
10 May, 2018 09:21 Georgia’s Ruling Party Goes for the Jugular in Stand-off with President With just five months to go before the October ballot in which he is expected to seek a second consecutive term as Georgia’s president, incumbent Giorgi Margvelashvili has come under renewed attack from the ruling Georgian Dream (GD) party. On May 2, Margvelashvili walked out of the Georgian parliament chamber after speaker Irakli Kobakhidze rejected his request for a formal debate on law-makers’ criticisms of the annual address he had just delivered.

4 մայիս, 2018 12:23 Վրաստանի նախագահը Արմեն Սարգսյանին մայիսի 26-ին հրավիրել է Վրաստան Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Անդրադարձ է եղել նաև հայվրացական հարաբերությունների օրակարգային հարցերին
Գիորգի Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100ամյակի տոնակատարությանը
Մայիսի 26ին Վրաստան այցելելու և մինչ այդ այլ երկիր պաշտոնական այցով չմեկնելու դեպքում դա կլինի Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում օտարերկրյա առաջին այցը։

Ապրիլի կեսին ռուսաստանյան TASS գործակալության հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել էր, որ «շատ հետաքրքրված եմ ամենամոտ ապագայում այցելել Մոսկվա՝ որպես Հայաստանի նախագահ»։ Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարներն «ավանդաբար առաջին այցերը կատարում են հենց Մոսկվա»։
10 ապրիլ, 2018 15:05 Թուրքիայի մուտքը ԵՏՄ-ի շուկաներ կարող է Հայաստանի հետ սահմանը բացելու խթան հանդիսանալ․ զեկույց Վերջերս լույս է տեսել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի զեկույցը՝ «Հայաստանն ու Թուրքիան՝ Հարավային Կովկասի նոր տնտեսական միջանցքների հատույթում և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը» վերնագրով։ Զեկույցը, որը պատրաստվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» Եվրամիության նախաձեռնության շրջանակում, մասնավորապես կենտրոնանում է տարածաշրջանային տնտեսական միջանցքների վրա՝ առանձնացնելով Տրանսկասպյան միջանցքը։ Զեկույցում ուսումնասիրվում են Հայաստանի ու Թուրքիայի հնարավորությունները՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման տեսանկյունից։ 6 ապրիլ, 2018 10:09 Հայաստան – 100. մեր պատմության 1000 օրերը Գալիք շաբաթվանից ՍիվիլՆեթը սկսում է տեքստային հրապարակումների շարք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Մենք ընտրել ենք «Հայաստան – 100. մեր պատմության 1000 օրերը» խորագիրը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ունեցավ մոտավորապես 1000 օրերի կյանք՝ 1918-ի մայիսից մինչև 1920-ի դեկտեմբեր կամ գուցե ավելի ճիշտ է ասել՝ 1921-ի ապրիլի 2 (կբացատրենք հոդվածներից մեկում):

Բացառապես արխիվային նյութերի, այն օրերի մամուլի հրապարակումների և պետական-քաղաքական գործիչների թողած հուշագրությունների հիման վրա ներկայացվելիք հոդվածները կլինեն փաստական, առանց պաթոսի ու միֆականացման և չեն ունենա վերլուծական բնույթ:
5 ապրիլ, 2018 12:51 «Քայլ դեպի ավելի լավ ապագա». Թբիլիսիի նոր նախաձեռնությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի համար Վրաստանի կառավարությունը հրապարակել է «Քայլ դեպի ավելի լավ ապագա» կոչվող նախաձեռնություն, որը միտված է Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների մարդասիրական, տնտեսական, կրթական և այլ պայմանների բարելավմանը։ Ինչպես հաղորդում է Agenda կայքը, հրապարակելով նախաձեռնությունը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ դա «աննախադեպ քայլ է երկրի խաղաղ, կայուն զարգացման առումով»։ 30 մարտ, 2018 13:31 100-ամյակի տարում պարտադիր է կարդալ Այս տարի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում նշում են Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակը։

Իրենց հարյուրամյակն են նշում նաև մեր հարևանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը։

Վրաստանն իր անկախությունը հռչակեց 1918-ի մայիսի 26-ին՝ Թիֆլիսում։

Ադրբեջանը ևս իր անկախությունը հռչակեց Թիֆլիսում։ 1918-ի մայիսի 28-ին Մուսուլմանների Ազգային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման մասին։

Մայիսի 28-ը համարվում է նաև Հայաստանի Հանրապետության հռչակման օր, թեև իրականում Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը Վրաստանի մայրաքաղաքում իրեն հայկական գավառների իշխանություն է հայտարարել մայիսի 30-ին՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի։