19 մայիս, 2020 15:26 Վրաստանում ներքաղաքական կրքեր են հասունանում Չնայած նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ հարևան Վրաստանում ներքաղաքական գործընթացները շարունակվում են։ Քաղաքական հիմնական ուժերն ակտիվորեն պատրաստվում են 2020 թ. հոկտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններին, որոնք վճռորոշ նշանակություն են ունենալու առաջիկա չորս տարիներին Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշերի ձևավորման գործում։ Ինչպես և 2016 թ., հիմնական պայքարն ընթանում է 2012 թ. հոկտեմբերին իշխանության եկած «Վրացական երազանք» և 2004-2012 թթ. իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրանից անջատված տարբեր ուժերի միջև։

12 մայիս, 2020 17:56 Սաակաշվիլին գժտեցրեց Կիևին և Թբիլիսիին․ Վրաստանն այս շաբաթ Ուկրաինայում Սաակաշվիլիի նշանակումը սրել է Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունները
Հերթական միջադեպն Ախալքալաքում՝ հայ պատգամավորի հնարավոր մասնակցությամբ
Հուլիսի 1-ից Վրաստանը բացում է սահմանները զբոսաշրջիկների համար
11 մայիս, 2020 12:45 Սաակաշվիլիի կարծիքով՝ Ուկրաինան Վրաստանի համար ավելի կարևոր է, քան հակառակը Վրաստանի նախկին նախագահ, օրերս Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակված Միխեիլ Սաակաշվիլին վրաստանյան Mtavari Arkhi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թբիլիսիի և Կիևի հարաբերությունները վատթարանան, վրաց ժողովրդին սով է սպառնում։ 8 մայիս, 2020 12:23 Վրաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին Վրաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումից հետո․ այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։ 7 մայիս, 2020 23:04 Սաակաշվիլին պաշտոն ստացավ Ուկրաինայում Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար․ համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։ 7 մայիս, 2020 20:13 Հուլիսի 1-ից Վրաստանը բացում է դռները զբոսաշրջիկների առաջ՝ «Վրաստան՝ ապահով ուղղություն» կարգախոսով Աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո Վրաստանը պատրաստ է բացել դռները զբոսաշրջիկների առաջ՝ «Վրաստան՝ ապահով ուղղություն» կարգախոսի տակ։ 5 մայիս, 2020 17:04 Վրաստանը մեղմացնում է կարանտինն ու շտապում բացվել զբոսաշրջիկների առաջ ✓Վրաստանը թուլացնում է կարանտինը✓Վրաստանը մտադիր է դառնալ զբոսաշրջիկներ ընդունող առաջին երկրներից մեկը✓Նախորդ տարվա համեմատ՝ Վրաստանում ամենօրյա սպառման սննդամթերքի էական գնաճ է գրանցվել✓Միջադեպ քաղաքացիների և ոստիկանության միջև՝ կորոնավիրուսի պատճառով✓Կորոնավիրուսով վարակվածների թիվը 604 է 5 May, 2020 11:11 Georgia’s Widely-Praised Coronavirus Response Casts Neighboring Armenia’s Approach in Unfavorable Light The implementation of widely differing approaches to the ongoing global coronavirus outbreak in the South Caucasus has led to striking contrasts in public health outcomes in the region. Georgia in particular stands out for its remarkably low number of reported infections: as of May 3, the country had reported only 582 infections and 9 deaths. Meanwhile, neighboring Armenia had recorded 2,376 infections and 35 deaths through the same period.

4 մայիս, 2020 09:53 Լոռու Ձորում՝ Ալավերդի կամ Ալլահ Վերդի Հայաստանի հողը տարբեր ժամանակաշրջաններում ասպատակել են թյուրքալեզու քոչվորները՝ իրենց հետ բերելով ու կիրենցից հետո թողնելով հարյուրավոր տեղանուններ:

Խորհրդային տարիներին հարյուրավոր գյուղեր ազատվել են թյուրք-քուրդ-պարսկական անուններից, թեև որոշ դեպքերում, անգամ 70-80 տարի անց, տեղացիները օգտագործում են հին, օտարաշունչ անունը, այն անունը, ինչ լսել են պապից ու հորից: Սա դեռ ոչինչ, կան տեղանուններ, որոնց փոխելուն տեղացիները դեմ են: Դրանցից մեկը Լոռու մարզի Ալավերդի քաղաքն է, որի անունը թյուրքական Ալլահ Վերդին է, այսինքն՝ Ալլահի տված, իսկ եթե հայերեն թարգմանենք՝ Աստվածատրյան: Ալավերդի է կոչվել 17-րդ դարի բորչալու կոչված քոչվոր ցեղի առաջնորդներից մեկի՝ Ալլահվերդու անունով:
28 ապրիլ, 2020 18:01 Սաակաշվիլին՝ «կռվախնձոր» Վրաստանի և Ուկրաինայի միջև Համավարակով պայմանավորված սահմանափակումները փուլ առ փուլ մեղմացվում են
Մառնեուլիում բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի նախկին նախագահը նշանակվում է Ուրկաինայի փոխվարչապետ
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ցույցը տեղի չի ունեցել կորոնավիրուսի պատճառով
21 ապրիլ, 2020 17:52 Հայ պատգամավորին մանդատից զրկելու պահանջով ստորագրահավաք է սկսվել․ Վրաստանն այս շաբաթ Վրաստանում կառավարությունն ու եկեղեցին շարունակում են պայքարել միմյանց դեմ
Սաակաշվիլին խնդրում է իրեն իշխանության ժամանակավոր և պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ տալ, որ գումար բերի երկիր
Թբիլիսիի օդը մաքրվել է 45%-ով, անգամ կատակում են՝ «Թբիլիսիի օդը այնքան է մաքրվել, որ Հավլաբարից երևում է Արարատ լեռը»
Ջավախահայ պատգամավորին մանդատից զրկելու պահանջով ստորագրահավաք է սկսվել
21 ապրիլ, 2020 09:50 Հայ-վրացական սահմանը Դեբեդի ափին. Հայաստանի կարևորագույն հողաշերտը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը գտնվում է ճիշտ այն եռանկյունում, որտեղ միմյանց սահմանակից են Անդրկովկասի՝ միջազգայնորեն ճանաչված երեք հանրապետությունները՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Նոյեմբերյանի շրջանով են անցնում ռազմավարական և անփոխարինելի նշանակություն ունեցող հյուսիսկովկասյան գազատարը, անդրկովկասյան երկաթուղին և Հայաստանը Վրաստանով Ռուսաստանին կապող ցամաքային` Նոյեմբերյան-Սադախլո-Թբիլիսի-Ստեփանծմինդա-Վերին Լարս ճանապարհը: