13 մարտ, 2019 11:19 Վրաստանի նախագահը ժամանել է Երևան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան․ այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Զուրաբիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վրաստանի նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 
11 մարտ, 2019 17:24 Մարտի 13-ին Հայաստան կայցելի Վրաստանի նախագահը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասաակայնությնա հետ կապերի վարչությունը, Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք
Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ
Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթ
11 մարտ, 2019 16:08 Երևան՝ Բաքվի հայտարարություններից հետո․ Վրաստանի նախագահի այցին ընդառաջ Հարկ է նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչն է, որն անում է նման անհավասարակշռված արտահայտություն: Չնայած նրան, որ Վրաստանի նախագահը սահմանադրության համաձայն չունի լուրջ լիազորություններ՝ Սալոմե Զուրաբիշվիլիից առաջ Վրաստանի բոլոր նախագահները, խոսելով Կովկասում չլուծված հակամարտությունների մասին, ընդհանուր ձևակերպումներով են անդրադարձել տարածքային ամբողջականությանը՝ ձեռնպահ մնալով «օկուպացիա» բառից: Զուրաբիշվիլիի նախորդները լավ գիտակցել են, որ տվյալ ձևակերպումը վտանգավոր է հայ-վրացական հարաբերությունների համար, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար: Վրաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները «օկուպացիա» ձևակերպումը օգտագործել են բռնագրավված Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, ինչը ընդունված է նաև միջազգային հանրության կողմից: 4 մարտ, 2019 15:50 Հայաստանը, Վրաստանը և Իրանը կարող են բանակցել գազային համաձայնագրի շուրջ Ներկայում գործող Իրան-Հայաստան գազային համաձայնագիրը, փաստորեն, Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև կնքված երկրորդ նմանօրինակ համաձայնագիրն է։ Առաջինը երբեք չէր իրականացվել, քանի որ ժամանակի հանգամանքներից ելնելով՝ այն չափազանց անհավասարակշիռ էր՝ հօգուտ Իրանի։ Ընթացիկ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը հավասարակշռված է և կարող է ընդլայնվել: Այդ նպատակով Հայաստանը պետք է կառուցի արդիական հզոր էլեկտրակայաններ, որպեսզի էլեկտրաէներգիայի (որի մի մասը կարտահանվի Իրան` գազի դիմաց վճարման համար) փոխանակումը իրանական գազի հետ ձեռնտու լինի։ Սակայն Հայաստանի գազի պահանջարկն ինքնին սահմանափակ է: Ամենակարևորը, Հայաստանը պետք է շեշտը դնի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա, ինչպիսիք են արևն ու քամին. դրանք մաքուր և անկախ աղբյուրներ են: 22 փետրվար, 2019 11:12 Վրաստանը շահագրգռված է ամրապնդելու և խորացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները. Իզորիա Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային

Վարչապետը ողջունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում եղբայրական հարաբերությունների սերտացումը և զարգացումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հունվարին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Բոլնիսիում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա ներկայիս բարեկամական, աշխատանքային մթնոլորտը լավագույնս կխթանի համագործակցության ընդլայնումը և նոր մակարդակի կբարձրացնի այն Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բարձրաստիճան հաճախակի փոխայցերի և տարբեր մակարդակներով քաղաքական կոնսուլտացիաների անցկացման կարևորությունը
Նշելով, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում՝ Լևան Իզորիան կարևորել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ այսօրվա հանդիպումը և դրա արդյունքներով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ ծրագրի ստորագրումը Նրա խոսքով՝ Վրաստանը շահա
21 փետրվար, 2019 14:07 Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը Այն այս տարի հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, մարդու իրավունքներ, ռազմական բժշկություն, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին 6 փետրվար, 2019 14:56 Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն ունենա․ կառավարության ծրագրի նախագիծ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։
1 փետրվար, 2019 12:44 ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 10 մլն եվրո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 10 մլն եվրո։ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործը վերաբերում է 2006թ․ աշնանը Ռուսաստանից վրաստանցիների զանգվածային ձերբակալությանն ու արտաքսմանը։ Վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման, քանի որ այն կայացրել է ՄԻԵԴ Մեծ պալատը։ Ինչպես ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Եվրոպայի խորհուրդը վերահսկելու է վճռի կատարման գործընթացը։ 31 հունվար, 2019 13:30 Ինչու է աղմկում Ադրբեջանը․ զրույց Ջավախքում հայ ազատամարտիկի արձանի տեղադրման շուրջ Հունվարի 20-ին Ջավախքի շրջանում՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում, տեղադրվել, իսկ ավելի շուտ՝ վերաբացվել է 1990-ականների սկզբին Արցախյան պատերազմում զոհված ջավախեցի Միքայել Ավագյանի արձանը։ Ադրբեջանի իշխանությունը կտրուկ է արձագանքել՝ պահանջելով անգամ ապամոնտաժել արձանը: Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն այցելել է ընդունող երկրի ԱԳՆ՝ պաշտոնական բողոք հայտնելով արձանի տեղադրման առթիվ, միաժամանակ, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ նման հուշարձանի կանգնեցումը «չի համապատասխանում Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ոգուն»։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է վրաստանյան հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանի հետ։ 31 հունվար, 2019 12:24 Ադրբեջանը թանկացնում է Վրաստանին մատակարարվող կոմերցիոն գազի սակագինը Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ SOCAR Georgia Gasը SGG, հայտարարել է մարտի 1ից կոմերցիոն բաժանորդների համար գազի սակագինը 10,5%ով բարձրացնելու մասին՝ հասցնելով 0,95 լարիի ներկայիս փոխարժեքով մոտ 0,36 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց։
SGGի հաղորդագրության մեջ ասված է, որ «գնի ճշգրտումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթ լարիի փոխարժեքի և գազի բաշխման սակագնի փոփոխությամբ»։
«SGGն երկար տարիներ է՝ իրականացնում է Վրաստանի տարածքում բնական գազի մատակարարում և բաշխում։ Այսօրվա դրությամբ ընկերությունը ներդրել է ավելի քան 300 մլն դոլար շրջանների գազաֆիկացման և գազային ենթակառուցվածքների զարգացման գործում», ասված է ընկերության հաղորդագրությունում։
 
3 հունվար, 2019 15:21 Հայաստանի վարչական բաժանումները 1918-1922 թվականներին Նախքան Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, որ սկսվեց 1918 թվականի մայիս-հունիսից՝ 10-12 հազար քառակուսի կիլոմետրով, հայերով բնակեցված հողերի մի մասը՝ Երևանի նահանգ վարչական անունով, Ռոմանովների ռուսական կայսրության մաս էր կազմում:

1878-1918 թթ. Անդրկովկասում գոյություն ունեին հետևյալ վարչական միավորները՝ նահանգները՝ Քութայիս, Բաթում, Կարս, Երևան, Թիֆլիս, Ելիզավետպոլ, Բաքու, Դաղստան և մեկ շրջան՝ Զաքաթալա: Այս բոլոր նահանգները, որտեղ հայերի թիվը շուրջ 1,5 միլիոն էր, Ռուսաստանի մաս էին կազմում:
19 դեկտեմբեր, 2018 17:18 Կովկասն այլևս պարզապես Ռուսաստանի հարևանությունը չէ․ Թոմ դե Վաալ Հարավկովկասյան երեք երկրներին հաջողվել է կառավարել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում է «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը։ Նրա համոզմամբ՝ եթե երեք երկրների ղեկավարները որևէ հիմար բան չանեն իրենց սեփական ժողովուրդներին օտարելու ուղղությամբ, նրանք ունեն 2019ն առանց Մոսկվայի հետ առճակատման անցկացնելու լավ հնարավորություն։ 
«Ռուսաստանն, այդուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ամենաուժեղ հարևանն է, բայց գնալով դառնում է շատ հարևաններից մեկը։ Լրագրողները պետք է դադարեն այս երկրները «Ռուսաստանի հարևանություն» անվանել, էլ չասած՝ նրա «հետնաբակ»։ 
Հարավային Կովկասը ինքնուրույն տարածաշրջան է։ Եթե անգամ հարևանություն է, միաժամանակ մի քանի երկրի համար, ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրամիության, Իրանի և Թուրքիայի», գրում է դե Վաալը։
Հայաստանի օրինակը հեղինակն անվանում է «ցայտուն»։
Ռուսաստանի ռազմական և քաղաքական դաշնակիցը, որը ֆինանսապես կախված է Մոսկվայից իր էներգակիրներով և ենթակառուցվածքներով, 2018ին կարողացել է