15 սեպտեմբեր, 2018 20:17 Վարչապետն ընդունել է Վրաստանում հավատարմագրված դեսպաններին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իրանի, Լեհաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:

13 սեպտեմբեր, 2018 15:04 Իսրայելի ՊՆ ղեկավարը այցելում է Վրաստան, Ադրբեջան Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն առաջին անգամ այցելում է Վրաստան։
Ինչպես հաղորդում է վրաստանյան agendage կայքը, երկու երկրները ստորագրել են պաշտոնական փաստաթուղթ, որով խորացնում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
Բացի այդ, Իսրայելի ՊՆ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել կիսելու Իսրայելի փորձը կիբերանվտանգության և պահեստազորային համակարգի ձևավորման ոլորտում։
Սեպտեմբերի 13ին Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։  
 
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպումներում քննարկվելու է տարածաշրջանային անվտանգությունը, Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն ու այլ հարցեր։ 
Իսրայելական սպառազինությունների արտահանման 13 տոկոսը, Իսրայելի ՊՆ տվյալներով, բաժին է ընկնում Ադրբեջանին։ 
Կարդացեք նաև՝ 
Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք․ Ալիև
Լիբերմանի նշանակումն ու Բաքվի մեծ ակնկալիքները
Իսրայելը չի ցանկանում վատթարացնել հարաբերություն
11 սեպտեմբեր, 2018 10:43 Պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար․ Բախտաձե Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարներըՈղջունելով Վրաստանի վարչապետին` Հայաստանի վարչապետը նշել է «Հարգելի պարոն վարչապետ,Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ցանկանալ, որ հաջողությամբ իրականացնեք այն բոլոր ծրագրերը, որ ունեք ի բարօրություն Վրաստանի և ի նպաստ մեր հարաբերությունների բարելավման
Ես ջերմությամբ եմ հիշում իմ այցը, որ կատարեցի Վրաստան վարչապետ ընտրվելուց հետո և հույս ունեմ, որ Ձեր այցի արդյունքում այն լավատեսությունը, որ մենք ունեցանք Վրաստան իմ այցի արդյունքներով, կկրկնապատկվի Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի է
10 սեպտեմբեր, 2018 23:45 Visite du Premier ministre de la Géorgie en Arménie Le nouveau premier ministre de la Géorgie, Mamuka Bakhtadze, est arrivé à Erevan pour une visite officielle. Le Premier ministre Nikol Pashinian et le Président Armen Sarkissian l’ont rencontrés.
10 սեպտեմբեր, 2018 17:53 Տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ․ Վրաստանի վարչապետ «Այս տարին խորհրդանշական է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար, քանի որ մեր երկու երկրները նշում են Անկախության հռչակման 100-ամյա հոբելյանները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաև սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ: Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին»,- նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ավելացնելով, որ առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ է նախատեսվում, որի ընթացքում կնախանշվեն տնտեսական զարգացման ուղիները: 10 սեպտեմբեր, 2018 15:40 Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Պաշտոնական այցով Երևան ժամանեց Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրան դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկու վարչապետները հանդիպումից հետո հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
9 սեպտեմբեր, 2018 14:34 Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետը Վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան. տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:

Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
9 սեպտեմբեր, 2018 12:29 Պուտինը Փաշինյանին սա է հիշեցնում. Հայկական մարզից՝ Հայաստան (1828-2018) Հայաստանի ապրիլյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր
Պուտինը, հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, ի թիվս երկկողմ և բազմակողմ դիվանագիտական
հարցերի, նախընտրում են անդրադառնալ նաև պատմությանը, մասնավորապես՝ ինչպես է ձևավորվել այսօրվա
Հայաստանի Հանրապետությունը: Կրեմլի պաշտոնյաները պատահական չեն անդրադառնում պատմական դեպքերին: Նրանք դրանով փորձում են հիշեցնել, որ եթե չլիներ ցարական Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումը/ազատագրումը շուրջ 200 տարի առաջ, ապա հավանական է, որ այսօր Հայաստանի անկախ Հանրապետություն չէր լինի:
3 սեպտեմբեր, 2018 18:45 Վրաստանը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը Վրաստանը նվազեցրել է ցորեն ներկրելու և տարանցելու սակագինը հայ փոխադրողների համար Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով «Վրացական երկաթուղի» բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությանը։
Բեռնատարներով ցորեն տեղափոխելու արգելքը սահմանելուց հետո երկաթուղով տեղափոխելու սակագինը կնվազի գրեթե մեկ երրորդով։
Փոթի սևծովյան քաղաքնավահանգստի կայարանից Սադախլո կայարան հայվրացական սահման 150 հազար տոննա և ավելի ցորեն ու ցորենտարեկանի ալյուր տեղափոխելը կնվազի 30 տոկոսով։ Այսպիսով, հայկական ընկերությունները մեկ տոննայի համար կվճարեն 12,38 դոլար։
Տեղափոխման արտոնյալ գինը կգործի մինչև 2019թ․ վերջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 1ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸн նույնպես նվազեցրել է երկաթուղային տրանսպորտով ՓոթիՀայաստան ուղղությամբ հացահատիկային բեռներ փոխադրելու սակագները։
Վրաստանի կառավարությունը արգելել է Լարսի անցումով խոշոր բեռնատար ավտոմեքենաներով ցորենի և ալյուրի փոխադրումը` դրա փոխարեն առաջարկելով օգտվել Փոթիի նավահանգստից և երկաթուղուց։
Վրաստ
31 օգոստոս, 2018 12:45 Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. Մամուկա Բախտաձե Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և դա հսկայական նվաճում է․ Բաքվում օգոստոսի 30ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին անգամ Բախտաձեն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։
«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև առևտրի ծավալն ավելանում է։ Մեր ակնկալիքներով՝ այս տարի կհասնենք մեկ մլրդ դոլարի շեմին, սակայն այս թիվն էլ չի համապատասխանում մեր ամբողջ ներուժին։ Վստահ եմ՝ երկու տարուց կարող ենք ավելացնել առևտրի ծավալները 5060 տոոսով», ասել է Բախտաձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ կարևոր նախագծեր են իրականացնում։
«Տրանսպորտային ոլորտում մեր համատեղ նախաձեռնությունները շատ կարևոր են Եվրոպայի ու Ասիայի համար», նշել է Բախտաձեն։
Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է և ասել է, որ առևտրի ծավալներն ավելացնելու համար հավելյալ ջանքեր են պետք։
Երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործեր
30 օգոստոս, 2018 15:13 Վրաստանի վարչապետն այցելում է Բաքու Այցից առաջ Բախտաձեն հայտարարել է, որ քննարկվելու են տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններն ու առևտրի խթանման նոր նախաձեռնությունները։

«Բոլոր այս քայլերը դրականորեն կազդեն մեր տնտեսական աճի վրա և կնպաստեն նրան, որ հասնենք մեր գլխավոր նպատակին՝ Վրաստանը վերածենք տարածաշրջանային հանգույցի»,- ասել է Բախտաձեն։

Ադրբեջանն այսօրվա դրությամբ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է։ Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 882 մլն դոլար։
30 օգոստոս, 2018 11:39 Վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ․ նախարարություն Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։

Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։