9 սեպտեմբեր, 2018 12:29 Պուտինը Փաշինյանին սա է հիշեցնում. Հայկական մարզից՝ Հայաստան (1828-2018) Հայաստանի ապրիլյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր
Պուտինը, հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, ի թիվս երկկողմ և բազմակողմ դիվանագիտական
հարցերի, նախընտրում են անդրադառնալ նաև պատմությանը, մասնավորապես՝ ինչպես է ձևավորվել այսօրվա
Հայաստանի Հանրապետությունը: Կրեմլի պաշտոնյաները պատահական չեն անդրադառնում պատմական դեպքերին: Նրանք դրանով փորձում են հիշեցնել, որ եթե չլիներ ցարական Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումը/ազատագրումը շուրջ 200 տարի առաջ, ապա հավանական է, որ այսօր Հայաստանի անկախ Հանրապետություն չէր լինի:
3 սեպտեմբեր, 2018 18:45 Վրաստանը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը Վրաստանը նվազեցրել է ցորեն ներկրելու և տարանցելու սակագինը հայ փոխադրողների համար Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով «Վրացական երկաթուղի» բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությանը։
Բեռնատարներով ցորեն տեղափոխելու արգելքը սահմանելուց հետո երկաթուղով տեղափոխելու սակագինը կնվազի գրեթե մեկ երրորդով։
Փոթի սևծովյան քաղաքնավահանգստի կայարանից Սադախլո կայարան հայվրացական սահման 150 հազար տոննա և ավելի ցորեն ու ցորենտարեկանի ալյուր տեղափոխելը կնվազի 30 տոկոսով։ Այսպիսով, հայկական ընկերությունները մեկ տոննայի համար կվճարեն 12,38 դոլար։
Տեղափոխման արտոնյալ գինը կգործի մինչև 2019թ․ վերջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 1ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸн նույնպես նվազեցրել է երկաթուղային տրանսպորտով ՓոթիՀայաստան ուղղությամբ հացահատիկային բեռներ փոխադրելու սակագները։
Վրաստանի կառավարությունը արգելել է Լարսի անցումով խոշոր բեռնատար ավտոմեքենաներով ցորենի և ալյուրի փոխադրումը` դրա փոխարեն առաջարկելով օգտվել Փոթիի նավահանգստից և երկաթուղուց։
Վրաստ
31 օգոստոս, 2018 12:45 Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. Մամուկա Բախտաձե Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և դա հսկայական նվաճում է․ Բաքվում օգոստոսի 30ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին անգամ Բախտաձեն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։
«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև առևտրի ծավալն ավելանում է։ Մեր ակնկալիքներով՝ այս տարի կհասնենք մեկ մլրդ դոլարի շեմին, սակայն այս թիվն էլ չի համապատասխանում մեր ամբողջ ներուժին։ Վստահ եմ՝ երկու տարուց կարող ենք ավելացնել առևտրի ծավալները 5060 տոոսով», ասել է Բախտաձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ կարևոր նախագծեր են իրականացնում։
«Տրանսպորտային ոլորտում մեր համատեղ նախաձեռնությունները շատ կարևոր են Եվրոպայի ու Ասիայի համար», նշել է Բախտաձեն։
Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է և ասել է, որ առևտրի ծավալներն ավելացնելու համար հավելյալ ջանքեր են պետք։
Երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործեր
30 օգոստոս, 2018 15:13 Վրաստանի վարչապետն այցելում է Բաքու Այցից առաջ Բախտաձեն հայտարարել է, որ քննարկվելու են տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններն ու առևտրի խթանման նոր նախաձեռնությունները։

«Բոլոր այս քայլերը դրականորեն կազդեն մեր տնտեսական աճի վրա և կնպաստեն նրան, որ հասնենք մեր գլխավոր նպատակին՝ Վրաստանը վերածենք տարածաշրջանային հանգույցի»,- ասել է Բախտաձեն։

Ադրբեջանն այսօրվա դրությամբ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է։ Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 882 մլն դոլար։
30 օգոստոս, 2018 11:39 Վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ․ նախարարություն Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։

Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։
29 օգոստոս, 2018 18:06 Ինքնաբա՞վ է Հայաստանը ցորենի սպառման անհրաժեշտ պաշարների առումով Սեպտեմբերի 15ից հացահատիկն այևս Վրաստանի տարածքով վերգետնյա տրանսպորտով չի կարող ներկրվել Հայաստան։ Որքանո՞վ է Հայաստանը ինքնաբավ ցորենի սպառման անհրաժեշտ պաշարների առումով։ 24 օգոստոս, 2018 11:25 Գերմանիան սատարում է Վրաստանին, այդ պատճառով եմ այստեղ․ Մերկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հարավկովկասյան շրջագայությունը մեկնարկել է երեկ՝ Վրաստանից։ Թբիլիսիում կայացել է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որին հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։
 
Ինչպես հաղորդում է agendage կայքը, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններում, Վրաստանի եվրատլանտյան ձգտումները, մշակութային և տնտեսական կապերը։
«Գերմանիան սատարում է Վրաստանին և ապագայում էլ կսատարի։ Հենց այդ պատճառով եմ այստեղ։ Վրաստանը Արևելյան գործընկերության շատ կարևոր գործընկեր է, կնքվել է Ասոցացման մասին համաձայնագիր, ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը», ասել է Մերկելը։
Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Գերմանիային Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։
Անգել Մերկելի վրաստանյան այցի շրջանակում կնքվել է 193 մլն եվրոյի երկու համաձայնագիր։
Այսօր Մերկելն այցելում է Ցխինվալիի շրջանում օկուպացիոն գիծ։
 
 
23 օգոստոս, 2018 14:35 Այսօր մեկնարկում է Գերմանիայի կանցլերի հարավկովկասյան շրջագայությունը Այսօր մեկնարկում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հարավկովկասյան շրջագայությունը, առաջին կանգառը Վրաստանն է։

Ինչպես փոխանցում է վրաստանյան agenda.ge կայքը, Մերկելն առաջին անգամ է այցելում Թբիլիսի 2008թ․ օգոստոսից ի վեր, երբ նա մեկօրյա այցով ժամանել էր Վրաստան՝ ռուս-վրացական պատերազմին հաջորդող օրերին բանակցություններ անցկացնելու նպատակով։

Այսօր նախատեսված է Մերկելի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, ավելի ուշ՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։
21 օգոստոս, 2018 17:41 Ադրբեջանն ու ՀԱՊԿ-ը կշարունակեն ընթանալ զուգահեռ ուղեգծերով․ Մարկեդոնով Մոսկվայի Կարնեգի կենտրոնում լույս է տեսել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը՝ «Ընդլայնելով եվրասիական ՆԱՏՕ-ն․ կմիանա՞ արդյոք Ադրբեջանը ՀԱՊԿ-ին» վերնագրով։ «Համագործակցության ցանկացած առաջարկ, որը չի մոտեցնում Ղարաբաղի վերադարձը, Ադրբեջանը կամ արգելակում է, կամ ջանասիրաբար շրջանցում։ Այդպես էր Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության դեպքում։ Պարզ ասած՝ Բաքուն իմաստ չի տեսնում գտնվել նույն կազմավորման մեջ Երևանի հետ, եթե հարցը, որն Ադրբեջանում համարվում է թիվ մեկ քաղաքական առաջնահերթություն, տեղից չի շարժվում»,- ասված է հոդվածի նախաբանում։ 21 օգոստոս, 2018 12:56 Ինչ սպասել Մերկելի առաջին այցից Հայաստան Էմիլ Սանամյան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս շաբաթվա ընթացքում այց կկատարի կովկասյան երեք երկրների մայրաքաղաքներ Թբիլիսիում նա կլինի օգոստոսի 23ին, Երևանում՝ օգոստոսի 24ին, իսկ օգոստոսի 25ին՝ Բաքվում Ուղևորության մասին հրապարակվել էր նախորդ ամսվա վերջին, սակայն, ամենայն հավանականությամբ, դրան սկսել էին պատրաստվել ավելի վաղ։
Այցի խորապատկերն ու նպատակները
Սա տասը տարվա մեջ Գերմանիայի առաջնորդի առաջին այցն է Կովկաս 2008 թ օգոստոսին, ռուսվրացական պատերազմից հետո Մերկելը կարճատև այց էր կատարել Վրաստան Կովկասյան տարածաշրջանի համար սա յոթ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցից հետո եվրոպական առաջատար երկրի ղեկավարի առաջին այցն է
Վերջին տարիներին Եվրամիության արևելյան հարևանության քաղաքականությունը, որը ձգտում է ստեղծել ժողովրդավարության, բարգավաճման, կայունության և համագործակցության խորացման միասնական դաշտ, բարդացել է ռուսուկրաինական հակամարտության, բուն Եվրոպայում հականերգաղթային տրամադրությունների սաստկացման, Մեծ Բրիտանիայի` ԵՄից դուրս գալու գործընթացի և Միացյալ Նահանգների նախա
8 օգոստոս, 2018 12:38 Պուտինը հենց այդպես Հայաստանին բաց չի թողնի․ Սաակաշվիլի «Կովկասը արագ փոխվում է։ Նայեք Հայաստանին։ Բացարձակ վերահսկողություն չկա [Ռուսաստանի կողմից – ՍիվիլՆեթ], իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական պրոպագանդան ի վիճակի չեն ժողովրդին հետ պահել իր կամարտահայտությունից։ Թեև վախենում եմ, որ Պուտինը հենց այդպես Հայաստանին բաց չի թողնի։ Կարծում եմ՝ աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնի։ Այն, որ Փաշինյանը նրան դուր չի գալիս, հասկանալի է։ Թեև Փաշինյանը ամեն կերպ փորձում է նրան գոհացնել։ Սակայն նրան անհնար է գոհացնել»,- ասել է Սաակաշվիլին։

20 հուլիս, 2018 11:59 Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացվելիք զորավարժությանը․ Վրաստանի ՊՆ Oգոստոսի 115ը Վրաստանում կանցկացվեն «Արժանի գործընկեր 2018» Noble Partner2018 զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕի անդամ մի շարք երկրներ, նաև՝ Հայաստանը, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը Զորավարժություններին կմասնակցեն Վրաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը՝ ընդհանուր մոտ երեք հազար զինծառայող։
«Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են չորրորդ անգամ

2017թ․ ևս Հայաստանը մասնակցել է Վրաստանում անցկացվող՝ ՆԱՏՕի Noble Partner 2017 զորավարժություններին, սակայն հրաժարվել է նույն թվականի սեպտեմբերին Վրաստանում անցկացվող մեկ այլ զորավարժության՝ Agile Spirit 2017ին։ Հայաստանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը, սակայն, ինչպես հայտարարել է Վրաստանի ՊՆն, վերջին պահին հրաժարվել է դրանից։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հանդես էր եկել պարզաբանմամբ։
 
Լուսանկարում՝ Noble Par