10 ապրիլ, 2018 15:05 Թուրքիայի մուտքը ԵՏՄ-ի շուկաներ կարող է Հայաստանի հետ սահմանը բացելու խթան հանդիսանալ․ զեկույց Վերջերս լույս է տեսել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի զեկույցը՝ «Հայաստանն ու Թուրքիան՝ Հարավային Կովկասի նոր տնտեսական միջանցքների հատույթում և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը» վերնագրով։ Զեկույցը, որը պատրաստվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» Եվրամիության նախաձեռնության շրջանակում, մասնավորապես կենտրոնանում է տարածաշրջանային տնտեսական միջանցքների վրա՝ առանձնացնելով Տրանսկասպյան միջանցքը։ Զեկույցում ուսումնասիրվում են Հայաստանի ու Թուրքիայի հնարավորությունները՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման տեսանկյունից։ 6 ապրիլ, 2018 10:09 Հայաստան – 100. մեր պատմության 1000 օրերը Գալիք շաբաթվանից ՍիվիլՆեթը սկսում է տեքստային հրապարակումների շարք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Մենք ընտրել ենք «Հայաստան – 100. մեր պատմության 1000 օրերը» խորագիրը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ունեցավ մոտավորապես 1000 օրերի կյանք՝ 1918-ի մայիսից մինչև 1920-ի դեկտեմբեր կամ գուցե ավելի ճիշտ է ասել՝ 1921-ի ապրիլի 2 (կբացատրենք հոդվածներից մեկում):

Բացառապես արխիվային նյութերի, այն օրերի մամուլի հրապարակումների և պետական-քաղաքական գործիչների թողած հուշագրությունների հիման վրա ներկայացվելիք հոդվածները կլինեն փաստական, առանց պաթոսի ու միֆականացման և չեն ունենա վերլուծական բնույթ:
5 ապրիլ, 2018 12:51 «Քայլ դեպի ավելի լավ ապագա». Թբիլիսիի նոր նախաձեռնությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի համար Վրաստանի կառավարությունը հրապարակել է «Քայլ դեպի ավելի լավ ապագա» կոչվող նախաձեռնություն, որը միտված է Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների մարդասիրական, տնտեսական, կրթական և այլ պայմանների բարելավմանը։ Ինչպես հաղորդում է Agenda կայքը, հրապարակելով նախաձեռնությունը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ դա «աննախադեպ քայլ է երկրի խաղաղ, կայուն զարգացման առումով»։ 30 մարտ, 2018 13:31 100-ամյակի տարում պարտադիր է կարդալ Այս տարի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում նշում են Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակը։

Իրենց հարյուրամյակն են նշում նաև մեր հարևանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը։

Վրաստանն իր անկախությունը հռչակեց 1918-ի մայիսի 26-ին՝ Թիֆլիսում։

Ադրբեջանը ևս իր անկախությունը հռչակեց Թիֆլիսում։ 1918-ի մայիսի 28-ին Մուսուլմանների Ազգային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման մասին։

Մայիսի 28-ը համարվում է նաև Հայաստանի Հանրապետության հռչակման օր, թեև իրականում Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը Վրաստանի մայրաքաղաքում իրեն հայկական գավառների իշխանություն է հայտարարել մայիսի 30-ին՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի։
22 մարտ, 2018 14:00 Սաակաշվիլիի գրքի թարգմանիչն արձագանքել է քննադատներին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ««Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը Երևանում երկու անգամ չեղարկվեց՝ արժանանալով հանրային բուռն քննարկման։ Բազմաթիվ քննադատություններ հնչեցին նաև Սաակաշվիլիի հասցեին։ Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը հոդված է գրել
Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի կրկնակի չեղարկումը մոտ տասնօրյա աղմուկ էր բարձրացրել, ինչը, բնականաբար դրականորեն ազդեց վաճառքի ցուցանիշների վրա Սա, որպես հրատարակիչ, պարզ է՝ ինձ պիտի գոհացներ Իսկ որպես թարգմանիչ առավել կարևորում եմ քննարկումները գրքի բովանդակության և Վրաստանի համար բեկումնային այդ ժամանակաշրջանի շուրջ
Եվ ահա, նույնիսկ մինչև գրքի շնորհանդեսը սկսված քննարկումներից մեկը Վահան Իշխանյանի հոդվածն է, որը չափազանց տիպական է՝ գոնե այնքանով, որ իր մեջ բյուրեղացրել է Սաակաշվիլիի ամենաթունդ ընդդիմախոսների գրեթե բոլոր թեզերը ռեժիմ, հաշվեհարդարներ, սպանություններ, քաղբանտարկյալներ, բռնաբարություններ
Իշխանյանի հոդվածում նշված փաստերը բազմաթիվ են Դրանցից մեկը առավելապես գրավեց
16 մարտ, 2018 12:12 Վիրահայոց թեմը դիմել է դատարան՝ պահանջելով Թբիլիսիի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը դատական հայց է ներկայացրել Վրաստանի Հանրային ռեեստրի ազգային գործակալության դեմ՝ պահանջելով վերադարձնել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վիրահայոց թեմը գտնում է, որ 2017թ․ հուլիսի 18-ի որոշմամբ «Թանդոյանց Սուրբ Աստվածածին» հայոց եկեղեցին փոխանցելով Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանին՝ Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:

Ինչպես հաղորդում է Վիրահայոց թեմի պաշտոնական կայքը, մարտի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Որպես երրորդ կողմ է ներկայացել Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը։
16 մարտ, 2018 11:27 Խորացնել համագործակցությունը և աջակցել միմյանց տարածքային ամբողջականությանը․ Բաքվի հռչակագիրը Մարտի 15-ին Բաքվում կայացել է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն առաջինն էր նման՝ քառակողմ ձևաչափով։ Հանդիպման ավարտին Մոհամադ Ջավադ Զարիֆը, Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն ստորագրել են Բաքվի հռչակագիրը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը, համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Զարիֆը ողջունել է Բաքվի հանդիպումը՝ Թվիթերում գրելով․ «Ուրախ եմ լինել Բաքվում՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների առաջին քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար։ Անցկացրինք գերազանց բանակցություններ համագործակցության խորացման շուրջ, այդ թվում քննարկեցինք շատ ավելի լավ կապեր հաստատելու ուղիների ճանապարհային քարտեզը»։ Վրաստանյան «Գրուզիա օնլայն» կայքը մեջբերում է Բաքվի հռչակագրի կետերը։ 15 մարտ, 2018 17:17 Ժամանակն է, որ Հայաստանը դեսպանություն բացի Իսրայելում Բաքվում հանդիպել են Հայաստանի չորս հարևանների՝ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարները։ Քառակողմ ձևաչափով սա Հայաստանի հարևանների առաջին հանդիպումն է այս մակարդակով։ Քննարկում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը՝ առանց կարևորագույն խաղացողներից մեկի՝ Հայաստանի մասնակցության, խորացնելով վերջինիս մեկուսացումը։ ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանն ու Թաթուլ Հակոբյանը փորձում են հասկանալ, թե ինչ կարող է հակադրել Հայաստանը նմանօրինակ նախաձեռնություններին։ 15 մարտ, 2018 15:03 Հայաստանի չորս հարևանների ԱԳ նախարարները հավաքվել են Բաքվում Բաքվում մեկնարկել է Հայաստանի չորս հարևաններ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտաքին գործերի նախարարներ Միխեիլ Ջանելիձեի, Մևլութ Չավուշօղլուի, Էլմար Մամեդյարովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի քառակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, հանդիպման օրակարգում է չորս երկրների միջև համագործակցության խթանումը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում կապերի ամրապնդման համար։

Բաքվում Զարիֆը լրագրողներին ասել է, որ սա առաջին հանդիպումն է նման քառակողմ ձևաչափով։ Նախկինում հանդիպումներ էին եղել միայն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև։

11 մարտ, 2018 14:13 Վրաստանի վարչապետը բաց նամակ է հղել Կրեմլին Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարությունում ցանկություն է հայտնում, որ Վրաստանն ու Ռուսաստանը կարողանան կարգավորել լարված հարաբերությունները, որոնք վատթարացել են 2008թ․ պատերազմից հետո
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ հայտարարությամբ դիմել է Ռուսաստանի իշխանություններին
Նա կոչ է արել Կրեմլին համատեղ քայլեր ձեռնարկել չպարզված հանգամանքներում Արչիլ Թաթունաշվիլիի մահվան կապակցությամբ, հաղորդում է կովկասյան Jamnewsnet կայքը։
Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլին մահացել է փետրվարի 23ին Ցխինվալիի բանտում՝ չպարզված հանգամանքներում Հարավային Օսիայի իշխանությունները մինչ օրս հրաժարվում են Թաթունաշվիլիի մարմինն ընտանիքին հանձնել, ինչն ուժեղացնում է Թբիլիսիի կասկածներն առ այն, որ մահվան պատճառը սրտի նոպան չի եղել, ինչպես պնդում է հարավօսական կողմը, այլ բռնի գործողությունները
«Դիմում եմ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, որպեսզի հանուն ներկա և ապագա սերունդների առջև պատասխանատվության համատեղ քայլեր ձեռնարկվեն բարդ դրությունը հաղթահարելու համար», ասված է հայտարարությ
10 մարտ, 2018 21:01 Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանական համագործակցության ծրագիր են ստորագրել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ Բաքվում ստորագրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը 2018թ․ համար: Այս մասին, ըստ Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի, ասվում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունում:

«Հանդիպման ընթացքում շոշափվել են համագործակցության զարգացման կոնկրետ հարցեր, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով, որի շրջանակներում էլ ստորագրվել է ընթացիկ տարվա համագործակցության համաձայնագիրը: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի՝ առանձնացվել են առաջնային ուղղություններ, որոնց շնորհիվ համագործակցությունը խորանալու է»,– ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:
9 March, 2018 12:07 The Rationale behind Armenia-Georgia Strategic Partnership Since gaining independence in 1991 Armenia – Georgia relations have been characterized as friendly and mutually beneficial. Georgia is one of only two routes connecting Armenia to the world and Armenia serves as a land bridge for Georgia to Iran. The mainly positive historical memories also play a role in fomenting friendly images within both societies. In recent years, hundreds of thousands Armenian tourists have visited the Georgian Black Sea coast, thus fostering people-to-people contacts. The Armenians living in Georgia are another tool to bolster bilateral connections. The political dialogue is marked by frequent visits of high level officials- the last visit of the Armenian President to Georgia was in December 2017 and the Georgian Prime Minister visited Yerevan only last week.