30 մայիս, 2018 23:35 Ծաղիկներ Թումանյանի շիրիմին, ելույթ եկեղեցու բակում, 100-ամյակի ընդունելություն. Փաշինյանի այցը Վրաստան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը ավարտվեց Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում կազմակերպված ընդունելությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակին: Մինչ այդ Թբիլիսիի Երիտասարդության տանը, որը եղել է ցարական Ռուսաստանի փոխարքայության պալատը և մի կարճ ժամանակ՝ Անդրկովկասյան Սեյմի գումարման վայրը, բացվեց ցուցատախտակ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին: Վարչապետ Փաշինյանը այցելեց նաև Խոջիվանքի Պանթեոն, ծաղիկներ դրեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, վիպասան Րաֆֆու և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին: Նա այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, ծաղիկներ դրեց Սայաթ Նովայի ավանդական շիրիմին, ելույթ ունեցավ եկեղեցու բակում հավաքված բազմության առաջ: Թբիլիսիից՝ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի և Արմեն Մկրյանի տեսանյութը: 30 մայիս, 2018 17:16 Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան․ ֆոտոշարք Մայիսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է վարչապետի պաշտոնում։

Թբիլիսիի օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է վարչապետի նստավայր, հանդիպում ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։
30 մայիս, 2018 15:41 Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան․ Նիկոլ Փաշինյան Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայվրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին
Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը Վրաստանի վարչապետը ողջունել է հայաստանյան գործընկերներին ու ևս մեկ անգամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և Հայաստանի առաջին Հանրապետության 100ամյակի կապակցությամբ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր ազդակ հաղորդելու հայվրացական կապերին
«Մենք մեծ ուշադրութ
30 մայիս, 2018 10:35 LIVE Blog. Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան, նաև՝ Ջավախք Վարչապետի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Նիկոլ Փաշինյանը կատարում է Հայաստանի հյուսիային հարևան Վրաստան: Հայաստանի շուրջ 30-ամյա անկախության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Վրաստան: 30 մայիս, 2018 09:14 Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է «Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30֊31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։ Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովուրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։ Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»։

30 մայիս, 2018 08:58 Նիկոլ Փաշինյանը այցելում է Վրաստան, նաև՝ Ջավախք
Հատկանշական է, որ Թբիլիսիից բացի, Փաշինյանը այցելելու է նաև գերազանցապես հայերով բնակեցված Ջավախք երկրամաս: Հայաստանի առաջնորդները Վրաստան կատարել են բազմաթիվ պաշտոնական և աշխատանքային այցեր, սակայն հազավադեպ են դեպքերը, երբ նրանք այցելել են նաև Ջավախք:

Առաջին անգամ, Վրաստան այցի շրջանակներում, Ջավախքում եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի ամռանը, որտեղ կայացել է նրա հանդիպումը այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած բազմաթիվ պաշտոնական այցերի շրջանակներում Ջավախք չեն այցելել:
29 մայիս, 2018 17:59 Վրաստանը խզում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական կապերը խզելու գործընթաց է սկսել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։ Որոշումը հետևել է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Թվիթերում գրառում է արել՝ այդ քայլը որակելով «միջազգային իրավունքի աղաղակող խախտում»։
«Ռուսաստանի կողմից մանիպուլացվող Սիրիայի ասադական վարչակարգի կողմից Վրաստանի պատմական շրջաններ Աբխազիայի և Ցխինվալիի Հարավային Օսիա անկախության ճանաչումը Ասադի կողմից միջազգային իրավունքի հերթական աղաղակող խախտումն է, և միջազգային հանրությունը պետք է դատապարտի այն», գրել է Ջանելիձեն։

Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո անկախ պետություններ են։ Վրաստանը համարում է Աբխազիան և Հարավային Օսիա դե յուրե վրացական տարածքներ։ 2008թ ռուսվրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը
2015թ ՌԴ և Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լեոնիդ Տիբիլովը ստորագրել են դաշնակ
29 May, 2018 17:49 Nikol Pashinyan's timely visit to Georgia By Benyamin Poghosyan, the oped was published on Commonspaceeu
ArmenianGeorgian relations are friendly, regardless of some tensions under the surface During his visit to Georgia this week Nikol Pashinyan should focus on pragmatic issues related to transport corridors, argues Benyamin Poghosyan in this oped
On Wednesday 30 May Armenia’s new Prime Minister, Nikol Pashinyan will visit Georgia This will be his second foreign trip, and the first one for bilateral talks On May 14 Pashinyan was in Sochi where he participated in the Eurasian Economic Union summit and had meetings with Russian President Vladimir Putin, Belarus President Alexander Lukashenko and Kyrgyzstan President Sooronbay Jeenbekov 
Georgia plays a key role in Armenian foreign policy Given the absence of relations with Azerbaijan and Turkey Georgia is one of only two gateways for Armenia to connect with the world Approximately 70 percent of Armenian foreign trade passes through Georgia The country is the only channe
29 մայիս, 2018 14:11 Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հաղորդում են ռուսաստանյան և սիրիական լրատվամիջոցները։
«Սիրիան, Աբխազիան և Օսիան համաձայնության են եկել փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ», հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հանձնառության և համագործակցելու ձգտման մասին։
Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Գաուրուն, Վանուատուն և Տուվալուն։
  
28 մայիս, 2018 11:27 Ինչո՞ւ Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը Հայոց պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց ստեղծվում էր անկախ Հայաստան: Չլիներ Առաջին Հանրապետությունը, հավանաբար չէին լինի խորհրդային և մեր օրերի Հայաստանները:

Որքան էլ քննադատություն և հեգնանք հնչի, թե Առաջին Հանրապետությունը ընդամենը 11-12 հազար քառակուսի կիլոմետր էր (հիմնադրման օրերին՝ 1918-ի մայիս-հունիսին), ակնհայտ է, որ օրվա հիմնական պատասխանատու քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, կատարել է պատմականորեն արդարացված և ճիշտ որոշում՝ հռչակելով Հայաստանն ու Բաթումում պայմանագիր կնքելով Օսմանյան կայսրության հետ:
25 մայիս, 2018 23:39 Հայաստանի նախագահը ժամանել է Թբիլիսի․ ֆոտոշարք Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի կայքը, Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նաև ասել է, որ մայիսի 28-ին Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը։
22 մայիս, 2018 14:49 Նախագահն ու վարչապետը մայիսի վերջին կայցելեն Վրաստան Մայիսի 25ից 26ը նախատեսված է ՀՀ նախագահի այցելությունը Վրաստան Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը
«Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100ամյակի միջոցառումներին Իսկ մայիսի 3031ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան», նշեց Տիգրան Բալայանը
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որի ընթացքում Վրաստանի նախագահը հայաստանցի պաշտոնակցին հրավիրել է Թբիլիսի՝ մայիսի 26ին ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100ամյակի տոնակատարությանը