1 փետրվար, 2019 16:44 Հայկական ֆուտբոլի գարուն-աշունը և լեգեոներների սահմանափակման խնդիրը․ զրույց Արման Սահակյանի հետ Հայկական ֆուտբոլում վերջին շաբաթների ընթացքում՝ ակումբների տերերի, մարզիչների, ֆեդերացիայի և ֆուտբոլիստների մասնակցությամբ, բուռն բանավեճ է ծավալվել գարուն-աշուն ձևաչափով առաջնություն անցկացնելու և լեգեոներների սահմանափակման խնդիրների շուրջ։ Հետևելով Ռուսաստանին, տարիներ առաջ Հայաստանը անցում կատարեց աշուն-ամառ ձևաչափին։ Այս ձևաչափի դեպքում գրեթե երեք ամիս՝ հունիս, հուլիս, և մասամբ՝ օգոստոս, թիմերը ֆուտբոլ չեն խաղում։ Ավելի վիճելի է օտարերկրացիների թվի սահմանափակման հարցը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ։
1 փետրվար, 2019 14:32 «Գնունի» շուկան․ ուրիշ իրականություն՝ Երևանի կենտրոնում Երևանի կենտրոնից ոչ հեռու է գտնվում շինանյութի «Գնունի» շուկան։ Այստեղ վաճառում են ոչ միայն նոր ապրանքներ՝ շինանյութ, սանտեխնիկա, այլև հին ապրանքներ՝ դեռ խորհրդային ժամանակների։ ՍիվիլՆեթի Արմեն Մկրյանը եղել է շուկայում, լուսանկարել մարդկանց և ապրանքները։
1 փետրվար, 2019 11:37 Տպավորություն է, որ Արցախի հարցում ամենաչտեղեկացվածը ես եմ․ Նիկոլ Փաշինյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպումը տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդարանում։ Ինչպես համայնքի առավել ակտիվ մոտ 70 անդամների, այնպես էլ շուրջ 600 հայերի մասնակցությամբ հանդիպմանը Փաշինյանին տվեցին բազմաթիվ հարցեր։ Դրանք վերաբերում էին Արցախի խնդրի կարգավորմանը, սփյուռքի նախարարության լուծարմանը։ Հանդիպումից հետո վարչապետը մեկնեց Բեռլին։ 31 հունվար, 2019 12:12 Ուսանողական հեղափոխություն / Student Revolution Ֆիլմը պատմում է Դավիթ Պետրոսյանի և նրա ընկերների մասին, որոնք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առաջնագծում են: Ունենալով իրենց առանձին պայքարը կրթական համակարգի փոփոխությունների համար՝ 2018 թ-ի գարնանը նրանք միացան քաղաքական շարժմանը, որը տապալեց Սերժ Սարգսյանի իշխանությունը: «Թավշյա հեղափոխությունը ընթացքում է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի մտել կրթական համակարգ»,- ասում են երիտասարդները: 30 հունվար, 2019 20:31 Ինչպես տարբերել և խուսափել ֆեյքերից Վերջին շրջանում տարածված և գլխացավանք դարձած ֆեյքերը՝ կեղծ տեղեկատուներն ու կեղծ տեղեկատվությունը, լուրջ խնդիր են դարձել ամենուր, այդ թվում Հայաստանում։ Ֆեյքերը կարևոր գործիք են համարվում քարոզչություն անելու և առհասարակ, ազդեցություն ունենալու հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի և Media.am կայքի լրագրող Նունե Հախվերդյանի հետ։
29 հունվար, 2019 18:31 Չծերացող Մայր թատրոնը 1922 թ. հունվարի 25-ին Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Մայր թատրոնը 97 տարեկան է:

ՍիվիլՆեթն այցելել է թատրոն, շրջել այնտեղ և զրուցել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ:
27 հունվար, 2019 23:08 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Տիգրան Մանսուրյանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: 26 հունվար, 2019 20:33 Հեղափոխությունը քայլած երիտասարդները ՍիվիլՆեթի ֆիլմը պատմում է Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության երիտասարդ մասնակիցներից չորսի մասին։ Նիկոլ Փաշինյանի քայլարշավը ավարտվեց հեղափոխությամբ։ Հազարավոր երիտասարդներ, այդ թվում՝ ֆիլմի հերոսները, նրա հետ մասնակցում էին հեղափոխությանը։ Նրանցից Մխիթար Հայրապետյանը ներկայում Ազգային ժողովի պատգամավոր է, Աստղիկ Մելքոնյանը «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու էր, ներկայում աշխատում է մասնագիտությամբ։ Վազգեն Գալստյանը Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներից է։ Անի Հակոբջանյանը քաղաքական գործընթացներին չի մասնակցում և աշխատում է սննդի կետում։ Ֆիլմը նկարահանվել է 2018-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ 25 հունվար, 2019 20:25 Սունդուկյան թատրոնը 97 տարեկան է 1922-ի հունվարի 25-ին Երևանում առաջին անգամ բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: ՍիվիլՆեթի թիմն այցելել է թատրոն և զրուցել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ։ Ամբողջական տեսանյութը՝ շուտով։ 25 հունվար, 2019 11:39 Ներքին Բազմաբերդ Պարզանույշ տատիկի նախնիները գաղթել են Սասունից ու բնակություն հաստատել Թալինի շրջանում։ Արևմտյան Հայաստանում թողած գյուղի հիշողություններից մնացել է այս երգը։ 24 հունվար, 2019 11:06 Զապէլ Եսայեանի Հետ Խանութէ Խանութ Հասան կը հեռաձայնէ։ Կ’ուզեն գրական ձեռնարկ մը կազմակերպել, նաեւ Զապէլ Եսայեանէն ընթերցում մը կատարել… հայերէնով։ Եւ միտքը ես եկեր եմ։ 23 հունվար, 2019 13:50 Բացահայտելով իմ Գյումրին. Թռչուններ | Discovering My Gyumri: The Painter and his birds ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԻՄ ԳՅՈՒՄՐԻՆ. Գյումրեցի երիտասարդ արվեստագետ Մամիկոն Վարդերեսյանը համատեղել է իր սերը թռչունների և նկարչության հանդեպ և հին շենքում տեղակայված իր արվեստանոցը դարձրել է իսկական թռչունների տուն։

DISCOVERING MY GYUMRI: Young artist from Gyumri, Mamikon Varderesyan, has combined his love for birds and painting and has truly transformed his workshop located in an old building into a sanctuary for rare, exotic birds.