21 հունվար, 2019 17:17 Հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ․ զրույց Արմեն Մելիքբեկյանի հետ Որտեղից պետք է սկսել հայկական ֆուտբոլի զարգացումը, եթե մեր նպատակն է առաջիկա տարիներին տեսնել Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակչում, հայկական ակումբների հաջողությունը եվրոպական ակումբային մրցաշարերում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է հայկական ֆուտբոլին, նրա զարգացման հնարավորություններին։ Հունվարի 21-ին հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է, նա դառնում է 30 տարեկան։ 20 հունվար, 2019 15:42 Հարգանքի տուրք՝ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ․ֆոտոշարք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել բանաստեղծուհու շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: 20 հունվար, 2019 15:28 Մարությանի 100 օրը․ ինչ հասցրեց և ինչ չհասցրեց քաղաքապետը Հունվարի 20-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման 100 օրը։ Ի՞նչ է հասցրել անել քաղաքապետը 100 օրերի ընթացքում։ 20 հունվար, 2019 15:04 Սիլվա Կապուտիկյան. 100 Հունվարի 20-ին լրանում է հայ անվանի ստեղածագործող, բանաստեղծուհի, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը:

Կապուտիկյանը նաև հասարակական գործիչ էր, հրապարակախոս: Նրան մշտապես հուզում էին Հայաստանի խնդիրները, փորձում էր դրանք արտացոլել իր աշխատություններում:

ՍիվիլՆեթը բանաստեղծուհու ծննդյան առթիվ պատրաստել է տեսանյութ: Կարդում է Կարինե Ավագյանը:
17 հունվար, 2019 15:14 Երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինձ արդեն ոչինչ չէր պահում դրսում Էդուարդ Հայրապետյանը հեռացել էր Հայաստանից, հաստատվել Մոսկվայում՝ ավելի լավ կյանքի ու հնարավորությունների նպատակով։ Թավշյա հեղափոխությունից հետո նա վերադարձել է՝ հույսով, որ այստեղ կարող է հաջողության հասնել: 16 հունվար, 2019 18:50 Ելնում է մի նոր Երևան. քաղաքը պաստառներում Հունվարի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ցուցասրահում բացվեց ցուցահանդես՝ նվիրված պաստառային արվեստին։ Ցուցադրությունը Երևանին է նվիրված։ 16 հունվար, 2019 18:33 Արմեն Քյուրքչյան․ Երեսուն Տարիներու Ճանապարհ Քյուրքչյան հրատարակչութիւնը «Տիզայնըր» եւ գիրքերու հեղինակ Արմեն Քյուրքչյանի երեսուն տարիներու ուսումնասիրութիւններու եւ աշխատանքի արդիւնքն է։ Ան հրատարակչութիւնը հիմնած է իր երկու դուստրերուն, Աստղիկի եւ Սոնայի հետ։
Անոր աշխատանքին եւ ուսումնասիրութեան հերոսներն են հայկական զարդարուեստը, զարդատառը եւ դրօշմազարդ կտաւները։

ՍիվիլՆեթը այցելեց Քյուրքչյան հրատարակչութիւնը։ Արմեն եւ Սոնա Քյուրքչյաններու հետ զրոյցի մը ընթացքին, անոնք պատմեցին, որ իրենց նպատակներէն գլխաւորը եղած է աշխատանքի ադրիւնքը կիրառելի դարձնել։
16 հունվար, 2019 17:20 Արամի 23-ը վերականգնելու համաձայնություն է ձեռք բերվել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվերստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը անդրադառնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Արամի 23 շենքի վերաբերյալ հայտարարությանը։ Հեքեքյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերվել Արամի 23-ը վերականգնելու մասին։ 15 հունվար, 2019 16:19 Արամի 23-ի հարցով քաղաքապետարանն արել է ամեն ինչ. Հայկ Մարության Քաղաքապետ Հայկ Մարությանը խոսում է Արամի 23 պատմամշակութային հուշարձանի պատի մի մասի փլուզման մասին։ Չնայած Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Արամի 23-ը չի քանդվելու, և պատը ամրակայվելու է, քաղաքապետ Հայկ Մարությանն ասում է, որ իրենք այդ հարցում իրավասություն չունեն։ 15 հունվար, 2019 14:31 Հայկ Մարությանը՝ Օպերայի շրջակայքի սրճարանները ապամոնտաժելու մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսում է Օպերայի հարակից տարածքում սրճարանների մի մասի ապամոնտաժման և կանաչ տարածքների ստեղծման անհրաժեշտության մասին։

14 հունվար, 2019 19:49 Արթուր Մեսչյանի խոստումներն ու Արամի 23-ի պատը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նոյեմբերի 6-ին խոստացավ, որ Արամի 23-ը ոչ միայն չի քանդվի, այլև կամրացվի ու կպահպանվի։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամի 23-ի պատը փլուզվեց։
13 հունվար, 2019 16:55 Ապրեցնելով իրական Հին Երևանը․ Պուշկինի 38 Երևանում վերջին տարիներին հայտնված համատարած նորակառույցների շղթայում կարելի է հանդիպել հին երևանի վերջին մոհիկան շենքերին։ Այս կառույցները միանգամից աչք են զարնում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին «պատմելով» երբեմնի Հին Երևանի նիստուկացի մասին։