30 դեկտեմբեր, 2019 16:21 2019-ի 10 բոցերը Ինչպես նախորդ տարիներին, 2019-ին ևս քաղաքական գործիչները բազմաթիվ տարօրինակ, երբեմն՝ զավեշտալի արտահայտություններ թույլ տվեցին։ ՍիվիլՆեթը կազմել է դրանց տասնյակը։
30 դեկտեմբեր, 2019 15:04 Աման, աման, Ամանոր… … տոն ամենակարևոր, քեզ սպասել ենք կլոր տարին ամեն օր։ Դե ծափ տվեք, ծափ տվեք, կերեք-խմեք, քեֆ արեք, չէ, մի րոպե, քիչ կերեք-խմեք, հո աշխարհի վերջը չի. բա՞ ոնց քեֆ անենք, ախր նշելու ուրիշ ձև չունենք։ Մեզ ասել են՝ քեֆ անողին քեֆ չի պակսիլ, համոզել են՝ քանի գինին մեզ չի խմել, քանի տոլմեն մեզ չի փաթթել, սեղան-սինին չի սնանկացրել, պիտի լռվենք դրա դիմաց, խմենք հազար ու մի կենաց, բթվենք-բտենք, խժռենք-լակենք, աղքատանանք-հարստացնենք, կարևորը՝ հեչ չթթվենք։ Լավ, բա ուտուշ-խմուշից զատ, ուրիշ բան մտքներովս չի՞ անցնում։ Դի՛նգ-դո՛նգ, պայթուցիկ կտրաքացնենք, դի՛նգ-դո՛նգ-դի՛նգ, աչք ու ձեռք խեղած երեխեքին հիվանդանոց կհասցնենք, դի՛նգ-դո՛նգ-դի՛նգ, էս տխուր նոտա էր, Արմեն, ջրի, թող գնա, չարը չարազ թող դառնա, չուզողի բկին մնա, բարին գա, հավետ մնա։ Հետո կելնենք գլխացավով ու գխտալով, գխկտալով, զկռտալով կշրջենք տներով ուրիշների՝ ի տուրք նախնյաց նիստուկացի, և ի զարմանս մեզնով կլոր տարին չհետաքրքրված հեռու-մոտիկ հարևան ու ազգականի։ 30 դեկտեմբեր, 2019 13:49 Big Mac, խաչապուրի, ՏՈԼՄԱ․ գների պարը՝ 2005-ից ի վեր Բրիտանական The Economist հանդեսն ունի Big Mac ինդեքսը, որով տարբեր երկրներում հաշվարկում է մարդկանց գնողունակությունը: Վրաստանում էլ հաշվում են իրենց «Խաչապուրի» ինդեքսը։ ՍիվիլՆեթը որոշել է Հայաստանի համար հաշվարկել ՏՈԼՄԱՅԻ ԻՆԴԵՔՍԸ, որի նպատակն է մատչելի նկարագրել գնային փոփոխությունները:
29 դեկտեմբեր, 2019 12:25 Ամանորյա High High-ը նոր, աճող խումբ է, որը ստեղծագործում է առանց ժանրի սահմանափակումների, հենվելով ֆոլկի ու պռոգ ռոքի վրա։

Մարտին Շահբազյան՝ վոկալ, երաժշտություն, տեքստ
Գոռ Ավետիսյան՝ հարվածայիններ
Արմեն Հաջյան՝ բաս
27 դեկտեմբեր, 2019 17:24 «Սորս» տնակում պատրաստվում են Ամանորին «Սորս» հիմնադրամը ստեղծվել է 2013-ին հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը։ Վեց տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնցից են երեխաների ցերեկային խնամքը, անհատական օգնականի տրամադրումը։ Այս օրերին «Սորս» զարգացման տնակում ամանորյա տրամադրություն է։ Երեխաներն իրենց ձեռքով պատրաստում են տոնածառի խաղալիքներ, սովորում՝ ամանորյա երգեր։

Սիվիլնեթի Գեղեցիկ Ոսկանյանը այցելել է նրանց, զրուցել երեխաների և հիմնադրամի տնօրեն Մարիա Պարազյանի հետ։
24 դեկտեմբեր, 2019 11:00 Գառնահովիտ․ լավաշ թխելը՝ կանանց «մենաշնորհ» Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկում՝ Արագածոտնի Գառնահովիտ գյուղում կանայք իրենց օրվա մի մասն անցկացնում են լավաշ թխելով։ Ավանդույթի համաձայն` կանայք են թխում այդ հացը:

22 դեկտեմբեր, 2019 21:21 Գրապալատ. ընդհատված երազ Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս, բայց մեր պարտությունների պատմությունից է հյուսվել 2018-ի հաղթանակը։ Էս տողերը գրում եմ որպես հաղթանակած ժողովրդի պարտված զավակ։ Մեկը երգել է՝ ես մի ծիլն եմ քո արտի, ես մի թերթն եմ քո ծաղկի, իսկ ես կասեմ՝ փլատակիդ սյունն եմ և վերջ։ էսօր ինձ զգում եմ շատ կոնկրետ մի մենավոր սյան պես։ Գրապալատի մենավոր սյունն եմ, որ դեռ կանգուն է՝ իր շարքից կտրված, աղճատ, անկապ, իբրև քաղաքաշինական, ուստի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ մշակութային անցումների, ցնցումների ու խզումների քարացած մարմնացում, բեկոր, վկա և զոհ, կորուսյալ ամբողջականության առհավատչյա, և ես արժեք եմ, որ պահպանվում է պետության կողմից։ 21 December, 2019 21:30 Discovering Environmental Sustainability Projects in Vanadzor / Նոր այց «Բու» այլընտրանքային տուն In a new episode of Straight to the Village, Tim revisits the Boo Alternative House in the outskirts of Vanadzor in northern Armenia. The building has been turned into an alternative multipurpose hub and community space. Two years have passed since Tim’s first visit. What has changed? Did the project grow? What is still needed to make the eco friendly and sustainable house a success? 11 December, 2019 12:57 The Slums of Yerevan — Kond: A Photo Story Next to the warm atmosphered cafes and modernized high-rise buildings in Yerevan resides an isolated and silent city called Kond. Kond, also known as Hin Yerevan, is considered to be one of the oldest districts in Yerevan with an estimated population of 5,000. This unique gem with narrow streets and small stone houses embraces a very special and bleak energy. Frequently, local street artists from different regions of Armenia visit the district to revive the walls of Kond Gallery with color and expression. Although the residences of Yerevan have attempted to forget about this abandoned island, the Kondecis say they never imagine themselves living anywhere else. 4 դեկտեմբեր, 2019 11:30 «Ածխաթթու գազ՝ բեմում»․ ինչպես հոգ տանել շրջակա միջավայրի մասին «Թատրոն 8» թատերախմբի նոր ներկայացումը շոշափում է էկոլոգիական խնդիրներ, կոչ անում մարդկանց՝ հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Ածխաթթու գազի քիմիական բանաձևի «CO2» անունը կրող Էկո ներկայացման համար բեմի դեկորացիաները պատրաստվել են աղբից, որոնք կամավորները հավաքել են քաղաքի տարբեր անկյուններից։ 27 November, 2019 18:00 Tracing Manti, From Kayseri to Istanbul October 18-19: “Social, Cultural and Economic History of Kayseri and the Region,” a conference sponsored by the Hrant Dink Foundation was banned in Kayseri (historic Gesaria.) The following week, it was banned in Istanbul.
October 26: To celebrate Kayseri and its heritage, the Hrant Dink Foundation organized a Manti festival, which highlighted the many styles and stories of the dumplings for which Kayseri is famous.
Film footage courtesy of Murat Uktu, MediaScope.
25 նոյեմբեր, 2019 13:08 Ազատ հայացք․ Խնկո Ապոր անվան գրադարանում Երևանում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դպրոցականների սիրած վայրերից մեկն է։ Տեսանյութում՝ դրվագներ գրադարանի առօրյայից։