13 February, 2019 20:47 Trndez: Armenians Celebrate Purification There is a special holiday happening here in Armenia just one day before Valentine’s Day. Trndez or Tiarndaraj is celebrated by young adults, newlyweds and families throughout Armenia. The celebration is now considered to be a Christian feast. It is the feast of the presentation of baby Jesus to the temple 40 days after his birth.
13 փետրվար, 2019 19:20 Sweden, an Example of Responsible Mining Scholars Maria Pettersson and Gregory Poelzer have come to Armenia for a seminar on Legal and Political Preconditions of Mining at the American University of Armenia’s Center for Responsible Mining. They specialize in mining in Sweden’s Luleå University of Technology.

CivilNet’s Ani Paitjan spoke to them about governmental regulations that could ensure long term benefits for communities involved in mining, and policies that could reduce the environmental impact of mining.
13 փետրվար, 2019 16:59 «Շնորհակալությո՛ւն, պարոն վարչապետ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարության ծրագիրը և պատասխանեց պատգամավորների հարցերին։ Ի՞նչպես էին պատգամավորները դիմում Նիկոլ Փաշինյանին։
12 փետրվար, 2019 21:29 Կարմիր բլուր․ ուրարտական հուշարձանը պայքարում է շինաղբի դեմ Երևանում գտնվող ուրարտական Կարմիր բլուր հուշարձանն անմխիթար վիճակում է։ 2700 տարվա պատմություն ունեցող հուշարձանի մի մասը պատված է շինարարական աղբով։ Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող հուշարձանը շինարարական աղբից ազատելու և նոր կյանք տալու նախաձեռնություն է սկսվել։
12 փետրվար, 2019 19:00 Ինչո՞ւ է վերանշանակվել Տարոն Մարգարյանի «պաշտպանը» Երևանի ավագանու փետրվարի 12-ի նիստին «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը անդրադարձավ Սամվել Ղումաշյանին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերանշանակելուն։ Սամվել Խաժակյանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ ևս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։

Նրա անունը կապվում էր Թավշյա հեղափոխության օրերին Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խմբի հետ։ ՍիվիլՆեթի Անի Գրիգորյանը անդրադարձել էր Ղումաշյանի վերանշանակմանը։
11 փետրվար, 2019 10:29 Խրիմյան հայրիկ - Վանաշեն Ինքնությունը պահպանելու համար հայ ընտանիքներում երեխաներին գաղտնի հայկական երգեր ու պարեր են սովորեցրել։ Ցեղասպանությունից փրկված սերունդներն այդ երգերը պահապանում են ու պատմում դժվարությունների մասին, որ հաղթահարել են։ 9 փետրվար, 2019 12:29 Ժողովուրդը նոր օրհներգ չի ուզում Ժողովուրդը խոսում է օրհներգը փոխելու, կառավարության ծրագրի և Արցախում առաջիկա նախագահական ընտրությունների մասին։
8 փետրվար, 2019 16:52 Անի Գևորգյանի «Ցուցիչներ»-ը․ «թարս հայելիների աշխարհից՝ դեպի իրականություն» Փետրվարի 7-ին Նորարար փորձառարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվեց լուսանկարիչ Անի Գևորգյանի «Ցուցիչներ» ցուցահանդեսը, որը ներկայացնում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժած, բանտարկված մարդկանց անձնական պատմությունները՝ դուրս թողնելով «քաղաքական» դրդապատճառները։ Ցուցահանդեսում ներառված են լուսանկարներ, հարցազրույցներ նախկին քաղբանտարկյալների հետ, կարճ գրություններ, որոնք արտացոլում են բանտային կյանքը։ «Ցուցիչներ»-ի միջոցով հեղինակը փորձ է անում «մեկ տասնամյակ կառուցված թարս հայելիների աշխարհից վերադառնալ դեպի իրականություն»։
8 փետրվար, 2019 16:28 Արամի 23-ի վերականգնման պայմանագիր է ստորագրվել Երևանի քաղաքապետարանում փետրվարի 8-ին ստորագրվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման վերաբերյալ պայմանագիրը: Ինչպես հաղորդում են քաղապետարանի մամուլի ծառայությունից, պայմանագրի կողմերն են «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, որը զբաղվում է տարածքի իրացմամբ: 8 փետրվար, 2019 15:28 Վերաիմաստաւորել Հանրային Տարածքները Անցած օրերուն Երևանի Չեխով փողոցի 23-րդ շէնքի բակի մէջ տեղադրուած բակային տաղաւարը արդէն քաղաքացիներու ուշադրութիւը գրաւած է։ Նախագծի մասին Սիվիլնեթը զրուցեց ծրագիրը իրականացնող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանրային տարածքներու ծրագրի պատասխանատու՝ Լիլիթ Միդոյանի հետ, ինչպէս նաեւ կառոյցը նախագծած ու կեանքի կոչած Skillshop-ի հիմնադիր ճարտարապետ՝ Արեգ Քեշիշյանի հետ։
7 փետրվար, 2019 18:32 Քաղաքացիները՝ հանրային վայրերում ծխելու արգելքի մասին Կառավարությունն անցնում է գործնական քայլերի՝ հանրային փակ տարածքներում ծխելն արգելելու ուղղությամբ։ ՍիվիլՆեթը փորձել է պարզել, թե որն է քաղաքացիների մոտեցումն այս հարցում։ 7 փետրվար, 2019 17:34 Մեր հայրենիքը․ զրույց Ալեն Սիմոնյանի հետ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ քննարկումը վերածվեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ քննադատության և հոդվածների տարափի։ Հատկապես ուժգին էր ՀՅԴ-ի հակազդեցությունը, անգամ քննարկումն էր համարվում անթույլատրելի և դատապարտելի։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը պարզաբանում է, թե ինչպես է հղացել օրհներգը փոխելու գաղափարը, ինչով է այսօր այդ հարցը հրատապ։ Հայաստանի օրհներգը, զինանշանը և դրոշը ընդունվել է 1991-ին՝ վերցնելով այն Հայաստանի Հանրապետությունից (1918-1920թթ)։ 1990-1991-ին քննարկվել է նոր օրհներգ ունենալու, 2006-ին՝ «Մեր հայրենիք»-ը փոխելու հնարավորությունը։