6 ապրիլ, 2019 17:51 Թուրքիայում կբացվի «Ապրիլի 23,5․ Հրանտ Դինքի հիշողության վայրը» Ստամբուլի Հալասքյարգազի պողոտայում գտնվող Սեբաթ կոչվող շենքում, ուր 1999-ից մինչև 2015 թվականը գործել է «Ակօս»-ի խմբագրատունը և որի առջև սպանվել է Հրանտ Դինքը, կբացվի յուրահատուկ թանգարան, որը կկրի «Ապրիլի 23,5․ Հրանտ Դինքի հիշողության վայր» անունը: Հիշողության քաղաքականության ու հիշողության կենտրոնի գործի կազմակերպման համար Հրանտ Դինք հիմնադրամը կազմակերպել է «Հիշողութեան վայրեր, հիշողութեան ուղիներ դէպի այլ ապագայ» միջազգային կոնֆերանսը:
5 ապրիլ, 2019 18:32 Անտուան Վագներ. Հուզական վերլուծությունը և ձախողումը Ապրիլի 4-ին մեկնարկեց «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի հինգերորդ թողարկումը: Առաջին արվեստագետը, որը կներկայացվի փառատոնի շրջանակում, Անտուան Վագներն է, որն աշխատում է մուլտիմեդիա դաշտում և չափազանց ծանրակշիռ գենետիկ ժառանգության կրող է։
4 April, 2019 14:25 Guarire le Ferite del Genocidio | Healing the Wounds of Genocide Pietro Kuciukian is the president of the International Committee of “the righteous” for the Armenians and Honorary Consul of Armenia in Italy. CivilNet’s Teresa Di Mauro met him at Tsitsernakaberd - the Armenian Genocide Memorial. They talked about Kuciukian’s commitment to search for the people who helped Armenians in 1915, whom he calls “the righteous”.

Pietro Kuciukian è presidente del Comitato Internazionale dei “Giusti” per gli armeni e Console Onorario d’Armenia in Italia. Teresa Di Mauro di CivilNet lo ha incontrato a Tsitsernakaberd- il memoriale del genocidio armeno. Hanno discusso dell’impegno di Pietro Kuciukian nella ricerca di coloro che aiutarono gli armeni nel 1915, i cosiddetti “Giusti”.
3 ապրիլ, 2019 19:22 Константин Орбелян: Пусть докажут, что мое назначение было незаконно Одна из самых обсуждаемых тем недели — это приказ об увольнении Константина Орбеляна с поста директора Национального академического театра оперы и балета имени А. Спендиаряна. О своем видении ситуации Константин Орбелян рассказал в беседе с Марией Овсепян. 2 ապրիլ, 2019 20:24 Եթե Օրբելյանին չազատեի, օրենք կխախտեի. զրույց Նազենի Ղարիբյանի հետ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ներկայացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ վերջին զարգացումները և իր՝ Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու որոշման պատճառները։
2 ապրիլ, 2019 19:44 Բացահայտելով իմ Գյումրին. մի լուսանկարի պատմություն | Discovering My Gyumri: Tale behind the Photo Երկրաշարժից 30 տարի անց՝ «Բացահայտելով Գյումրին», Սիվիլնեթը զրուցեց Մարինե Նուռոյանի հետ, որի՝ փլատակների տակից փրկվելուց հետո արված լուսանկարը դարձել էր մեծ աղետի և վերածննդի խորհրդանիշը։

30 years after the earthquake, while on a journey of rediscovery through his hometown Gyumri, Gegham Mughnetsyan and the Civilnet crew visited Marine Nuroyan who with her daughters spent more than a day under the ruins of a 9-story building and the photograph taken of them following their rescue became the symbol of Gyumri's rebirth after the catastrophe.
1 ապրիլ, 2019 19:54 Վարչապետը փաստեր ներկայացրեց Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության մասին Կոնստանտին Օրբելյանին ոչ ոք չի հեռացրել Օպերայից. ապրիլի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի քանի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ մինչև մշակույթի նախարարի հրամանը Օրբելյանը թատրոնում զբաղեցրել է երեք պաշտոն։ Կոնստանտին Օրբելյանը թատրոնում միաժամանակ զբաղեցնում էր տնօրենի, գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնները։
1 ապրիլ, 2019 17:27 Օպերային երգեր ու բողոք կառավարության դիմաց Ապրիլի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ցույց արեցին կառավարության դիմաց։ Նրանք դեմ են մշակույթի նախարարության որոշմանը, որով Կոնստանտին Օրբելյանը ազատվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից։ Ցույցի մասնակիցներին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանց հետ հանդիպման էր եկել նաև ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանն ու Գևորգ Գորգիսյանը։
1 ապրիլ, 2019 13:20 Վարչապետը երաշխավորել է՝ դրսից տնօրեն չի գա. Օպերայի աշխատողներ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դեռ նոր տնօրեն չի ունենա։ Ապրիլի 1-ին թատրոնի կոլեկտիվի ներկայացուցիչների հետ հանդիպմանը այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից դուրս եկած Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը նշեց, որ իրենք բավարված են վարչապետի հետ հանդիպման արդյունքներից։

Կոնստանտին Օրբելյանը ապրիլի 1-ից ազատվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից։ Նա շարունակելու է զբաղեցնել գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնները։
1 ապրիլ, 2019 11:16 Թատրոնների ղեկավարները պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը Հայաստանի թատրոնների ղեկավարները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը։ Հայաստանի թատերական գործիչների միության կայքում զետեղված հայտարարությունում՝ թատրոնների ներկայացուցիչները իրենց բողոքն են հայտնում Ղարիբյանի՝ Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ։ Նամակը ստորագրել է նաև ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը։ Այն ներկայացված է ստորև։
Մեծարգո պարոն Վարչապետ,
Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն հակաօրինական և հակամշակութային որոշումներով խոչընդոտել է թատրոնների բնականոն աշխատանքը։
ՊՈԱԿի մասին տխրահռչակ օրենքը լրջորեն խոչընդոտում է թատրոնների գործունեությ
31 մարտ, 2019 14:03 Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության շուրջ. ինչ պետք է իմանալ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը արդեն մի քանի օր է՝ բողոքում է Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշման դեմ։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ այդ որոշումը Օրբելյանին փոխանցվել է դեռ մարտի 26-ին, համաձայն որի՝ նա պաշտոնը լքելու է ապրիլի 1-ից։ Շաբաթ օրը կոլեկտիվը հենց Օպերային թատրոնում հավաք արեց և միաձայն բողոքը հայտնեց որոշման դեմ։

29 մարտ, 2019 16:16 233 միլիոն «Սահակյանց» ստուդիային և անավարտ մուլտֆիլմ․ ինչու և ինչպես «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությունը 2014-2018-ին մշակույթի նախարարությունից ստացել է ավելի քան 406 մլն դրամ։ Այս գումարը ներառել է նաև հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները։