23 February, 2018 22:50 #KarabakhMovement30 - Azerbaijanis in Kapan Grisha Smbatyan, director of Geological Museum of Kapan, and Volodya Martirosyan, who was a student at the Communist Party school in Baku in 1988, tell about Armenian-Azerbaijani relations. 23 փետրվար, 2018 14:39 Շարժում-88․ ադրբեջանցիները Կապանում Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմում են Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը և Շարժում-88-ի օրերին Բաքվի կուսակցական դպրոցի ուսանող Վոլոդյա Մարտիրոսյանը։ 22 February, 2018 15:03 Yerevan Photo Exhibit Celebrates 30th Anniversary of Karabakh Movement On February 20, the Armenian National Congress ANC organized a rally at Yerevan’s Freedom square in honour of the National Liberation Movement of NagornoKarabakh The opposition party members delivered speeches dedicated to the 30th anniversary of the Movement Photos tracing the history of the Movement were also exhibited
What happened 30 years ago, in 1988
 On February 12, 1988, demonstrations of the Karabakh Liberation Movement began
The first protests took place in the Karabakh province of Hadrut The demonstrators demanded the reunification of Nagorno Karabakh Autonomous Oblast NKAO with Armenia
On February 20, the NKAO Supreme Council issued a request to transfer the region from Soviet Azerbaijan to Soviet Armenia Karabakh Armenians’ grievances against Azerbaijan included decades of economic and social discrimination
The request by Karabakh Armenians to peacefully transfer the territory from Azerbaijan to Armenia was met with a wave of violence by Azerbaijan against Arm
22 փետրվար, 2018 10:52 Գորբաչովը և Շարժում 88-ը Գյումրիում․ Վլադիմիր Հարությունյան Շարժում-88-ը համաժողովրդական էր բառի լայն իմաստով։ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու համազգային շարժումը գյումրեցի դասախոս, դոկտոր Վլադիմիր Հարությունյանի համար սկսվել էր 1984-ին, երբ առաջին անգամ մի քանի դասախոսների հետ այցելեց Մարտակերտ։ 1984-87 թվականներին նա Արցախում ծանոթացավ Արթուր Մկրտչյանի, Էմիլ Աբրահամյանի, Մանվել Սարգսյանի, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ Հարությունյանը հիշում է այդ օրերը, ինչպես նաև երկրաշարժից հետո ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի այցը Հայաստան։
22 փետրվար, 2018 10:01 Աղդամից ադրբեջանական գրոհ Ասկերանի ուղղությամբ. 1988-ի փետրվարի 22 Վիտալի Բալասանյանի համար 1988-ի փետրվարի 22-ի առավոտը սովորական օր էր: Քիչ անց, սակայն, տեղեկանում է, որ շրջկոմի բակում իրարանցում է, ժողովուրդ է հավաքվում:

ՙՄենք նույնպես մի քանի հոգով միացանք: Կեսօրին մոտ շենքից դուրս եկավ մի կին եւ ասաց, որ ադրբեջանցիներն Աղդամի կողմից հարձակվել են Ասկերանի ուղղությամբ: Քիչ անց տեսանք, որ Ասկերանից 4-5 կմ հեռավորության վրա տարբեր տեղերից ծուխ է բարձրանում: Մեզ մոտեցավ կոլտնտեսության գյուղատնտեսը և ասաց, որ ադրբեջանցիները մի քանի հարյուրների հասնող խմբերով շարժվում են դեպի Ասկերան` ճանապարհին վառելով ամեն ինչ՚,- հիշում է Արցախի հերոս Բալասանյանը:
21 փետրվար, 2018 12:02 Ինչպե՞ս մարդկանց բերել Ազատության հրապարակ․ Ալբերտ Բաղդասարյան Ղարաբաղ կոմիտեն, որը մոտ երկու տարի կարողացավ հայ ժողովրդին պահել Ազատության հրապարակում, բացի հայտնի 11 անդամներից, ունեցել է նաև 5 հոգանոց գաղտնի կազմ։ Նրանցից մեկը Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն էր։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Բաղդասարյանը պատմում է Շարժման և համաժողովրդական այդ պոռթկումից այսօր քաղելիք դասերի մասին։ 20 փետրվար, 2018 19:34 Շարժում 88-ի դասերը․ Ալեքսան Հակոբյան Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի մասին։ 20 փետրվար, 2018 16:05 Շարժում-88-ում Իգոր Մուրադյանի դերը բացառիկ էր․ Արտակ Ստեփանյան 1985-ից Ղարաբաղի հարցով Երևանում ակտիվ գործունեություն էր ծավալում Պետպլանի Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտների ու աշխատակիցների շուրջ մեկուկես տասնյակ երիտասարդներից կազմված խումբը՝ Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է այդ խմբի անդամներից Արտակ Ստեփանյանի հետ, ով ներկայացնում է Շարժման մի քանի էական հանգրվաններ։
20 փետրվար, 2018 11:52 Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է:

Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք: Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են:
20 փետրվար, 2018 11:21 Մի կոնֆետի պատմություն. վերհիշելով 1988֊ը Լրագրող, հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը երեսուն տարի առաջ` 1988 թվականի փետրվարին, Ազատության հրապարակում մասնակցում էր ղարաբաղյան շարժման հանրահավաքներին: Այդ ժամանակ ուսանող էր և հանրահավաքներին մասնակցելու փորձ չուներ: 1988-ի սկզբներին սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։ Լուսինեն պատմում է այդ օրերի հանրահավաքներին մասնակցելու, հիշողությունների և դժվարությունների մասին: 19 փետրվար, 2018 16:58 Շարժում 88-ը և Ֆրանսիական մեծ հեղափոխությունը․ Հարություն Մարության Պատմաբան, ազգագրագետ Հարություն Մարությանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է՝ Ղարաբաղյան շարժումն իր պատմական նշանակությամբ կարող է ոտք մեկնել Ֆրանսիական մեծ հեղափոխության հետ։ Եթե Ֆրանսիական հեղափոխությամբ նահանջեց ֆեոդալիզմը, ապա Ղարաբաղյան շարժումը նշանավորեց սոցիալիզմի նահանջը։ 16 փետրվար, 2018 16:11 Արթուր Մկրտչյան․ Արցախյան շարժման սյունը՝ կնոջ հիշողություններում ՍիվիլՆեթի Անի Գրիգորյանը Ստեփանակերտում հանդիպել է Արթուր Մկրտչյանի կնոջը՝ Գոհար Մկրտչյանին և զրուցել նրա հետ։ 14 փետրվար, 2018 11:55 Ալեքսան Հակոբյան. «Ավտոբուսի ժողովուրդը»՝ հուշեր Ղարաբաղյան շարժման պատմությունից Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի հուշերը՝ նվիրված Ղարաբաղյան շարժմանը։ 
«Ավտոբուսի ժողովուրդը»
1980ականներին ինքն իրեն «ավտոբուսի ժողովուրդ» էր կոչում երիտասարդության մի խումբ՝ մինչեւ 100 մարդ, որ, բացի գաղափարակից եւ շատ հարցերում իրար հոգեհարազատ լինելուց, տարին մի քանի անգամ վարձում էր նույն ավտոբուսն ու մեկնում Ադրբեջանի կամ Վրաստանի հայաշատ ու հուշարձանաշատ վայրերն էքսկուրսիայի
«Ավտոբուսի ժողովուրդը» շատ հետաքրքիր երեւույթ էր, որ բավականին ուղիղ կապ ունի Ղարաբաղյան շարժման հետ բանն այն է, որ Շարժումն առաջացավ այս կարգի բազմաթիվ հասարակական, ոչ պարտադրված, ոչ “казенный” միտումներից 1980ականներն էին՝ Բրեժնեւ, հետո՝ Անդրոպով, հետո՝ Գորբաչով դա, միեւնույն է, դեռ Խորհրդային Միություն էր՝ իր բոլոր կաշկանդիչ հանգամանքներով, բայց՝ նաեւ ազատության որոշ հնարավորությամբ
Երիտասարդների այս խումբն էլ իր ազատությունը դրսեւորում