18 նոյեմբեր, 2019 20:57 «Թրամփի նվերը Էրդողանին»․ Թուրքիան այս շաբաթ Այս շաբաթ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած այցը Վաշինգտոն, նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկկողմ օրակարգի հարցերն էին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգերի ձեռք բերումը, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին առնչվող հարցերը, Սիրիայի քրդական զինուժի հետ ամերիկացիների համագործակցությունը։ 15 նոյեմբեր, 2019 21:08 Կեսարիայի մանթիի փառատոնը Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած «Կեսարիայի և շրջակայքի հասարակական, մշակութային և տնտեսական պատմությունը» խորագրով գիտաժողովը, որ պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-20-ը Կեսարիայում, նախ արգելվեց Կեսարիայի նահանգապետարանի, այնուհետ՝ Շիշլիի տեղական իշխանությունների կողմից: Ի պատասխան՝ Հրանտ Դինք հիմնադրամում անցկացվեց Կենսարիայի մանթիի փառատոնը: Մանթիի պատրաստումն ու համտեսն ուղեկցվեց Կեսարիայի մասին պատմություններով, զրույցներով ու կեսարացիներին հատուկ երգերով: 15 նոյեմբեր, 2019 16:30 Լեփսիուսի տուն-արխիվից մինչև դպրոցական դասագրքեր. զրույց Հայկ Մարտիրոսյանի հետ Գերմանական Էռլանգեն-Նյուրնբերգ Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի հրավիրյալ դասախոս Հայկ Մարտիրոսյանը պատմում է Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի փաստաթղթերի թվայնացման, Գերմանիայում ու Հայաստանում Հայոց ցեղասպանության նյութի մատուցման ու Բեռնլինի հայկական կիրակնօրյա դպրոցում պատմություն դասավանդելու փորձի մասին: 13 նոյեմբեր, 2019 09:23 Ընտրե՞լ պատրիարք, թե՞ բոյկոտել ընտրությունները. զրույց Ջան Էրզրումլուօղլուի հետ Դեկտեմբերի 11-ին նախատեսված են Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները: Պոլսեցիները մի մասը բոյկոտում է ընտրություններն ու դիմում դատարան: Այս հարցի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Պոլսի «Նոր Զարթոնք» կազմակերպության անդամ Ջան Էրզրումլուօղլուի հետ:

11 նոյեմբեր, 2019 20:00 Հարսանյաց սրահ՝ հայկական ու ասորական գերեզմանի վրա ու հայկական եկեղեցու «վերանորոգումը» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններում կան որոշ զարգացումներ, որոնք իրենց լրջորեն անհանգստացնում են:
Սիրիայի Թել Աբյադ քաղաքի հայկական եկեղեցու շուրջ քարոզչական մարտ է ծավալվել:
Թուրքիայի Մարդինի Դարգեչիթ գավառում հայերի ու ասորիների գերեզմանատան վրա այգի ու հարսանյաց սրահ է կառուցվել։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Բինգյոլի պատգամավոր Էրդալ Այդեմիրը խոսքը մեջլիսում զազաերենով է սկսել։
4 նոյեմբեր, 2019 18:00 Դավութօղլու, Գյուլ, Բաբաջան․ Էրդողանը կարող է նոր մրցակիցներ ունենալ Թուրքական մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» չի միացել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ցեղասպանության ճանաչումը դատապարտող հայտարարությանը:
Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսից քրդերին աքսորել, հայտարարել է քրդամետ կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը:
Դավութօղլուն շուտով կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին:
30 հոկտեմբեր, 2019 17:57 Բանաձևի հետագա ճակատագիրը կախված է Թուրքիայի «խելոք պահելուց». Ռուբեն Սաֆրաստյան ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը դիտարկում է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համաշարում: Ըստ Սաֆրաստյանի՝ ամերիկացիները պատժում են ինքնուրույնության ձգտող ու կայսերական տրամադրություններ ունեցող Թուրքիային:
28 հոկտեմբեր, 2019 21:03 Թուրքիա․ Կեսարիայի գիտաժողովի արգելքն ու պատրիարքի ընտրության հարցը Հրանտ Դինքի հիմնադրամի՝ «Կեսարիայի և շրջակայքի հասարակական, մշակութային և տնտեսական պատմություն» խորագրով համաժողովը չի անցկացվել՝ իշխանությունների արգելքի պատճառով։

Պոլսում կրքերը շարունակվում են պատրիարքական ընտրությունների շուրջ։

Արդյոք Ռոժավայում կա՞ն հայեր, որոնք կռվում են քրդերի կողմից։
21 հոկտեմբեր, 2019 20:36 Թուրք-քրդական պատերազմն ու միջազգային դերակատարները Հիմք ընդունելով թուրք-ամերիկյան համաձայնությունը՝ քրդական ուժերը դուրս են եկել Սիրիայի Ռաս Ալ-Այն քաղաքից: Թուրքիան փորձում է նման համաձայնության հասնել նաև Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում ռազմական գործողությունների վերսկսումը շատ հավանական է թվում: Էրդողանը հոկտեմբերի 22-ին հանդիպելու է Պուտինի հետ:
Քրդերի հաղորդած պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 235 խաղաղ բնակիչ, 22-ը՝ երեխա: Amnesty International-ը մեղադրում է Թուրքիային ու նրա կողքին կռվող ծայրահեղական ուժերին Սիրիայի հյուսիսում պատերազմական հանցագործություններ ու այլ բռնություններ իրականացնելու համար:
15 հոկտեմբեր, 2019 10:12 Թուրքիան, քրդերն ու հայկական գործոնը Արդյոք Թուրքիայի՝ Սիրիայում սկսված «Խաղաղության աղբյուր» կոչվող գործողության շուրջ Թուրքիայի ներսում առկա՞ է լայն քաղաքական և հանրային կոնսենսուս, ինչպե՞ս է հայկական գործոնն օգտագործվում Թուրքիայի և քրդերի կողմից, ո՞րն է Թուրքիայի վերջնական նպատակը Սիրիայում, և ի՞նչ դիրքորոշում ունի Դամասկոսը․ այս և այլ հարցերի շուրջ զրուցում են ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանն ու Գոռ Երանյանը։
14 հոկտեմբեր, 2019 23:01 «Ցեղասպանություն, թե համագործակցություն»․ քրդերը կատարեցին իրենց ընտրությունը Արդեն վեցերորդ օրն է, ինչ Թուրքիան ռազմական գործողություններ է վարում Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններում։ Ամերիկացիների երբեմնի դաշնակից քրդերը ստիպված են համագործակցել Սիրիայի կառավարական ուժերի ու ռուսների հետ։

*****
Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են հետևյալ յութուբյան հղումները. BBC News Türkçe, Cumhuriyet TV, Demirören Haber Ajansı, YPJ Media Center, İlke Haber Ajansı, Vox, فرانس 24 / FRANCE 24 Arabic, Anadolu Agency:
8 հոկտեմբեր, 2019 15:23 Թուրքիան՝ Սիրիայի Քրդստան ներխուժելու նախօրեին․ զրույց Հայկ Գաբրիելյանի հետ Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Թուրքիան է և թուրքական զորքերի հավանական ներխուժումը Սիրիայի Քրդստան։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ։ Զրույցի ընթացքում հիշեցվում է, որ թուրքական զորքերը Երկրորդ աշխարհամարտից առաջ զավթել են Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, այսօրվա Հաթայը, 1970-ական թթ․ Կիպրոսի մեկ երրորդից ավելին, 90-ական թթ ներխուժումներ են կատարել Իրաք, ներխուժման սպառնալիքի տակ պահել Հայաստանը 1993-ի հոկտեմբերին, իսկ նախկին մի քանի տարիներին ներխուժել և հաստատվել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում։ 8 հոկտեմբեր, 2019 10:30 Օրակարգը այլեւս միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չէ... Ֆրանսաբնակ հասարակական գործիչ Հիլտա Չոպոյեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց տարածաշրջանին մէջ Եւրոպական միութեան դերակատարութեան ու յարաբերութիւններուն, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ տեղի ունեցած յեղափոխութեան նկատմամբ Ֆրանսահայութեան ցուցաբերած վերաբերմունքին մասին։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։