25 դեկտեմբեր, 2017 19:01 Պոլսի հայ համայնքը՝ Արամ Աթեշյանի ու Կարո Փայլանի միջև․ Թուրքիան այս շաբաթ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարում է, որ Թուրքիան իրեն է ճանաչում որպես Պոլսի պատրիարքի ներկայացուցիչ ու քննադատում Կարո Փայլանին; Կարո Փայլանը զգուշացնում է, որ Եվրոպայում բնակվող հայերի, ալևիների ու թուրք ընդդիմադիրների դեմ մահափորձեր են ծրագրվում; Թուրքիայում շարունակում են ուժի մեջ մնալ արտակարգ դրությունն ու զտումները։ 18 դեկտեմբեր, 2017 21:15 Հայ-թուրքական արձանագրություններից մինչև «Քրդստան». Թուրքիան այս շաբաթ Հայաստանն ու Թուրքիան իրար մեղադրում են արձանագրությունները չվավերացնելու համար։ Քուրդ պատգամավորին «Քրդստան» բառն օգտագործելու համար հեռացրել են մեջլիսի նիստերից։ Թուրք զինվորները «Փառք Աստծո» արտահայտության փոխարեն կասեն «Փառք Ալլահին», իսկ նրանց մահվան ժամանակ կհնչի «Թեքբիրը»՝ «Ալլահու աքբար»-ը։ 11 December, 2017 19:14 Armenian Social Entrepreneurs in Istanbul On November 26-29 a group of social entrepreneurs from Armenia visited Istanbul to get acquainted with the Turkish practices. The visit was organized by Yerevan’s Public Journalism Club, Turkey’s Economic Developments’ Research Foundation - TEPAV, and “Mikado Consulting” company which has expertise in the area. The objective of the program, carried out with assistance from the US Embassy in Armenia, is to stimulate the connections between social entrepreneurs from two countries.
5 դեկտեմբեր, 2017 16:03 Երազանքների ակադեմիա․ սոցիալական փոփոխության մոդել, որ կիրառելի է նաև Հայաստանում «Երազանքների ակադեմիան» Ստամբուլում գործող սոցիալական ձեռնարկություն է։ Այն սոցիալական խնդիրների հետաքրքիր լուծումներ է առաջարկում, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում։ Նոյեմբերի 26-29-ին այս փորձին ծանոթացան Հայաստանի սոցիալական ձեռներեցները։ Նրանց այցը կազմակերպել էր Երևանի Հանրային լրագրության ակումբը։ 4 դեկտեմբեր, 2017 16:58 Պոլսի պատրիարքական ընտրություններին պետությունը միջամտում է լռությամբ Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էսդուգեանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է «Հրանտ Դինք» հիմնադրամին «Ժակ Շիրակ» հիմնադրամի մրցանակը հանձնելու, Թուրքիայի ներքաղաքական վիճակի և հայ համայնքի, Օսման Քավալայի ձերբակալության և Պոլսի պատրիարքական ընտրությունների մասին։ 1 դեկտեմբեր, 2017 17:07 Բիզնե՞ս, թե՞ բարեգործություն․ Հայաստանի սոցիալական ձեռներեցները ծանոթացան Թուրքիայի փորձին Նոյեմբերի 26-ից 29-ը հայաստանցի մի խումբ սոցիալական ձեռներեցներ Ստամբուլում էին՝ ծանոթանալու Թուրքիայի փորձին։ Այցը կազմակերպել էին Երևանի Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ ԹԵՊԱՎ-ը, և ոլորտում մասնագիտացած «Միկադո Քոնսալթինգ» ընկերությունը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է խթանել կապերը երկու երկրների սոցիալական ձեռներեցների միջև։ 27 նոյեմբեր, 2017 18:56 Թուրքիան այս շաբաթ․ ալևիներից մինչև Գյուլ ու Ղարաբաղ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին; Թուրքիայի նախագահը դարձյալ Ռուսաստանին է վերագրում Ղարաբաղյան հարցի լուծման առաջնայնությունը; Թուրքիայի Մալաթիա քաղաքում ալևիների տների վրա տարբերակիչ նշաններ են արվել; տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայում տնտեսական պայթյուն է կանխատեսում։
20 նոյեմբեր, 2017 19:32 Անարգանքն աններելի է․ Շաբաթը՝ ՆԱՏՕ-ից նեղացած Թուրքիայում Նկարագրություն ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի ու Էրդողանի նկարներն օգտագործվել են որպես թշնամական թիրախներ; Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հարցը; Արտամետ քաղաքի ղեկավար նշանակաված Աթըֆ Չիչեքլին մտադիր չէ քանդել հայկական գերեզմանոցի վրա կառուցված հանրային զուգարանը։
13 նոյեմբեր, 2017 21:00 Աթաթուրքի հանդեպ Էրդողանի անակնկալ «սերը» Նկարագրություն Վերջին օրերին Թուրքիայում քննարկում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանդեպ վերաբերմունքի ակնհայտ փոփոխությունը; Թուրքիայում բանակի սպա դառնալու համար քննությանը մասնակցած անձին հարցրել են «Ղուրան կարդու՞մ ես, ո՞րն է Ղուրանի ամենակարճ ու ամենաերկար սուրահը» և այլն։
30 հոկտեմբեր, 2017 20:00 Թուրքիան այս շաբաթ. Ռազմական նոր հեղաշրջման լուրեր, համշենցիներ ու Հայոց պատրիարք Ռազմական նոր հեղաշրջման ուրվականը հանգիստ չի տալիս Թուրքիային; ձերբակալությունների ալիքը չշրջանցեց նաև համշենցիներին; Էրդողանն ու կուսակիցները սկսել են ավելի հաճախ օգտագործել «Աթաթուրք» բառը; Թուրքիան արտահայտել է իր մտահոգությունը Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ։
23 հոկտեմբեր, 2017 20:29 Քավալայի ձերբակալությունից հետո․ խոշորացույցի տակ՝ նաև ՍիվիլՆեթը Թուրքիայում ձերբակալվել է «Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպության ղեկավար, գործարար, հայ-թուրքական հարաբերությունների ջատագով Օսման Քավալան։ Չնայած Էրդողանի ցանկությանը՝ Թուրքիայում որոշ քաղաքապետեր ընդդիմանում են և չեն ուզում հրաժարակալ տալ։ 16 հոկտեմբեր, 2017 21:12 Կրոնական ուսուցումը վատ է ազդում երեխաների վրա․ Թուրքիան այս շաբաթ Քրդերի ու կենտրոնական իշխանությունների միջև Քիրքուկում ռազմական բախումներ են սկսվել։ Թուրքիայում վերջին տարիներին տարածում գտած տարրական դպրոցներում իսլամի դասավանդումը ազդում է երեխաների ներաշխարհի վրա։ Պոլսի պատրիարքի ընտրության թնջուկը շարունակում է մնալ անլուծելի։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։