15 հուլիս, 2017 14:13 Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից մեկ տարի անց․ Հայկ Գաբրիելյանի մեկնաբանությունը Պատճառը նորից մնում է նույնը. Էրդողանը երկիրը փոքր քայլերով տանում է դեպի իսլամականացում, Թուրքիայում իրականացվում է սողոսկող իսլամականացում, և զինվորականները փորձում էին կանխել այդ գործընթացը, ինչպես որ մինչ այդ արել են մի քանի անգամ՝ տապալելով իսլամամետ կառավարություններին։ Ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) երկրորդ պատճառը համարում եմ Էրդողանի՝ գնալով աճող բռնապետական հակումները և նրա կողմից կիրառվող բռնությունները։ Եվ բացի այդ, շատերը Թուրքիայում արդեն հույսները կտրել են, որ հնարավոր է Էրդողանի ու նրա կուսակցության դեմն առնել ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։ Հիշեցնեմ, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և դրանից հետո հաղթել է անընդմեջ բոլոր ընտրություններում (ՏԻՄ, խորհրդարանական, նախագահական)։ Բացի այդ, հաջողությամբ իրականացրել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ 3 հանրաքվե (2007, 2010, 2017)։ 14 հուլիս, 2017 22:50 «Թռչունը թռավ»․ Սևան Նշանյանը փախել է թուրքական բանտից Պոսլահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը փախել է թուրքական բանտից։ Սևանի կալանքի պայմաններն այնպիսին էին, որ նա հնարավորություն ուներ առավոտյան բանտից բացակայելու։ Թույլտվություն ստանալով առավոտյան դուրս գալ՝ նա երեկոյան այլևս չի վերադարձել։ Թուրքական մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Սևանին հաջողվել է հատել Թուրքիայի սահմանը։ Թե ինչպես, դեռ հայտնի չէ։ Ինքը՝ Նշանյանը, թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ փախել է բանտից, սակայն նպատակահարմար չի գտել պարզաբանել՝ խոստանալով պատմել հետագայում։ 9 հուլիս, 2017 11:36 Հրանտ Դինք․ ազգային համաձայնության սպանություն | Hrant Dink: An Assassination of National Consensus Հրանտ Դինքի սպանությունից անցել է տասը տարի։ ՍիվիլՆեթը եղել է Պոլսում, զրուցել փաստաբանների, լրագրողների և Դինքի ընկերների հետ՝ փորձելով հասկանալ նրա սպանության պատճառները և հետևանքները Թուրքիայի համար։

Ten years have passed since Hrant Dink's assassination. CivilNet talked to attorneys, journalists, as well as Dink's friends in Istanbul to understand the causes of his assassination and its consequences for Turkey.
7 հուլիս, 2017 23:06 Թուրքիային վանում են Եվրոպայից ՍիվիլՆեթն ամփոփում է Թուրքիայի այս շաբաթվա անցուդարձը։ Առանձնացվել է հինգ թեմա՝ Եվրախորհրդարանը Եվրամիության երկրներին կոչ է արել անհապաղ դադարեցնել անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ; շարունակվում է Քեմալ Քըլըչդարօղլուի քայլերթը Անկարայից Ստամբուլ; Թուրքիայում ձերբակալվել է Amnesty International-ի գրասենյակի տնօրենը և ինը այլ ակտիվիստ; Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է Իրաքի քրդերի անկախությանը; Վանի Աղթամար կղզին և Սբ Խաչ եկեղեցին սկսել է հետաքրքրել իրանցի զբոսաշրջիկներին։ 4 հուլիս, 2017 14:42 Թուրքիայում սկսված քայլարշավը քարոզչական քայլ է և Էրդողանի դեմ միասնական ճամբար կազմելու հնարավորություն․ թուրքագետ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ, CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախաձեռնել է «Արդարության քայլարշավ», որին միանալու մասին է հայտարարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), որի ազատազրկված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն իր ուղերձում նշել է՝ քայլարշավը պետք է «միավորի բոլոր ընդդիմադիր խմբերին»։ «Արդարության քայլարշավի» քաղաքական նշանակության, հնարավոր հետևանքների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։ 30 հունիս, 2017 13:43 Հրանտ Դինքից հետո՝ «Նոր զարթոնք» «Նոր զարթոնքը» Թուրքիայում հասարակաքաղաքական գործունեություն ծավալող միակ հայկական կազմակերպությունն է: Կազմակերպության գործունեությունը միտված է ոչ միայն հայերի իրավունքները պաշտպանելուն, հայկական մշակույթը զարգացնելուն ու Ցեղասպանության հարցը Թուրքիայում բարձրացնելուն, այլև ազատ ու ժողովրդավարական Թուրքիա ստեղծելուն:

28 հունիս, 2017 19:59 Որոնելով Երեմիա Քյոմուրճյանին Գայանե Այվազյանը պատմական գիտությունների թեկնածու է։ «Հրանտ Դինք» հիմնադրամի փորձի փոխանակման ծրագրով անցած վեց ամիսներին աշխատել է Ստամբուլի Շեհիր համալսարանի Արդի թուրքագիտական ուսումնասիրությունների կենտրոնում՝ իբրև այցելու գիտնական: Նրա աշխատանքային թեման էր Երեմիա Քյոմուրճյանի որոշ անտիպ բնագրերի քննությունը և գիտական հրատարակությունը:
Երեմիա Քյոմուրճյանը հայ մատենագրական մտքի նշանավոր ներկայացուցիչներից է: Ապրել և գործել է Ստամբուլում (1637-1695): Թողել է հարուստ գրական ժառանգություն՝ պատմություններ, օրագրական գրառումներ, տեղագրություններ, ջատագովություններ ու հակաճառություններ, նամակներ և այլն։
26 հունիս, 2017 12:40 Հայաստանին նայելով Գերմանիայից Գերմանիայում բնակվող պոլսահայ Այգուն Քացախյանը (Քացախեան) ապրում է Հայաստանի կյանքով, օրինիբուն հետևում հայաստանյան իրադարձություններին: ՍիվիլՆեթին նա պատմում է, թե ինչպես և որ կայքերի միջոցով է տեղեկանում հայաստանյան անցուդարձին։
26 հունիս, 2017 00:00 Հայի կերպարը թուրքական գրականության մեջ․ Սեւան Տէյիրմենճեան Արդյո՞ք թուրքական գրականության մեջ շոշափվել ու շոշափվում է հայի կերպարն ու հայկական թեման։ Այս հարցերին իր համառոտ ու հետաքրքիր ակնարկով պատասխանում է բանասեր, «Ակօս» շաբաթաթերթի հոդվածագիր Սեւան Տէյիրմենճեանը։
24 հունիս, 2017 14:09 Թուրքիայում բոլորը գիտեն, որ Դինքի սպանությունը անարդարություն է․ Բագրատ Էստուկյան Ստամբուլի «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը (Էսդուգեան) ՍիվիլՆեթին պատմում է Հրանտ Դինքի սպանության ու դատավարության մասին։ Նա բացատրում է, թե ինչու Դինքի սպանությունից հետո Թուրքիայում պոռթկում եղավ, և ովքեր էին «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» վանկարկողները։ 23 հունիս, 2017 21:14 Թուրքիան՝ «մեկ ազգ - մեկ պետության» որոնումներում «Ռաբիա» նշանի արձանը դուր չի եկել ազգայնականներին։ Թուրքիայի ու Հունաստանի միջև դարձյալ լարվածություն է առաջացել Սուրբ Սոֆիայի տաճարի` Այասոֆիայի կապակցությամբ։ Հունիսի 22-ին Թուրքիան առաջին փոքրիկ զորախումբն է ուղարկել Կատար։ 16 հունիս, 2017 12:57 Թուրքիայի երերուն կայունությունը Թուրքական դատարանն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր, լրագրող Էնիս Բերբերօղլուին դատապարտեց 25 տարվա ազատազրկման։ «Ջումհուրիյեթ» թերթին նրա փոխանցած տեսանյութում երևում էր, որ Սիրիա ուղևորվող բեռնատարների մեջ ոչ թե մարդասիրական օգնություն է, այլ զենք։ Թուրքական մամուլում 2017թ․ էթնոդավանական խմբերի շարքում ամենաշատը թիրախավորվել են հայերը, փաստում է «Հրանտ Դինք» հիմնադրամի զեկույցը։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։