17 մարտ, 2017 18:04 Աթեշյանը «հերոսաբար» դիմադրում է Մարտի 15-ին Պոլսի պատրիաքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք․ Բեկչյանը՝ առաջ անցնելով պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք․ Աթեշյանից։ Ընտրությունից անմիջապես հետո Արամ արք. Աթեշյանը ներկաներին ցույց է տվել Ստամբուլի նահանգապետարանի գրությունն առ այն, որ ընտրության գործընթացը վավերական չէ։ «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը (Բագրատ Էսդուգեան) մեկնաբանում է Պոլսում ծավալվող իրադարձությունները։ 15 մարտ, 2017 18:20 Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները․ հարմարվե՞լ, թե՞ պայքարել Ո՞վքեր են Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները, ի՞նչ գործունեություն են ծավալում, ի՞նչ դժվարությունների են հանդիպում, ինչպե՞ս են նրանց վերաբերվում պոլսահայերը, ո՞ր կուսակցությանն են ձայն տալիս։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբն Անկարայում ու Ստամբուլում հանդիպել է հայ պատգամավորներ Կարո Փայլանի և Սելինա Դողանի, ինչպես նաև պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել այս հարցերի պատասխանները։ 14 մարտ, 2017 17:26 «Գերմանացիներից բացի ֆաշիստ են նաև հոլանդացիները»․ Թուրքիան այս շաբաթ Հոլանդիան արգելել է թուրք նախարարներին մուտք գործել իր երկիր, սրվել են թուրք-հոլանդական հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդեռլանդներին կոչել է «նացիստների մնացորդներ», իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ «ֆաշիզմի մայրաքաղաք»։ Էրդողանը կարծում է, որ ռասիստական տրամադրությունների աճը սպառնում է Եվրոպայի ապագային։
9 մարտ, 2017 16:25 Ինչու Թուրքիայում չեն թարգմանվում հայ հեղինակների գործերը․ Արքմենիկ Նիկողոսյան Թուրքիայում շահագրգռվա՞ծ են ժամանակակից հայ հեղինակների թարգմանությամբ, ունե՞ն որակյալ մասնագետներ, ի՞նչ հեռանկար ունի հայ և թուրք հրատարակիչների համագործակցությունը։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Անտարես» հրատարակչության խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Արքմենիկ Նիկողոսյանը Ստամբուլում մասնակցել է Թուրքիայի հրատարակիչների ասոցիացիայի կազմակերպած հայ և թուրք հրատարակիչների կոնֆերանսին։ Ծրագրին աջակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամը։ 6 մարտ, 2017 20:41 Գերմանիան որևէ կապ չունի ժողովրդավարության հետ․ Էրդողան Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի ղեկավարությանը համեմատել է նացիստների հետ։ Թուրքական մեկ լիրայի վրայից հանվել է Աթաթուրքի պատկերը։ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2 մարտ, 2017 11:25 Թուրքիայի հեղաշրջման փորձի օրերը հետազոտողի աչքով․ Նարեկ Սեֆերյան «Հրանտ Դինք» հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի (Turkey-Armenia Fellowship Scheme) շրջանակում Թուրքիա մեկնած Նարեկ Սեֆերյանին անակնկալի է բերել 2016թ․ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը։ Նա պատմում է իր փորձառության, ինչպես նաև Ստամբուլում թուրք ուսանողներին արևմտահայերեն դասվանադելու մասին։
28 փետրվար, 2017 09:43 Թուրքիան այս շաբաթ․ եռացող կրքեր սահմանադրության փոփոխությունների շուրջ Սահմանադրական հանրաքվեն, որը միտված է երկրում նախագահական համակարգի արմատավորմանը, միավորել է իսլամականներին ու ազգայնականներին։ Ժողովրդահանրապետական կուսակշցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հայտարարել է, որ եթե ապրիլի 16-ին քվեատուփից դուրս գա այո-ն, նշանակում է բռնապետությունն է հաղթել։ 24 փետրվար, 2017 10:16 Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու Ադրբեջանը․ Ալի Բայրամօղլու և Ժան-Ֆրանսուա Պերուզ ՍիվիլՆեթը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, դրանց վրա Ադրբեջանի ազդեցության, Թուրքիայում Ադրբեջանի հանրային ընկալման մասին զրուցել է թուրք քաղաքական վերլուծաբան Ալի Բայրամօղլուի և Ստամբուլի «Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի» տնօրեն Ժան-Ֆրանսուա Պերուզի հետ։ Նրանք պատմում են նաև Թուրքիայի ներքաղաքական անցուդարձի մասին։ 20 փետրվար, 2017 20:43 Թուրքիան այս շաբաթ․ «Թուրքիան երբևէ չի բաժանվելու» Թուրքիայում սկսվել է ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողների դատավարությունը։ Պոլսի պատրիարքական աթոռից Արամ և Սահակ սրբազանները մեկնելու են Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին տեսության։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կազմակերպվել էր գիտաժողով, որը կրում է «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը» խորագիրը։
18 փետրվար, 2017 15:32 Աթեշյանին չեն ուզում տեսնել որևէ պաշտոնում․ Սևան Տէյիրմենճեան «Ակօս» թերթի հոդվածագիր, բանասեր Սևան Տէյիրմենճեանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է Թուրքիայի հայ համայնքում պատրիարքի ընտրությունների շուրջ վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները։ Նա կարծում է, որ Սահակ Մաշալյանի հրաժարականը սրտաբուխ ու անկեղծ պոռթկում էր, որի շնորհիվ պատրիարքի ընտրության գործընթացն անշրջելիորեն մեկնարկել է։ Ըստ Տէյիրմենճեանի՝ մարդիկ չեն ուզում Աթեշյանին տեսնել որևէ պաշտոնում։

Փետրվարին 13-ին Սահակ եպսկ. Մաշալյանը հրաժարական տվեց Կրոնական ժողովի ատենապետությունից՝ մեղադրելով Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանին պատրիարքի ընտրությունների անցկացումը միտումնավոր հետաձգելու մեջ։ Նա կարծում է, որ պատրիարքական ընտրություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ փոխանորդի պաշտոնը զբաղեցնում է Արամ արք․ Աթեշյանը։ Մաշալյանի ասածից կարելի է ենթադրել, որ նույնիսկ Արամ սրբազանը հարկ եղած դեպքում սպառնալիքի ուժի է դիմել։ «Ակօս»-ում գրած Ձեր հոդվածում Դուք Սահակ Մաշալյանի հրաժարականը համարել եք պոռթկում։ Ինչո՞ւ պոռթկում։
15 փետրվար, 2017 16:34 Լրագրությունը հանցանք չէ․ Հասան Ջեմալը՝ իրեն դատապարտելու մասին Փետրվարի 15-ին Т24 կայքում լույս տեսած հոդվածում Ջեմալը գրում է․ «Ապրում ենք այնպիսի մի երկրում, որ նույնիսկ ահաբեկիչ է թե՛ «Ո՛չ» ասողը [սահմանադրական հանրաքվեին - ՍիվիլՆեթ], թե՛ հոդված գրողը։
Էրդողանը հանրաքվեին «Ո՛չ» ասողին հռչակում է ահաբեկիչ, իսկ դատարանը լրագրողին ահաբեկչության մեջ մեղադրելով՝ բանտարկում է։
Ես ասում եմ՝ լրագրությունը հանցանք չէ։ Այնտեղ որտեղ դատապարտում են լրագրողին, չի կարող լինել ազատություն, օրենք, ժողովրդավարություն։
Եթե քուրդ լրագրողները ազատ չեն, թուրք լրագրողներն էլ չեն կարող ազատ լինել։
Չեմ կարող անտարբեր մնալ քրդական տարածաշրջանում տեղի ունեցող ցավին, թափվող արյանը, արցունքին։
Մենք վերածվում ենք միաձայն մի հասարակության, որը ենթարկվում է պալատի սուլթանին։
Առանց պալատական իշխանությանը վերջ տալու, առանց տարիներ ի վեր Թուրքիայի հիմնական խնդրի՝ Էրդողանի հարցը լուծելու Թուրքիայի առջև դեպի խաղաղություն, կայունություն և ժողովրդավարություն տանող ճանապարհները չեն բացվելու»։
13 փետրվար, 2017 20:43 Թուրքիան «ափսոսում է», որ Հայաստանի հետ սահմանը փակ է. Թուրքիան այս շաբաթ Թուրքիայի քաղաքացիները սահմանադրական փոփոխություններ այո կամ ոչ կասեն ապրիլի 16-ին՝ շարունակվող արտակարգ դրության պայմաններում։ Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանն ասել է․ «Ափսոս, Հայաստանի սահմանը փակ է, երանի, փակ չլիներ»։ Թուրք նախարարը, երկրի բարձրագույն ղեկավարության նման հարցը կապել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։