4 փետրվար, 2017 13:54 Ովքեր են Թուրքիայի (հայ) բոշաները՝ լոմերը․ Մելինե Անումյան Ովքեր են Թուրքիայում բնակվող հայ բոշաները՝ լոմերը, ինչ ինքնության կրողներն են։ Խոսո՞ւմ են արդյոք իրենց՝ հայերենին նմանվող լեզվով, թե՞ այն սոսկ գաղտնալեզու է, ինչո՞ւ են վախենում Թուրքիայում իրենց հայկական ծագում վերագրելուց, ի՞նչ վերաբերմունքի են արժանանում մահմեդական լոմերը համշենցիների ու լազերի կողմից։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար թուրքագետ Մելինե Անումյանը մեկնել է Թուրքիայի Արդվին և Ռիզե նահանգներ։ 1 փետրվար, 2017 20:28 Bridging Stories Over Closed Borders Bridging stories is a photographic project that brought together 24 participants, 12 from Armenia and as many from Turkey. The result is an exhibition about human connectedness even when the subjects live in countries with closed borders. 30 հունվար, 2017 19:32 Թուրքիան այս շաբաթ․ Շիրինօղլու-Էրդողան հանդիպման արձագանքներից մինչև Դանիայի խորհրդարան «Ակօս»-ն անդրադառնում է Պետրոս Շիրինօղլուի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներն ու հայերը համագործակցում են։ 30 հունվար, 2017 13:25 Թուրքիայից եկած լուսանկարիչները` Հայաստանի մասին Storyteller Cafe-ի կամզակերպած և Հրանտ Դինք հիմնադրամի աջակցությամբ իրականացված Bridging Stories ծրագրի շրջանակում Թուրքիայից Հայաստան այցելած լուսանկարիչներ Էլիֆ Ալտունիչն ու Հայդար Թաշթանը պատմում են Հայաստանում անցկացրած իրենց օրերի մասին։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ 23 հունվար, 2017 19:50 Թուրքիան այս շաբաթ․ ի՞նչ են խոսել Էրդողանն ու Պետրոս Շիրինօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին ընդունել է Սուրբ փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ու Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուին։ Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ի նոր ղեկավարությանը չկրկնել անցյալի սխալները։ 19 հունվար, 2017 16:32 Հրանտ Դինք. 10 տարի անց «Ակօս» թերթի հոդվածագիր, գրականագետ Սևան Դեղիրմենջյանը ՍիվիլՆեթին պատմում է Դինքի ֆենոմենի ու տարիներ շարունակ ձգվող դատավարության մասին։
16 հունվար, 2017 19:49 Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսեց Հայոց Ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանի արտաբերած «ցեղասպանություն» բառը մեծ իրարանցում է առաջացրել: Կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավորները պահանջել են Կարոյից հետ վերցնել խոսքն ու ներողություն խնդրել: 13 հունվար, 2017 15:43 Հասան Ջեմալին սպառնում է ինը տարվա ազատազրկում Նշանավոր թուրք լրագրող Հասան Ջեմալին սպառնում է մինչև ինը տարվա ազատարկում՝ իր հոդվածներից մեկում «ահաբեկչության պրոպագանդա» իրականացնելու մեղադրանքով։ Մասնավորապես` մեղադրանք է առաջադրվել 2016 թ. հուլիսի 11-ին «Ֆեհման Հուսեին» խորագիրը կրող սյունակում «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն իրականացնելու» եւ «հանցագործությունն ու հանցագործներին գովաբանելու» համար։ Ջեմալը դատարանի առջեւ էր կանգնել հունվարի 12-ին:

Դատարանը որոշում է կայացրել հետաձգել նիստը, երբ Ջեմալը հայտարարել է, որ կրկնելու է դատախազին նախկինում տված իր վկայությունը։

13 հունվար, 2017 14:00 Քրիստոնյա թուրքեր․ ովքե՞ր են նրանք Ստամբուլի Իսթիքլալ պողոտայով զբոսնելիս ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հանդիպել է քրիստոնյա թուրքերի մի խմբի: Նրանք անցորդներին Ավետարան էին բաժանում։
9 հունվար, 2017 19:57 Թուրքիա. արյունոտ սկիզբ 2017-ի Ստամբուլի Reina գիշերային ակումբի վրա հարձակված ահաբեկիչը մի քանի վայրկյանում սպանել է 39 հոգու: Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում շնորհավորել է Սուրբ ծնունդը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, ձեզի, մեզի մեծ աւետիս»։ 29 դեկտեմբեր, 2016 17:40 Թուրքիան 2016-ին. ռազմական հեղաշրջման փորձ ու ահաբեկչությունների շարան Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը ՍիվիլՆեթին պատմում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների մասին: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նա կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: 26 դեկտեմբեր, 2016 21:46 Թուրքիան այս շաբաթ․ ճաղերի հետևում նորանոր մարդիկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում կենդանի այրել է երկու թուրք զինվորի։ Թուրքիայում դարձյալ լրագրողներ են ձերբակալվել, ընդ որում՝ ոստիկաններից մեկը DIHaber գործակալության լրագրողին անվանել է «հայի ծնունդ»։ Դիարբեքիրում կվերականգնվեն հայկական բողոքական ու կաթոլիկ եկեղեցիները։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։