25 հուլիս, 2017 17:43 Ինչպես Դինքը մտքափոխեց 500 հոգանոց ազգայնական լսարանին․ զրույց Այդըն Էնգինի հետ Լրագրող Այդըն Էնգինը ՍիվիլՆեթին պատմում է Հրանտ Դինքի սպանության պատճառների ու ընթացող դատավարության մասին։ Էնգինը Դինքի ընկերն է, «Ներողություն ենք խնդրում» նախաձեռնության հեղինակներ և «Ջումհուրիյեթ» թերթի հոդվածագիր։ Ըստ Այդըն Էնգինի՝ Դինքը խոսում էր մարդկանց հասկանալի լեզվով և կարողանում փոխել նրանց։

25 հուլիս, 2017 09:19 Թուրքիայի շաբաթը․ կառավարությունը փոփոխվեց, մեջլիսում արգելվեց «Հայոց ցեղասպանություն» եզրը Թուրքիայի կառավարությունում փոփոխություններ են տեղի ունեցել; սկսվել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դատավարությունը․ նրանք մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ; գերմանա-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում հակասությունների կծիկ են հիշեցնում; քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կարծում է՝ նոր կանոնակարգն արգելում է խորհրդարանում փոքրամասնությունների խոսքի ազատությունը։
24 հուլիս, 2017 18:22 Թուրքիան չի ուզում Սիրիայի քրդաբնակ կանտոնները միավորված տեսնել․ Սարգիս Գրիգորյան Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ՍիվիլՆեթին մեկնաբանում է թուրքական զինուժի կողմից սիրիական քրդերի դիրքերի հրետակոծությունը և առհասարակ Թուրքիայի ու Սիրիայի քրդերի հարաբերությունները։ Ըստ նրա՝ Թուրքիան չի ուզում Սիրիայի երեք քրդաբնակ կանտոնները միավորված տեսնել։

24 հուլիս, 2017 15:48 Հայի կերպարի փոփոխությունները Թուրքիայում․ Բյուլենթ Բիլմեզ Ստամբուլի Բիլգի համալսարանի Պատմության բաժնի վարիչ, Պատմության հիմնադրամի նախկին նախագահ Բյուլենթ Բիլմեզը ՍիվիլՆեթին պատմում է Թուրքիայում հայի կերպարի փոփոխությունների մասին։ 23 հուլիս, 2017 18:42 Օսմանյան բանակի հայ սպայի հուշերի շուրջ․ Այհան Աքթար Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը 2012 թվականին Թուրքիայում հրատարակել է Սարգիս Թորոսյանի հուշերը։ Սարգիս Թորոսյանը Օսմանյան կայսրության հայ սպա էր, որը կռվել է օսմանյան զորքերում, նաև՝ 1915-ի Դարդանելի մարտերում, թեպետ նույն ժամանակ նրա ընտանիքը Ցեղասպանության զոհ է դարձել։ Հուշերի հրատարակությունը մեծ իրարանցում առաջացրեց Թուրքիայում․ այն խարխլում էր թուրքական ավանդական պատումն այն մասին, թե Օսմանյան բանակում հայեր չեն եղել, թե «հայերն ապստամբել են ու հարվածել թիկունքից»։ Թուրքիայում հայի կերպարի, Սարգիս Թորոսյանի հուշագրության հրատարակության, դրա հարուցած փոփոխությունների մասին ՍիվիլՆեթի Գոռ Երանյանը զրուցել է Այհան Աքթարի հետ։ 21 հուլիս, 2017 17:22 Դինքի դատավարությունը՝ Թուրքիայի ներքաղաքական հակասությունների զոհ․ Սեպուհ Ասլանգիլ Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը դարձել է Թուրքիայի ներքաղաքական հակասությունների զոհը։ Դրա և ընթացող դատավարության մանրամասների մասին ՍիվիլՆեթին պատմում է Դինքի ընտանիքի փաստաբան, հայազգի Սեպուհ Ասլանգիլը։ 20 հուլիս, 2017 17:10 Կյանքը պոլսահայ համայնքում․ ինչպես որ կա Եկեղեցին հնում աղոթատեղի լինելուց բացի նաև հավաքատեղի էր։ Այսօր էլ պոլսեցիների մի մասը եկեղեցում է հանդիպում ընկերներին, զրույցի բռնվում, զգում իրեն հայկական միջավայրում։ Դրանից զատ՝ պոլսեցիներն ունեն իրեն նախընտրած սրճարանները, որտեղ էլ սիրում են գնալ ու վայելել ազատ ժամանակը։ 19 հուլիս, 2017 14:27 Թուրքիայի խորհրդարանում հնարավոր է՝ արգելվի «Հայոց ցեղասպանություն», «Քրդստան» և այլ բառերի գործածությունը. զրույց Բագրատ Էսդուգեանի հետ Թուրքիայի խորհրդարանի նախագահությանն է ներկայացվել մի նախագիծ, ըստ որի հնարավոր է արգելվի Հայոց ցեղասպանություն, Քրդիստան, Ամեդ, Դերսիմի կոտորած եզրույթները։ Ո՞վքեր են այս նախաձեռնության հեղինակները, ո՞ւմ է մտահոգում այդ բառերի գործածությունը և որքանով է հավանական, որ այն կընդունվի։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Պոլսի «Ակօս» շաբաթաթերի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ։ 18 հուլիս, 2017 16:12 Սահմաններ ու սահմանափակումներ անտեսող կինոն Արդեն 9-րդ տարին է, ինչ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր շուրջ է հավաքում շուրջ 10 կինոգործիչների` հնգական ամեն երկրից, և հնարավորություն ստեղծում համագործակցելու և ֆիլմեր ստեղծելու։ Կինոպլատֆորմի այս տարվա դրամական պարգևը կիսվեց երկու կինոնախագծերի միջև։
18 հուլիս, 2017 14:17 Թուրքիան՝ հեղաշրջման փորձից մեկ տարի անց Այս շաբաթ Թուրքիան նշում էր 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի տարեդարձը։ ՍիվիլՆեթը առանձնացրել է հետևյալ թեմաները՝ թուրքական դպրոցական դասագրքերում կնվազեն Աթաթուրքին նվիրված դասաժամերը, կավելանան կրոնի դասաժամեր, չի դասավանդվի էվոլյուցիայի տեսությունը; Թուրքիայի խորհրդարանում հնարավոր է արգելվի «Հայոց ցեղասպանություն», «Դերսիմի կոտորած», «Քուրդիստան», «Ամեդ» եզրույթների արտասանումը; շվեդ օրենսդիրները Էրդողանին մեղադրում են ցեղասպանության մեջ; բանտից փախել է Սևան Նշանյանը։ 15 հուլիս, 2017 19:59 Անկարան օգտագործում է հեղաշրջման փորձը վաղուց ծրագրված զանգվածային ձերբակալությունների համար. Օզդեմիր «Մենք հետևանքներն այստեղ էլ ենք զգում: Էրդողանն իր քարոզչությամբ մեծ սեպ է խրել Գերմանիայի թուրքական համայնքում: Բազմաթիվ մարդիկ, որ հարևան էին կամ ընկեր, այժմ քաղաքական ընդդիմախոս են դարձել»,- շարունակում է խորհրդարանականը: 15 հուլիս, 2017 14:13 Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից մեկ տարի անց․ Հայկ Գաբրիելյանի մեկնաբանությունը Պատճառը նորից մնում է նույնը. Էրդողանը երկիրը փոքր քայլերով տանում է դեպի իսլամականացում, Թուրքիայում իրականացվում է սողոսկող իսլամականացում, և զինվորականները փորձում էին կանխել այդ գործընթացը, ինչպես որ մինչ այդ արել են մի քանի անգամ՝ տապալելով իսլամամետ կառավարություններին։ Ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) երկրորդ պատճառը համարում եմ Էրդողանի՝ գնալով աճող բռնապետական հակումները և նրա կողմից կիրառվող բռնությունները։ Եվ բացի այդ, շատերը Թուրքիայում արդեն հույսները կտրել են, որ հնարավոր է Էրդողանի ու նրա կուսակցության դեմն առնել ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։ Հիշեցնեմ, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և դրանից հետո հաղթել է անընդմեջ բոլոր ընտրություններում (ՏԻՄ, խորհրդարանական, նախագահական)։ Բացի այդ, հաջողությամբ իրականացրել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ 3 հանրաքվե (2007, 2010, 2017)։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։