20 դեկտեմբեր, 2016 18:12 Ռուսաստանի դեսպանի սպանության հնարավոր վարկածները Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը խոսում է դեկտեմբերի 19-ին Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության և դրա հնարավոր շարժառիթների մասին:
17 դեկտեմբեր, 2016 14:28 Գլխավոր երաշխիքը ԼՂ խնդրի լուծումն է․ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Դեկտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ ունեցավ Հայաստանի առջև ծառացած խնդիրների և լուծման ուղիների վերաբերյալ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։
Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտան­գու­թյան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վի­ճա­կի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամար­տու­թյան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավո­րումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտու­թյունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերություն­ները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։
12 դեկտեմբեր, 2016 19:47 Թուրքիայում դարձյալ ահաբեկչություն է. շաբաթվա ամփոփում Դեկտեմբերի 10-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է 44 մարդ, որից 38-ը` ոստիկան: Պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Դրանից հետո Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ավելի քան 200 անդամ:
8 դեկտեմբեր, 2016 20:00 Ազգային համաձայնության սպանություն․ Քեմալ Գյոքթաշ Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող, Հրանտ Դինքի սպանության ու դատավարության մասին գրքի հեղինակ Քեմալ Գյոքթաշը Հայաստանում էր։ Նրա հետ ՍիվիլՆեթը զրուցել է «Ջումհուրիյեթ»-ի աշխատակիցների ձերբակալության, ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի քաղաքական ու տնտեսական դրության, հայ-թուրքական հարաբերությունների ու Հրանտ Դինքի դատավարության մասին։ Նա կարծում է, որ սպանության մեջ մեղավոր են թե՛ Գյուլենական համայնքը, թե՛ իշխանությունները։ 5 դեկտեմբեր, 2016 20:41 Թուրքիան այս շաբաթ․ տնտեսությունից մինչև Մոնթեի փնտրտուք Թուրքական լրատվամիջոցներում մեծ աղմուկ առաջացրեց լուրը, թե Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան կա Թուրքիայում: Միավորված աշխարհի քոլեջների ցանցում ընդգկրված Դիլիջանի միջազգային դպրոցը ուսանողներ է ակնկալում Թուրքիայից և նրանց կրթաթոշակ տրամադրում: 28 նոյեմբեր, 2016 18:16 Հայերին օգնության ձեռք մեկնած մահմեդականներից մինչև Թուրքիայի տնտեսական դրությունը Թուրքիայում լույս է տեսել Բուրչին Գերչեքի «Ընդդեմ հոսանքի» գիրքը»: Հեղինակը մեկտեղել է այն մահմեդականների պատմությունները (քուրդ, թուրք և այլն), որոնք Հայոց ցեղասպանության տարիներին օգնության ձեռք են մեկնել հայերին կամ ընդդիմացել պետական որոշմանը: Տնտեսագետները դժվարին տարիներ են կանխատեսում Թուրքիայի համար: 28 նոյեմբեր, 2016 11:58 Պոլսո պատրիարքի թափուր գահն ու փոխանորդ Արամ Աթեշյանը․ անավարտ պատմություն 2008 թ․ ի վեր Պոլսո պատրիարքի աթոռը թափուր է, պատրիարքի փոխանորդն է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ինչու՞ ընտրություններ տեղի չեն ունենում։ Հետաքննելով այս հարցը՝ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը Ստամբուլում հանդիպել է Արամ Աթեշյանի, նրան ընդդիմացողների, իրավաբանների, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ և վեր հանել մի շարք կարևոր խնդիրներ։ 22 նոյեմբեր, 2016 21:12 Թուրքիան այս շաբաթ․ Հայ-թուրքական լեզվակռիվ ՆԱՏՕ-ի համաժողովին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանին Հայաստանի պատվիրակները մի շարք հարցեր են ուղղել Թուրքիայի կառավարության անդամներին: Թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ` դրանք հունից հանել են թուրք գործիչներին: Այս օրերին Թուրքիայում ակտիվորեն քննարկվում էր սեռական շահագործման մասին օրինագիծը: 31 հոկտեմբեր, 2016 20:30 Ձերբակալություններից մինչև պատրիարքական ընտրություններ․ Թուրքիան այս շաբաթ Թուրքիայի Հանրապետության ամենահին՝ «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցները ձերբակալվել են։ Ձերբակալվել են նաև մի շարք քուրդ գործիչներ, այդ թվում` Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքը։ Պոլսո պատրիարքի ընտրություն անցկացնելու համար պատրիարքարանը կդիմի Թուրքիայի համապատասխան մարմիններին։ 28 հոկտեմբեր, 2016 10:33 Ես ճիշտ հայ եմ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է պատրիարքի ընտրությունների անցկացման, Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած նամակի, իր դեմ հնչած մեղադրանքների և առհասարակ իր գործունեության մասին։ Հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին պատրիարքության եկեղեցական ընդհանուր համագումար-ժողովից մեկ օր առաջ առաջ՝ Պոլսում։ Հաշվի առնելով, որ 2008թ․ ծանր հիվանդության բերումով Մեսրոպ պատրիարքը չի զբաղվում պատրիարքության գործերով, ժողովը որոշել է դիմել Թուրքիայի պետական մարմիններին՝ պատրիարքի ընտրությունների անցկացման թուլտվություն ստանալու համար։ 24 հոկտեմբեր, 2016 12:32 Իմ պայքարը միայն հայության համար չէ․ Կարո Փայլան Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեությունը և խոսում կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման պատճառների մասին։ Կարո Փայլանը նաև պատմում է, թե ինչու է դատական հայց ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ 13 հոկտեմբեր, 2016 16:51 Ոչ մի տող Էրդողանի դեմ․ Արիս Նալջը Պոլսահայ լրագրող, վեջերս փակված IMC TV հեռուստաընկերության աշխատակից Արիս Նալջըն անդրադառնում է Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո հարյուրավոր լրատվամիջոցների փակմանը: Նա կարծում է, որ այս ամենի հետևում կանգնած է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը չի հանդուրժում իր դեմ ուղղված և ոչ մի խոսք:
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։