28 նոյեմբեր, 2016 18:16 Հայերին օգնության ձեռք մեկնած մահմեդականներից մինչև Թուրքիայի տնտեսական դրությունը Թուրքիայում լույս է տեսել Բուրչին Գերչեքի «Ընդդեմ հոսանքի» գիրքը»: Հեղինակը մեկտեղել է այն մահմեդականների պատմությունները (քուրդ, թուրք և այլն), որոնք Հայոց ցեղասպանության տարիներին օգնության ձեռք են մեկնել հայերին կամ ընդդիմացել պետական որոշմանը: Տնտեսագետները դժվարին տարիներ են կանխատեսում Թուրքիայի համար: 28 նոյեմբեր, 2016 11:58 Պոլսո պատրիարքի թափուր գահն ու փոխանորդ Արամ Աթեշյանը․ անավարտ պատմություն 2008 թ․ ի վեր Պոլսո պատրիարքի աթոռը թափուր է, պատրիարքի փոխանորդն է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ինչու՞ ընտրություններ տեղի չեն ունենում։ Հետաքննելով այս հարցը՝ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը Ստամբուլում հանդիպել է Արամ Աթեշյանի, նրան ընդդիմացողների, իրավաբանների, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ և վեր հանել մի շարք կարևոր խնդիրներ։ 22 նոյեմբեր, 2016 21:12 Թուրքիան այս շաբաթ․ Հայ-թուրքական լեզվակռիվ ՆԱՏՕ-ի համաժողովին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանին Հայաստանի պատվիրակները մի շարք հարցեր են ուղղել Թուրքիայի կառավարության անդամներին: Թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ` դրանք հունից հանել են թուրք գործիչներին: Այս օրերին Թուրքիայում ակտիվորեն քննարկվում էր սեռական շահագործման մասին օրինագիծը: 31 հոկտեմբեր, 2016 20:30 Ձերբակալություններից մինչև պատրիարքական ընտրություններ․ Թուրքիան այս շաբաթ Թուրքիայի Հանրապետության ամենահին՝ «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցները ձերբակալվել են։ Ձերբակալվել են նաև մի շարք քուրդ գործիչներ, այդ թվում` Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքը։ Պոլսո պատրիարքի ընտրություն անցկացնելու համար պատրիարքարանը կդիմի Թուրքիայի համապատասխան մարմիններին։ 28 հոկտեմբեր, 2016 10:33 Ես ճիշտ հայ եմ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է պատրիարքի ընտրությունների անցկացման, Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած նամակի, իր դեմ հնչած մեղադրանքների և առհասարակ իր գործունեության մասին։ Հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին պատրիարքության եկեղեցական ընդհանուր համագումար-ժողովից մեկ օր առաջ առաջ՝ Պոլսում։ Հաշվի առնելով, որ 2008թ․ ծանր հիվանդության բերումով Մեսրոպ պատրիարքը չի զբաղվում պատրիարքության գործերով, ժողովը որոշել է դիմել Թուրքիայի պետական մարմիններին՝ պատրիարքի ընտրությունների անցկացման թուլտվություն ստանալու համար։ 24 հոկտեմբեր, 2016 12:32 Իմ պայքարը միայն հայության համար չէ․ Կարո Փայլան Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեությունը և խոսում կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման պատճառների մասին։ Կարո Փայլանը նաև պատմում է, թե ինչու է դատական հայց ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ 13 հոկտեմբեր, 2016 16:51 Ոչ մի տող Էրդողանի դեմ․ Արիս Նալջը Պոլսահայ լրագրող, վեջերս փակված IMC TV հեռուստաընկերության աշխատակից Արիս Նալջըն անդրադառնում է Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո հարյուրավոր լրատվամիջոցների փակմանը: Նա կարծում է, որ այս ամենի հետևում կանգնած է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը չի հանդուրժում իր դեմ ուղղված և ոչ մի խոսք: 12 հոկտեմբեր, 2016 09:01 Պուտին-Էրդողան հանդիպումից մինչև Աքչամի նոր գիրքը. Թուրքիան այս շաբաթ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները Թուրքիայում են: Լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք պատմաբան Թաներ Աչքամի նոր գիրքը: 7 հոկտեմբեր, 2016 16:57 Հալեպահայերն ու Հայաստանը՝ թուրք լրագրողի աչքով Թուրք լրագրող Սերդար Քորուջուն Հայաստանում է և ուսումնասիրություն է կատարում սիրիական ճգնաժամից հետո Հայաստանում ապաստանած հալեպահայերի մասին։ Նա նաև պատմում է Հայաստանում ունեցած իր զգացողությունների մասին։ 1 հոկտեմբեր, 2016 10:11 Կարո Փայլանը Վաշինգտոնում խոսել է Հայոց ցեղասպանության մասին Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին, Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլյանը:

«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»:

Անպատիժ հանցագործությունները նոր հանցանքներ են ծնում եւ այսօր Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են հայտնվել, որում հայերն էին մեկ դար առաջ, նշում է Կարո Փայլյանը.
27 սեպտեմբեր, 2016 14:20 Պատմությանն անհայտ գերմանացի միսիոներները․ համիդյան կոտորածներից մինչև Ցեղասպանություն Թուրքագետ Հայկ Մարտիրոսյանը հեղինակել է «Գերմանական միսիոներական գործունեությունն Օսմանյան կայսրությունում. Մարաշի կայանը (1896-1919)» գիրքը։ Լսելով համիդյան կոտորածների մասին՝ գերմանացի միսիոներները, անտեսելով դժվարությունները, թափանցնում էին հայկական շրջաններ` իրականացնելով թե՛ մարդասիրական, թե՛ բողոքականություն տարածելու առաքելություն: Իր գրքի մասին Հայկ Մարտիրոսյանը պատմել է ՍիվիլՆեթին։ 26 սեպտեմբեր, 2016 20:36 Ահաբեկիչներից մինչև հեղաշրջման կազմակերպիչներ. հայերը թուրքական մամուլում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը նպատակ ուներ մասնատել Թուրքիան և ստեղծել երկու պետություն՝ Հայաստան և Քուրդիստան:
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։