19 փետրվար, 2018 21:29 Հայերին հուզող կարևորագույն հարցը մնաց անորոշ․ Թուրքիայի շաբաթը Թուրքիայում մարդիկ շարունակում են ծանոթանալ իրենց տոհմածառին ու ոչ թուրքական արմատներին։ «Բառի բուն իմաստով խայտառակություն»․ այսպես է բնորոշում «Ակօսը» Պոլսի պատրիարքարանում տեղի ունեցածը։ Քրդական PKK-ն հինգ թուրք զինվոր է սպանել։ Նիդեռլանդները, ամենայն հավանականությամբ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 12 փետրվար, 2018 21:46 Թուրքիան՝ հայկական արմատներ փնտրելիս Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը՝ ի շրջանս յուր։ Թուրքիայի պետական ծառայությունները հնարավորություն են ընձեռել քաղաքացիներին օսմանյան գրանցամատյաններից հանած տվյալների միջոցով ստուգել, թե ովքեր են եղել իրենց նախնիները մինչև 1800-ականները։ Շատերը պարզել են, որ իրենց նախնիները հայեր են։ 30 հունվար, 2018 19:38 Թուրքիան Աֆրինում 11 օր անց․ իրական զոհերը «Աֆրինը ներսից, բացահայտված են Թուրքիայի Սիրիա ներխուժման իրական զոհերը՝ փախստականներ, նորածիններ, կանայք ու երեխաներ»,- Աֆրինից գրում է լրագրող Ռոբերտ Ֆիսկը։ Պոլսի պատրիարքարանը հաջողություն է մաղթել թուրքական բանակին, իսկ PKK-ամերձ «Ֆըրաթ» լրատվականը տեղադրել է սիրիահայ մի մարդու կոչը՝ ուղղված հայկական կուսակցություններին ու կազմակերպություններին։
22 հունվար, 2018 20:24 Թուրքիան՝ Սիրիայի քրդերի դեմ պատերազմում Թուրքական զորքերը նորից Սիրիայում են։ Թուրքիան հայտարարում է, որ պայքարում է ահաբեկիչների դեմ ու նպատակ ունի փրկել բարեկամական ու եղբայրական ժողովրդին ահաբեկիչների բռնություննից։ Էրդողանը հերթական անգամ ժխտել է Հայոց ցեղասպանությունը՝ ասելով, որ 20-րդ դարի ամենամեծ ցեղասպանությանը ենթարկվել է թուրք ժողովուրդը։ Ստամբուլում հիշեցին Հրանտ Դինքին։ 22 հունվար, 2018 19:35 Ի՞նչ է ուզում Թուրքիան քրդաբնակ Աֆրինում Արևելագետ Սարգիս Գրիգորյանը ՍիվիլՆեթին ներկայացնում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ռազմական գործողության շարժառիթներն ու նպատակները։ Ի՞նչ է ուզում Թուրքիան, ի՞նչ կարող են անել քրդերը, ի՞նչ է ակնկալում Ռուսաստանն ու ինչո՞ւ են քրդերը մեղադրում Ռուսաստանին դավաճանության մեջ։ 20 հունվար, 2018 12:30 Հրանդ Տինքը, Հալէպահայերը եւ Միւս Հայերը Սպաննուած պահուն կօշիկը, թէ՞ գուլպան ծակ եղող այս մարդուն մասին ստանալիք պատասխաններս Հալէպահայերու գիտցածէն շաս աւելին պիտի չըլլան. քիչեր պիտի ըսեն, որ ան «Ակօս» թերթին խմբագիր էր, ոմանք պիտի նշեն որ իր հիմնադրած թերթը հայերէն եւ թրքերէն էր (է)՝: Դարձեալ պիտի չզարմանամ, չէ՞ որ մենք բոլորս թէեւ ամենագէտ ենք. բայց մեր գիտցածը չգիտցածին չբաւեր ի՛նչ ընենք, ի՛նչ ընենք որ նոյնիսկ Իսրայէլ Օրիի անունը չենք լսած, ի՛նչ ընենք որ վաղը Սուրբ Յակոբն ու Յակոբ Մեղապարտը իրար հետ պիտի շփոթենք...

19 հունվար, 2018 21:01 Ստամբուլում հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը Ստամբուլում 11-րդ անգամ տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում։ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ իր ղեկավարած «Ակօս» թերթի խմբագրատան առջև։ 19 հունվար, 2018 15:52 Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անց․ դատավարություն ու շարունակվող առաքելություն Պոլսահայ բանասեր, «Ակօս» շաբաթաթերթի հոդվածագիր Սեւան Տէյիրմէնճեանը ՍիվիլՆեթին պատմում է Հրանտ Դինքի դատավարության մասին։ 15 հունվար, 2018 20:20 Թուրքիայի քրդական մղձավանջը Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ կստեղծվի 30-հազարանոց սահմանապահ զորամիավորում։ Թուրքիան դատապարտել է քրդական բանակ ստեղծելու «ամերիկյան պլանը»։ Թուրքական զորքերը հնարավոր է՝ մտնեն Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան։
8 հունվար, 2018 19:49 Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր կտեղադրի Տարին Թուրքիայում սկսվել է 2019-ին կայանալիք նախագահական ընտրությունների բուռն քննարկումներով; Թուրքիան Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանին տեղադրելու է հատուկ էլեկտրոնային համակարգեր; Թուրքիայում դարձյալ փորձում են քրդերին «հայի պիտակ» կպցնել։ 2 հունվար, 2018 11:48 Թուրքիայի փոթորկալից 2017-ը ՍիվիլՆեթը ամփոփել է Թուրքիայի 2017-ը՝ անդրադառնալով երկրի կառավարման համակարգի փոխոխությանը, արտաքին քաղաքական նոր ուղեգծին, Հայաստանի հետ հարաբերություններին ու քրդական հարցին։ 25 դեկտեմբեր, 2017 19:01 Պոլսի հայ համայնքը՝ Արամ Աթեշյանի ու Կարո Փայլանի միջև․ Թուրքիան այս շաբաթ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարում է, որ Թուրքիան իրեն է ճանաչում որպես Պոլսի պատրիարքի ներկայացուցիչ ու քննադատում Կարո Փայլանին; Կարո Փայլանը զգուշացնում է, որ Եվրոպայում բնակվող հայերի, ալևիների ու թուրք ընդդիմադիրների դեմ մահափորձեր են ծրագրվում; Թուրքիայում շարունակում են ուժի մեջ մնալ արտակարգ դրությունն ու զտումները։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։