11 փետրվար, 2019 19:23 Որոնք են թուրքերի ամենահրատապ խնդիրները Թուրքիային զայրացրել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելը: Գանձագողություն չմարող տենդը Թուրքիայում: Թուրքիայի քաղաքացիների համար ամենամեծ սպառնալիքը ԱՄՆ-ն է, ամենամոտ բարեկամը՝ Ադրբեջանը: Թուրքիայի բնակչության 20 տոկոսը հնարավորության դեպքում կնախընտրեր լքել երկիրը:
5 փետրվար, 2019 15:04 Էրդողանին աջակցող քաղաքացիների թիվը նվազել է Էրդողանը դարձյալ կմեկնի Ռուսաստան; Էրդողանին աջակցող՝ Թուրքիայի քաղաքացիներ թիվը նվազել է; Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Կարո Փայլանն առաջադրվել է Ստամբուլի Բաքըրքոյ շրջանից։
29 հունվար, 2019 19:10 Թուրքիան ընտրությունների նախաշեմին Թուրքիայի քրդերը փորձում են քրդաբնակ շրջաններում տիրանալ իշխանությանը:

Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) խոսում է Թուրքիայում քրդերի ստատուսի մասին:

Ընտրություններում վճռորոշ կարող է լինել տնտեսական գործոնը:
21 հունվար, 2019 19:45 Դինքի հիշատակը վառ է Թուրքիայում Հունվարի 19-ը Հրանտ Դինքի սպանության օրն է:
Թուրքիայում կրկին արդիական է գլխաշորի թեման:
19 հունվար, 2019 10:00 «Ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ» «Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:
2007 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, իր խմբագրատան առաջ սպանվեց պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը: Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, պարզեցին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» գրություններով պաստառներ: Նրա հուղարկավորությունը, որին մասնակցեց ավելի քան 100 հազար մարդ, լուռ բողոք էր ընդդեմ թուրքական ժխտողականության:
15 հունվար, 2019 20:42 Թրա՞մփը «կվերացնի» Թուրքիան, թե՞ Թուրքիան՝ քրդերին «Մենք տնտեսապես կոչնչացնենք Թուրքիան, եթե նա հարվածի քրդերին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Երկուսուկես տարվա արգելքից հետո Թուրքիան թույլ է տալիս տեսակցել Աբդուլլահ Օջալանին։ 301-րդ հոդվածը կրկին հետապնդում է Կարո Փայլանին։ Պոլսի «Արասը» ճանաչվել է տարվա լավագույն հրատարակչատուն։ 8 հունվար, 2019 20:46 ԱՄՆ-ը կպաշտպանի՞ քրդերին Սիրիայի քրդերի ճակատագիրը ամերիկացիների ու թուրքերի ձեռքերում է:
Թուրքիայի քրդական կուսակցությունները փորձում են միավորվել:
Ի՞նչ վերաբերմունք ունի Էրդողանը գարեջրի ու Մոցարտի հանդեպ։
24 դեկտեմբեր, 2018 19:31 Հաղթանակած Թուրքիա, դավաճանված քրդեր ԱՄՆ-ի զորքերը դուրս են գալիս Սիրիայից:
Էրդողանն ու Նեթանյահուն նորից լեզվակռվի են բռնվել:
Քրդերեն խոսելը՝ մահվան պատճառ:
17 դեկտեմբեր, 2018 21:13 Նոր պատերա՞զմ, թե՞ նախընտրական կրքեր. Թուրքիան այս շաբաթ Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ:
11 դեկտեմբեր, 2018 18:30 Թուրքական մամուլը Հայաստանի ընտրությունների մասին Հաղթեց Փաշինյանը, խորհրդարան չմտավ ազգայնական Դաշնակցությունը, պարտվեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը:
3 դեկտեմբեր, 2018 21:03 Էրդողանը չի հիշում Սորոսի հետ բարեկամությունը Էրդողանը մեղադրում է Սորոսին ու Քավալային:
Էրդողան-Սալման լուռ հակամարտությունը շարունակվում է:
27 նոյեմբեր, 2018 12:13 Էրդողանը Քավալային մեղադրում է Սորոսի հետ համագործակցության համար «Նրա հետևում հայտնի հունգարացի հրեա Սորոսն է». Օսման Քավալայի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։