15 հոկտեմբեր, 2019 10:12 Թուրքիան, քրդերն ու հայկական գործոնը Արդյոք Թուրքիայի՝ Սիրիայում սկսված «Խաղաղության աղբյուր» կոչվող գործողության շուրջ Թուրքիայի ներսում առկա՞ է լայն քաղաքական և հանրային կոնսենսուս, ինչպե՞ս է հայկական գործոնն օգտագործվում Թուրքիայի և քրդերի կողմից, ո՞րն է Թուրքիայի վերջնական նպատակը Սիրիայում, և ի՞նչ դիրքորոշում ունի Դամասկոսը․ այս և այլ հարցերի շուրջ զրուցում են ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանն ու Գոռ Երանյանը։
14 հոկտեմբեր, 2019 23:01 «Ցեղասպանություն, թե համագործակցություն»․ քրդերը կատարեցին իրենց ընտրությունը Արդեն վեցերորդ օրն է, ինչ Թուրքիան ռազմական գործողություններ է վարում Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններում։ Ամերիկացիների երբեմնի դաշնակից քրդերը ստիպված են համագործակցել Սիրիայի կառավարական ուժերի ու ռուսների հետ։

*****
Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են հետևյալ յութուբյան հղումները. BBC News Türkçe, Cumhuriyet TV, Demirören Haber Ajansı, YPJ Media Center, İlke Haber Ajansı, Vox, فرانس 24 / FRANCE 24 Arabic, Anadolu Agency:
8 հոկտեմբեր, 2019 15:23 Թուրքիան՝ Սիրիայի Քրդստան ներխուժելու նախօրեին․ զրույց Հայկ Գաբրիելյանի հետ Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Թուրքիան է և թուրքական զորքերի հավանական ներխուժումը Սիրիայի Քրդստան։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ։ Զրույցի ընթացքում հիշեցվում է, որ թուրքական զորքերը Երկրորդ աշխարհամարտից առաջ զավթել են Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, այսօրվա Հաթայը, 1970-ական թթ․ Կիպրոսի մեկ երրորդից ավելին, 90-ական թթ ներխուժումներ են կատարել Իրաք, ներխուժման սպառնալիքի տակ պահել Հայաստանը 1993-ի հոկտեմբերին, իսկ նախկին մի քանի տարիներին ներխուժել և հաստատվել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում։ 8 հոկտեմբեր, 2019 10:30 Օրակարգը այլեւս միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չէ... Ֆրանսաբնակ հասարակական գործիչ Հիլտա Չոպոյեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց տարածաշրջանին մէջ Եւրոպական միութեան դերակատարութեան ու յարաբերութիւններուն, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ տեղի ունեցած յեղափոխութեան նկատմամբ Ֆրանսահայութեան ցուցաբերած վերաբերմունքին մասին։ 7 հոկտեմբեր, 2019 21:41 Սիրիայի քրդերը սպասում են Թուրքիայի հարձակմանը Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին. ամերիկյան ուժերը դուրս են գալիս տարածքից: Քրդերը սպասում են թուրքական ու օժանդակ ուժերի հարձակմանը:
1 հոկտեմբեր, 2019 10:46 Թուրքիան պայման է դնում պոլսահայ համայնքի առաջ Թուրքիան պայման է դնում հայ համայնքի առաջ՝ պատրիարքի թեկնածու կարող է լինել միայն Թուրքիայում գործող հոգևորականը: «Ներքին գործերի նախարարությունը միջամտել է Հայոց պատրիարքի ընտրություններին»,- ահազանգում է Կարո Փայլանը: Էրդողանը շարունակում է բարձրացնել միջուկային զենքի խնդիրը՝ կամ բոլորի համար կամ ոչ մեկի: Քուրդ գործիչների ձերբակալությունները շարունակվում են:
24 սեպտեմբեր, 2019 15:38 Շուրջօրյա հերթապահություն Անիում՝ Հայաստանի դրոշն արգելելու համար Անիում 24 ժամ հերթապահություն կիրականացվի. նպատակն է թույլ չտալ հայ ուխտավորներին գաղտնաբար կամ ցուցադրական Հայաստանի դրոշը ծածանել: Քրդական Խիյան աշիրեթի անդամները հայտարարել են, թե ՊԿԿ-ականները գյավուրներ են, հայեր և հետապնդում են հայկական հարցը: Սիրիայի հարցերով մասնագետ Ֆահիմ Թաշթեքինի կարծիքով՝ առավել քան երբևէ մոտեցել է Անկարայի ու Դամասկոսի ձեռքսեղմումը:
16 սեպտեմբեր, 2019 19:24 Հրեաները, հայերն ու հույները՝ թուրքական մեդիայի թիրախում Թուրքական մեդիադաշտում 2018 թվականին ամենից շատ թիրախավորվել, ատելության ու խրական խոսքի զոհ են դարձել հրեաները, հայերն ու սիրիացիները, վկայում է «Հրանտ Դինք» հիմնադրամի պատրաստած զեկույցը: Հայտնի են Հրանտ Դինքի անվան մրցանակակիրները: Թուրքիայում են Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոուհանին:
11 սեպտեմբեր, 2019 09:16 Պոլսի պոգրոմը. զրույց Իոաննիս Գրիգորիադիսի հետ            1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում տեղի ունեցավ Պոլսի պոգրոմը. քաղաքի փողոցներում մոլեգնում էր բռնությունը: Երկու օրվա ընթացքում կողոպտվեցին ոչ մահմեդականներին պատկանող հազարավոր բնակարաններ, խանութներ ու այլազան հաստատություններ, տասնյակ եկեղեցիներ, գերեզմանատներ ու դպրոցներ: Սպանվածների թիվը մեկ տասնյակից ավելի էր: Հարձակման թիրախում հույներն էին, տուժեցին նաև հայերն ու հրեաները: Այդ իրադարձությունների մասին ՍիվիլՆեթը զրուցել է հույն քաղաքագետ Իոաննիս Գրիգորիադիսի հետ:

9 սեպտեմբեր, 2019 22:02 Ադրբեջանի հավակնությունները հասել են Աղթամարի Սբ Խաչին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել: Ադրբեջանական հավակնություններ Աղթամարի Սուրբ Խաչի նկատմամբ: «Ողջունելի իրողություններ չունենք»,- ասում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին:
8 սեպտեմբեր, 2019 12:23 Խալիլ Կուտ փաշայից՝ Աբդուլլահ Գյուլ. թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այցելել են Հայաստան 1918 թվականից ի վեր, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, մինչև այսօր՝ 2019, Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այցելել են Երևան:

7 September, 2019 09:14 Osman Kavala Is Awarded The European Archaeological Heritage Prize 2019 Osman Kavala (*1957), an entrepreneur and patron, is awarded the European Archaeological Heritage Prize 2019 in recognition of his dedicated and untiring promotion of knowledge, protection and preservation of endangered cultural heritage in Turkey. He has been held in prison since October 2017 without conviction of any crime.

Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։