24 ապրիլ, 2019 13:20 Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում դեռ շատ անելիք կա. զրույց Սուրեն Մանուկյանի հետ Երևանի պետական համալսարանի Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը պատմում է, թե երբ է սկսվել և ուր է հասել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության երկարատև շղթան: Նա մատնանշում է, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանան Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապագայի ուսումնասիրությունները: Մանուկյանի խոսքով՝ այս հարցում դեռ շատ անելիքներ կան: 24 ապրիլ, 2019 12:30 Երբ թուրքը հող է բերում Արևմտյան Հայաստանից Ստամբուլում ծնված Աիշե Քորքմազը Ամստերդամի համալսարանում ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության թեման։ Նա հետազոտում է Հայոց ցեղասպանության հետևանքով Արևելյան Հայաստան գաղթած հայերի և նրանց ժառանգների պատմությունները։ Այցելում է գաղթականների ժառանգներին և նրանց հետ ճամփորդում Արևմտյան Հայաստան։ Վերջին այցի ժամանակ նա հող է բերել Արևմտյան Հայաստանից։
22 ապրիլ, 2019 21:08 Ինչո՞ւ են ծեծել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրին Ովքե՞ր են հարձակվել քեմալական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի վրա, ո՞վ է նրան բռունցքով հարվածողը և ի՞նչ են պահանջում նրանից: Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառումներ են կազմակերպվում, թեպետ դրանցում Հայոց ցեղասպանություն եզրը բացակայում է:
15 ապրիլ, 2019 20:05 Թուրքիայում գործազուրկների թիվն աճում է Ստամբուլի քաղաքապետի հարցը օդից կախված է: Թուրքիայում 15-24 տարեկանների 26,7 տոկոսը գործազուրկ է: Պետական գանձարանի և ֆինանասների նախարար Բերաթ Ալբայրաքը, որն Էրդողանի փեսան է, փորձում է երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից:

4 ապրիլ, 2019 19:37 Հայաստանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև. զրույց թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ Մարտի 31-ին Թուրքիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թեև նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, ընդհանուր առմամբ, սակայն, խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում, պարտվեց Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցությանը: Հայաստանի հետ սահմանակից Կարսի և Իգդիրի շրջաններում հաղթեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ: 1 ապրիլ, 2019 20:51 Էրդողանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց Մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաղթել է իր կուսակցությունը: Ընդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունն էլ իրեն է հաղթնակած համարում, որը տիրացել է Թուրքիայի խոշոր քաղաքների ղեկավարությանը: Քրդերն էլ գոհ են. վերատիրացել են քրդական քաղաքների ղեկավարությանը։
30 March, 2019 14:50 PoliTalks with Vahram Ter-Matevosyan An interview between PolitTalks host Eric Hacopian and professor Vahram Ter-Matevosyan about the upcoming Turkish election, and political developments in Turkey both current and historical.
29 մարտ, 2019 12:28 Թավշյա հեղափոխությունը մեծ հաջողություն էր իմ ազգի համար. Բագրատ Էստուկյան Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը ՍիվիլՆեթին պատմում է Թուրքիայի ու թուրքահայ համայնքի կարևոր խնդիրների՝ տնտեսական ճգնաժամի, մամուլի ազատության ու պատրիարքի ընտրության մասին Անդրադառնալով Թավշյա հեղափոխությանը՝ նա ասում է, որ Ստամբուլում հաստատված հայաստանցի մի քանի ընտանիք վերադարձել է Հայաստան, իսկ որոշ պոլսահայեր դիմել են երկքաղաքացիության համար 27 մարտ, 2019 16:30 Թուրքիան չի խոչընդոտի Պոլսի պատրիարքի ընտրությանը․ զրույց Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հետ Պոլսի պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալեանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ակնարկում է, որ ինքը կարող է լինել պատրիարքական գահի թեկնածու: Նա ասում է՝ պետությունը չի խոչընդոտի ընտրությունների անցկացմանը: Սահակ եպիսկոպոս Մաշալեանի խոսքով՝ Թուրքիան զգայուն է «ցեղասպանություն» բառի հարցում, այդ պատճառով ո՛չ Մեսրոպ պատրիարքը, ո՛չ Արամ արքեպիսկոպոսը չէին կարող այն օգտագործել։ Այդ եզրի օգտագործումից խուսափելու է նաև ապագա պատրիարքը։ 25 մարտ, 2019 21:30 Ի՞նչ սպասել Պոլսո պատրիարքի վախճանից հետո. զրույց Սեւան Տէյիրմէնճեանի հետ Պոլսահայ բանասեր, գրականագետ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սեւան Տէյիրմէնճեանը ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչ զարգացուներ կարելի է սպասել Պոլսո պատրիարք Մութաֆյանի վախճանից հետո։ 18 մարտ, 2019 20:23 Նորզելանդական ահաբեկչության արձագանքը Թուրքիայում Պոլսում տեղի ունեցավ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը։ Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում: Թուրքիայում մեկնարկել է տեղական ինքանակառավարման մարմինների ընտրությունների ընտրարշավը։
11 մարտ, 2019 20:22 Մութաֆյանից հետո՝ նոր պատրիարքի ընտրության ակնկալիքով Մահացել է Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոսպ արեքիսկոպոս Մութաֆյանը։
Էրդողանը հայերեն գրառումով ցավակցել է Մութաֆյանի մահը։
Թուրքիան 170 անգամ ավելացրել է սպառազինության արտահանումը։
Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերը/հաղորդումները պատրաստվել են Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այդ տեսանյութերի/հաղորդումների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Սիվիլիթաս հիմնադրամը, և դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ ծրագրի կոնսորցիումի որևէ գործընկեր կազմակերպության տեսակետները։