23 մայիս, 2018 19:36 Ֆինանսների նախարարը՝ կուտակային կենսաթոշակի ներդրման մասին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում խոսեց հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին։ Նրա խոսքով՝ պետք է գտնվի հավասարակշռված լուծում։ 17 մայիս, 2018 19:40 Քաղաքապետի ու տեղակալների դրամական միջոցները ՍիվիլՆեթը ուսումնասիրել է Երևանի քաղաքապետի և տեղակալների 2017թ․ հայտարարագրած դրամական միջոցները։ 17 մայիս, 2018 17:22 Արշակունյաց պողոտան բացեցին, դատարանի մուտքերը՝ ոչ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ հեռարձակման ընթացքում կոչ արեց քաղաքացիներին 15։00-ից բացել բոլոր փողոցները։ Երեկվանից Արշակունյաց պողոտան փակել էին «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները, համակիրները, որոնք այսօր որոշեցին բացել երթևեկելի հատվածը, սակայն փակ կպահեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի ելքերն ու մուտքերը։ Այս նույն դատարանը մայիսի 16-ին որոշեց խմբի տասը անդամներին կալանքից չազատել։ Հարազատները պահանջում են կալանքի որոշումը փոխել։ Նրանք այսօր ցանկություն հայտնեցին հանդիպել վարչապետի հետ։ 17 մայիս, 2018 15:09 Հակահեղափոխություն չկա. Սասնա ծռերի համակիրներն իրենց բողոքի մասին «Սասնա ծռեր» խմբի անդամները թույլ չեն տալիս, որ ամբաստանյալներին դուրս հանեն դատարանից։ Մայիսի 16-ի դատական նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մերժվեց խմբի 10 անդամներին կալանքից ազատման միջնորդությունը, որից հետո բողոքի ցույց սկսվեց հենց Արշակունյաց պողոտայում։ Ցույցի մասնակիցների խոսքով՝ փորձում են դատարանի վրա ճնշում գործադրել արտահերթ նիստ անցկացնելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ Սասնա ծռերի գործով պետք է քննարկումներ լինեն։ Մայիսի 16-ի դատական նիստին Վարուժան Ավետիսյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ «Սասնա ծռերի» գործողությունները ապստամբություն է եղել, իսկ նման պայմաններում լինում են նաև զոհեր։ 17 մայիս, 2018 14:42 Բուհերի, դպրոցների քաղաքականացվածության հետ կապված լուրջ փոփոխություններ կլինեն․ ԿԳ նախարար Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ասաց, որ բուհերի, դպրոցների քաղաքականացված լինելու հետ կապված լուրջ փոփոխություններ են լինելու։ 17 մայիս, 2018 11:42 Բոլոր հարցերը հնարավոր չէ միանգամից լուծել․ Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ցույց անցկացնող Նաիրիտ գործարանի աշխատակիցներին։ 16 մայիս, 2018 20:03 Իրարամերժ կոչեր՝ քաղաքապետարանում Մայիսի 16-ին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր։ Ակտիվիստները մուտք գործեցին Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի տարածք, ճղեցին պաստառներն ու կոտրեցին պատնեշները։ Այնուհետև մտան քաղաքապետարան ու պահանջեցին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Քաղաքապետարան եկան նաև Մարգարյանի կողմնակիցները՝ հայտարարելով, որ նրա կողքին են։ 16 մայիս, 2018 19:36 Ներդրումներն ու Երևանի ռեսուրսը բաշխել մարզերին Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է՝ հեղափոխական դրական մթնոլորտը տեղափոխվել է նախարարություններ։ Պապիկյանի խոսքով՝ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խնդիր ունեն։ Պապիկյանը խոսում է ոլորտի խնդիրների մասին։ 16 մայիս, 2018 19:00 Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են օպտիմալացման դեմ Մայիսի 16-ի առավոտից հանրապետության մեկ տասնյակից ավելի զինկոմիսարիատների աշխատակիցներ բողոքի ցույց էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են զինկոմիսարիատներում իրականացվող օպտիմալացումից, որի հետևանքով շուրջ 300 հաստիք է կրճատվում։ 16 մայիս, 2018 16:39 Ավտովարորդները վարչապետի հետ հանդիպում են պահանջում Մայիսի 16-ին մի խումբ վարորդներ բողոքի ակցիա իրականացրին Բաղրամյան 26-ի դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացնել իրենց խնդիրները։ 16 մայիս, 2018 15:23 Վահե Մկրտչյան․ «Արժեքների հեղափոխությունը» շարունակվում է Վահե Մկրտչյանը 2013թ․ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և ընկերների հետ սկսեց «Արժեքների հեղափոխություն», որն ավարտվեց համախոհների ազատազրկմամբ։ Մկրտչյանը 4,5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո մայիսի 11-ին ազատ արձակվեց։ Կրկին վերադառնալով Ազատության հրապարակ՝ Վահե Մկրտչյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է անազատության մեջ գտնվելու օրերի և Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին։
16 մայիս, 2018 11:03 Հեղափոխության վերջնական հաղթանակը արտահերթ ընտրությունն է Քաղաքագետ, Թավշյա հեղափոխության ղեկավարներից Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ հեղափոխության վերջնական հաղթանակի ամրագրումը պետք է դառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունը։ Գրիգորյանի կարծիքով՝ այն պետք է անցկացնել հնարավորին սեղմ ժամկետներում՝ առաջիկա հինգ-վեց ամիսների ընթացքում։ 15 մայիս, 2018 15:31 Գլխավոր դատախազը չի պատրաստվում հեռանալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Այդուհանդերձ, նա դրական է գնահատում իր հրաժարականի պահանջով ցույցերը, որոնք կազմակերպվել են «Սասնա ծռեր» խմբավորման համակիրների կողմից։
Դատախազն ասում է, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հրահանգ չի եղել, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նրա պնդմամբ՝ ապրիլին տեղի ունեցած հավաքներից «մի քանիսը անօրինական են եղել», ուստի հարուցվել են քրեական գործեր։ Գլխավոր դատախազը նաև անդրադառնում է ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի առևանգմանը։