10 հուլիս, 2020 18:45 ՁայնաZoom. Ծառուկյանը վստահեցնում է, որ Ծառուկյանից վախենալ պետք չէ Հուլիսի 10-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ։

✓ Moderna-ն թեկնածու պատվաստանյութի՝ ԱՄՆ-ից դուրս մատակարարման համաձայնագիր է կնքել
✓ Հրապարակվել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը
✓ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
✓ «Թիմ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու գործարքը թույլատրվեց
✓ Կորոնավիրուսը՝ Հայաստանում և Արցախում
10 հուլիս, 2020 18:26 Հայաստանը կարող է զենք արտահանող երկիր դառնալ, առկա են պոտենցիալ շուկաները. զրույց Հակոբ Արշակյանի հետ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ռազմարդյունաբերության ոլորտների ներկայիս վիճակի ու զարգացման հեռանկարների մասին: Նախարարը հաստատել է՝ Հայաստանն ապագայում մտադիր է դառնալ զենք արտահանող երկիր։
10 հուլիս, 2020 15:04 Տուգանք՝ առանց կատալիզատորի մեքենաների համար․ ում է վերաբերում նախագիծը Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, որոնք իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ ՍիվիլՆեթն անդրադարձել է կատալիզատորների առքուվաճառքի «մշակույթին», սպասվող տուգանքներին և այս ամենի վերաբերյալ վարորդների կարծիքներին։
9 հուլիս, 2020 18:43 ՁայնաZOOM. «Շանգրի լա» խաղատունը կորցրեց լիցենզիան Հուլիսի 9-ին տեղի ունեցած հիմնական իրադարձությունները՝ ամփոփ։

ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության
«Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
Կորոնավիրուսը՝ Հայաստանում և Արցախում
8 July, 2020 22:13 Armenian Factory Begins Production of Kalashnikov Rifles ✓An Armenian factory begins producing Kalashnikov rifles.

✓The PM’s spokeswoman has responded to Aliyev’s comments on the Karabakh conflict.

✓Greece has ratified the EU-Armenia CEPA agreement.

✓Half a billion drams worth of financial support will be provided to families with children.

✓Greece has ratified the EU-Armenia CEPA agreement.

✓535 new cases of Covid-19 have been confirmed.
8 հուլիս, 2020 17:06 Կորոնավիրուսն ազդե՞լ է ծիրանի վրա Հայաստանում ծիրանի բերքահավաքի շրջան է։ ՍիվիլՆեթն այցելել է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղ՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում բերքահավաքը, ինչ խնդիրներ են առաջացել այս տարի, ինչպես է կազմակերպվում արտահանումը համավարակի պայմաններում։
8 հուլիս, 2020 15:44 Կորոնավիրուսը փակել է երկինքը․ մինչև ե՞րբ Հայաստանում ներկայում դադարեցված են կանոնավոր բոլոր չվերթները՝ բացառությամբ Մինսկ-Երևան-Մինսկ ուղղության։ Հայաստան գալ և Հայաստանից մեկնել ցանկացող քաղաքացիների համար երթուղին այնքան էլ հեշտ չէ։ Ե՞րբ կվերականգնվեն կանոնավոր չվերթները Հայաստանից և դեպի Հայաստան։ ՍիվիլՆեթը գնացել է թեմայի հետքերով։
8 հուլիս, 2020 13:55 Ավելի քան կես միլիարդ դրամ՝ երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցությանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը: Նա տեղեկացրել է, որ 2020-ի պետական բյուջեով դրանց համար նախատեսվել է ավելի քան կես միլիարդ դրամ: 8 հուլիս, 2020 11:46 Խորացող ճգնաժամ․ ինչու են տարբերվում կառավարության, ԿԲ-ի և Վաչե Գաբրիելյանի գնահատականները Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Հայաստանում սպասվող տնտեսական անկումը գնահատում է շուրջ 10 տոկոս, որը 5 անգամ գերազանցում է կառավարության և 2,5 անգամ՝ Կենտրոնական բանկի կանխատեսումները: 7 հուլիս, 2020 19:25 Վաչե Գաբրիելյանը 2020-ին կանխատեսում է 10 տոկոս տնտեսական անկում Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում կանխատեսում է 10 տոկոս տնտեսական անկում 2020 թվականին: Գաբրիելյանն անդրադառնում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական բացասական հետևանքներին, գույքահարկի նոր համակարգում սոցիալական ամորտիզատորների բացակայությանն ու համընդհանուր հայտարարագրման հնարավոր ներդրման դրական ու բացասական կողմերին:
7 հուլիս, 2020 14:33 Քիմ Քարդաշյանի կոչից հետո նվիրաբերությունների թիվն աճել է․ «Փարոս» հիմնադրամ Քիմ Քարդաշյանի՝ հայաստանյան փոքր բիզնեսներին աջակցելու կոչից հետո  Armenia Support Fundի և և «Փարոս» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին ավելի շատ մարդ է սկսել մասնակցել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին «Փարոս» հիմնադրամից՝ նշելով, որ եթե օրական մի քանի նվիրատվություն էր լինում, Քարդաշյանի կոչից հետո 50ից ավելի նվիրատվություն է եղել։
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքան իր էջում կոչ էր արել մասնակցել դրամահավաքին, որի նպատակն է օգնել Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում խնդիրների առերեսված փոքր բիզնեսներին։
«Ֆինանսական օգնության մատչելիությունը միշտ չէ, որ հասանելի է, և բազմաթիվ փոքր ընտանեկան բիզնեսներ հայտարարել են արտադրության՝ մինչև 90 տոկոս կրճատման և աշխատողներին աշխատանքից ազատելու մասին», գրել էր նա՝ կցելով Armenia Support Fundի էջը։Լուսինե Վարդանյան
6 հուլիս, 2020 20:35 Ucom-ը «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի ձեռքբերման գործարքը համարում է «անբարեխիղճ մրցակցություն» Հունիսի 26ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝ «Թիմ» ՍՊԸի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ապրանքանիշը՝ «Բիլայն» 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։ Այս առիթով Ucomը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացված է ստորև․  
 «Ս․թ․ հունիսի 8ին «Թիմ» ՍՊԸն ՀՀ ՏՄՊՊՀ դիմում է ներկայացրել նշյալ գործարքի իրականացումը թույլատրելու խնդրանքով Ս․թ․ հուլիսի 1ին «Յուքոմ» ՓԲԸ ներկայացրել է իր դիրքորոշումը նշյալ գործարքի վերաբերյալ՝ մասնավորապես հայտնելով, որ սույն համակենտրոնացումը ենթակա է արգելման մի քանի հիմքերով
Մասնավորապես, ըստ դիրքորոշման, «Թիմ» ՍՊԸ և նրա ղեկավարության կողմից թույլ տրված գործողություններն պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնք