13 դեկտեմբեր, 2019 11:29 Թուրքիայի պատասխանատվություն և հատուցում՝ ճանաչումից հետո․ զրույց Նորա Յովսէփեանի հետ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հետևելով ստորին՝ Ներկայացուցիչների պալատին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հնարավոր եղավ իրականություն դարձնել ամերիկահայության տարիների պայքարը, արդյոք ճանաչումը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը Ապրիլ 24-ի իր ուղերձում կօգտագործի ավելի պատշաճ բառապաշար, որն է լինելու պայքարի հաջորդ հանգրվանը․ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Յովսէփեանի հետ։
#Հարցազրույց
12 դեկտեմբեր, 2019 17:55 Հայրենադարձութեան յաջող փորձ մը. զրոյց Տիրան Պաղտատեանին հետ Հայրենադարձ գործարար Տիրան Պաղտատեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց Հայաստանի մէջ իր հիմնած ընկերութիւններուն մասին։ Ան այս առիթով անդրադարձաւ առեւտրական-տնտեսական գործունէութիւն ծաւալելու նոր մշակոյթ մը Հայաստանի մէջ ներդնելու իր փորձին։
12 դեկտեմբեր, 2019 13:40 Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, ես այն ջարդելու եմ. Նիկոլ Փաշինյան Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ընդհարվեցին Հայաստանում կառուցվելիք արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների հարցում։ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ խոսեց պետական ապարատի կարողությունների պակասի մասին, դժգոհեց իրավապահ մարմինների աշխատանքից։ 12 դեկտեմբեր, 2019 12:21 Գաղտնալսի՞ ոստիկանը, թե՞ ոչ․ զրույց օրինագծի համահեղինակի հետ Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն հնչեղություն է ստացել: Խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են ԱԱԾ-ի բացի՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը: Օրենսդրական նախաձեռնության և դրա քննադատությունների մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Արմեն Խաչատրյանի հետ: 12 դեկտեմբեր, 2019 09:06 ԲՀԿ-ական պատգամավորն իր ընկերությանը փորձում է ազատել քրեական պատասխանատվությունից Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգում չզեկուցվող ընթացակարգով հարց է ընդգրկված, որով ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը առաջարկում են փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում։ Սա վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր չվճարելուն։ Պատգամավորները մասնավորապես փորձում են խոշոր չափի հարկային պարտավորություններ չկատարելու շեմը՝ ներկայում գործող 4 միլիոն դրամը, փոխարինել 15 միլիոն դրամով։ Պարզվում է՝ ԲՀԿ-ականների այս նախաձեռնության արդյունքում նրանցից Բագրատյանի հիմնադրմամբ ու մասնակցությամբ ստեղծված ընկերությունը կազատվի քրեական պատասխանատվությունից։

11 դեկտեմբեր, 2019 20:50 Ինչպես է տապալվել ՀԱԷԿ-ի դեմ ադրբեջանցիների նախաձեռնությունը Մի քանի օր առաջ Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հերթական հակահայկական նախաձեռնությունը, այն է՝ միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու փորձերը տապալվեցին: Ադրբեջանցիները միայնակ են քվեարկել իրենց առաջարկին։ Թե ինչպես է աշխատում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Եվրանեսթ ԽՎ-ում և ինչ աշխատանքներ են տարվում եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորների հետ, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանի հետ:
11 December, 2019 19:30 Finland in Armenia: Transferring Expertise and Best Practices Finns held a celebration for their Independence Day in Yerevan. For the occasion, CivilNet’s Ani Paitjan met with Ambassador Extraordinary and Plenipotentiary of Finland to Armenia, Azerbaijan and Georgia, Arja Makkonen.

Arja Makkonen talks about Finland’s relationship with the three republics of the South Caucasus and democracy, human rights and civil society in Armenia.
11 դեկտեմբեր, 2019 18:06 Ուրվական քաղաք՝ Դաստակերտ Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է: Նախկինում եղել է Տաթևի վանականների հանգստավայրը:
Քաղաքը հայտնի է եղել իր պղնձամոլիբդենային կոմբինատով և բժշկական գործիքների գործարանով: Դրանց փակվելուց հետո սկսվել է բնակչության զանգվածային արտագաղթ:
1980-ականներին քաղաքի բնակչության թիվը հասնում էր շուրջ 4 000-ի: Այժմ Դաստակերտն ունի մոտ 300 բնակիչ և խոշորացվել է՝ միանալով Սիսիան համայնքին:
11 դեկտեմբեր, 2019 17:30 2020-ի ընտրությունը Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտն է. Տիգրան Գրիգորյան Քաղաքական վերլուծաբան և Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ 2020-ի գարնանը Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դառնալու են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտը: Գրիգորյանը համոզված է, որ Սարգսյանն ու նախկին վարչակարգը խաղադրույք են դրել այդ ընտրությունների վրա: Իսկ թե ով կլինի ընտրություններում Սերժ Սարգսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի թեկնածուն, դեռ պարզ չէ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գրիգորյանն անդրադառնում է Արցախի ներքաղաքական վիճակին և ուժերի դասավորությանը 2020-ի ընտրությունների նախօրեին: 11 դեկտեմբեր, 2019 17:07 Ամանորը՝ Երևանում․ ինչեր են սպասվում Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը ստանձնել է Երևանի քաղաքապետարանը։ Սպասվող միջոցառումները տարբերվելու են նախորդ տարիների միջոցառումներից։ Այս տարի դրանց համար նախատեսվել է շուրջ 272 միլիոն դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին։ 11 դեկտեմբեր, 2019 14:50 Георгий Дерлугьян. 1968/1989: Революция по Максу Веберу, или Почему модернизм и СССР рухнули вместе Доклад исторического социолога, профессора Нью-Йоркского университета в Абу Даби Георгия Дерлугьяна на 7-ой международной конференции Музея современного искусства “Гараж: «Пост-что? Нео-как? Современные конфигурации бывшего советского пространства”. Конференция состоялась в Москве, 22 ноября, 2019 г.. 11 դեկտեմբեր, 2019 14:00 Ինչպես է լուծվելու Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային խնդիրը. զրույց Արմեն Ղազարյանի հետ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ այն մասին, թե ինչպես և ինչ ժամանակահատվածում է լուծվելու Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը:

Ավելի քան 30 տարի է՝ Ադրբեջանից բռնագաղթած հարյուրավոր ընտանիքներ բնակվում են հանրակացարաններում, մասնավոր տարածքներում ու վագոն-տնակներում: Ըստ վիճակագրության՝ 895 ընտանիք այսօր առաջնահերթ բնակարանի կարիք ունի, որի համար ավելի քան 7 մլրդ դրամ է հարկարվոր:

Կառավարությունը վերջին նիստերից մեկում որոշում ընդունեց տարիների խնդիրը լուծել փուլային տարբերակով։ Արդեն հատկացվել է 1,5 մլրդ դրամ 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ Սա առաջին փուլի համար հատկացված գումարն է։