30 հուլիս, 2019 15:38 Menu Group-ը գնել է Ուկրաինայի սննդի առաքման առաջատար Eda.ua ընկերությունը Menu Group հայկական արմատներով միջազգային ընկերությունը, որին պատկանում են Menu.am, Menu.ge և Menu.by առաքման ծառայությունները Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում համապասխանաբար, հայտարարել է ուկրաինական առաջատար ընկերության՝ Eda.ua-ի ձեռք բերման մասին: 30 հուլիս, 2019 14:30 ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումներն աճել են, Ռուսաստանից՝ նվազել Դիտարկվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որի կառուցվածքում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը: Ներհոսքն ուղեկցվել է ավելի մեծ չափերի հասնող արտահոսքով, որը միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության անկման: 30 հուլիս, 2019 10:36 Երևանյան տրանսպորտը՝ թվերով Երևանում ներքաղաքային տրանսպորը հին է և աշխատում է գազով։ Թվերն ասում են, որ երթուղու մեծ մասը «Գազել» միկրոավտոբուսներն են։ Ավտոբուսների թիվը 512 է։ Ընդ որում՝ վերջին 6 տարում շարժակազմը գրեթե չի թարմացվել։ 29 հուլիս, 2019 16:43 Մենք դատավորներին չենք բաժանում հնչեղ և ոչ հնչեղ գործեր քննողների․ ԲԴԽ անդամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման, ՄԻԵԴ-ի վճիռների, այդ գործերով դատավորներին պատասխանատվության կանչելու հնարավորության և խոշոր նրանց նվիրատվությունների մասին։ 27 հուլիս, 2019 14:12 Ժողովրդն ու Ստամբուլը Ժողովուրդը խոսում է աղբատար մեքենաների գալ-չգալու, շոգի, Ստամբուլյան կոնվենցիայի մասին։
26 հուլիս, 2019 16:08 Ինչու ՀՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի և մյուս ուժերի հայտարարությանը․ զրույց Հայկ Մամիջանյանի հետ Իջևանի դեպքերի, Ստամբուլի կոնվենցիայի, ՀՀԿ վարկանիշի և ներքաղաքական այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի զրույցը ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Ինչո՛ւ ՀՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի և վեց այլ կուսակցությունների համատեղ հայտարարությանը, ի՞նչ է նշանակում նախկին իշխող ուժի 5 տոկոս վարկանիշ, ինչքանո՞վ է հավանական ՀՀԿ-ի վերադարձը, ինչո՞ւ չպետք է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։
26 հուլիս, 2019 15:59 Գազելներ․ առանց տեխզննության, ծեր ու վտանգավոր Երևանյան երթուղիները սպասարկող 1 181 Գազելներից 1 070-ը կամ ավելի քան 90 տոկոսը 10 տարեկանից հին են։ Միջմարզային երթուղիներում աշխատող 550 միկրոավտոբուսների 80 տոկոսը ևս Գազելներ են։ Այս մեքենաները տեխնիկապես անվտանգ չեն, քանի որ աշխատում են գազով, իսկ տեխնիկական զննություն կա՛մ չեն անցնում, կա՛մ անցնում են ձևական։ Հանրային տրանսպորտի և միկրոավտոբուսների տեխնիկական անվտանգության շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանի և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ ՍիվիլՆեթը հարցումներ է անցկացրել նաև քաղաքացիների շրջանում։

25 հուլիս, 2019 20:16 Երիտասարդ գիտնականները «ծերանում են»՝ սպասելով իրենց հասանելիք գումարներին Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 2012-ից գործող ծրագիր է, որը միտված է ոլորտի երիտասարդներին տարբեր միջոցներով խրախուսելուն, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելուն։ Ծրագիրը նախկինում գործել է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, աշխատել է կրթության և գիտության նախարարության հետ, իսկ որպես «ֆինանսական խողովակ» հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ծրագրին տրամադրվել է տարեկան 100 մլն դրամ։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ առաջացած խնդիրների հետևանքով կասեցվել է նաև ԵԳԱԾ-ի աշխատանքը։ Արդեն մեկ տարի է՝ ծրագիրը չի գործում, իսկ դրա գործունեությունը վերսկսելու մասին քննարկումները դեռ արդյունք չեն տվել։
25 հուլիս, 2019 12:22 Հայրենադարձություն՝ հայկական բյուրոկրատիայի միջանցքներով Չնայած Հայաստանում պաշտոնական հայտարություններով խրախուսվում է հայրենադարձությունը, սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողները բախվում են բյուրոկրատական խնդիրների։
Թուրքիայում բնակվող Սեւան Տէյիրմենճեանը վերջերս է ստացել Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ անցնելով մի շարք դժվարությունների միջով։ Նույն խնդրին է բախվել նաև ԱՄՆ քաղաքացի Պատրիկ Ազատյանը, որը ծնվել է Իրանում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշում է, որ դժգոհություններն այդքան էլ տեղին չեն, և ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացքը բավական պարզեցված է։
24 հուլիս, 2019 20:01 Բարձր տեխնոլոգիաները՝ Հայաստանի պաշտպանության հիմքում․ զրույց նախարար Հակոբ Արշակյանի հետ Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է պաշտպանական տեխնոլոգիաների ստեղծման առաջնահերթությանը։ Անհանգիստ տարածաշրջանն ու բարդ հարևանությունը Հայաստանին ստիպում են երկրի պաշտպանության հիմքում դնել ոչ միայն մարդուն, այլ պաշտպանական տեխնոլագիաները և ռազմարդյունաբերությունը։ Այդ պատճառով է նաև, որ ռազմարդյունաբերությունը դրվել է նորաստեղծ նախարարության համակարգում։ Հակոբ Արշակյանը կարծում է, որ 2030 թվականին հայթեք ոլորտը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը այսօրվա 5-6 տոկոսի փոխարեն։ 23 հուլիս, 2019 18:12 Algae Bloom Threatens Armenia’s Largest Lake For two consecutive years, Lake Sevan, the largest alpine freshwater lake in the South Caucasus, has been blooming with green algae. Despite the fact that in recent days the water has been returning to its natural blue color, scientists remain wary. What is the reason behind the lake's algae bloom? Is it facing the danger of turning into a swamp? What do the experts say?
23 հուլիս, 2019 16:47 Հայաստանը չի գնա գործընթացի, երբ մի ձեռքով բանակցում է, մյուսով՝ կրակում․ ԱԳՆ խոսնակ Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը «Օրբելի» կենտրոնի կազմակերպած քննարկմանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նա ասաց, որ Հայաստանը չի գնա գործընթացի, երբ մի ձեռքով բանակցում է, մյուսով՝ կրակում։